Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը
ՆերքաղաքականԵրեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ պաշտոնպես հայտարարեց, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Ոչինչ չէր մնա ասելու, եթե չլիներ նրա տապալված քաղաքապետի փորձը՝ երեւանցիների աչքերի առաջ, եթե չլիներ 2023 թվականի ավագանու իր անդամների պառակտումը, եթե չլիներ ազգը սեւերի ու սպիտակների բաժանելու իր հայտնի հայտարարությունը:
Ամենակարեւորը՝ Մարությանն իր խոսքում ասում է, որ «Նոր ուժ» կուսակցությունը, ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն։ Ինչը նշանակում է, որ ուշադրությունը սեւեռելու է մարդկանց սոցիալական խնդիրներին: Կասեք՝ անշուշտ, մեք էլ կասենք՝ հարկավ, սակայն բացի մարդկանց սոցիալական խնդիրները, Հայաստանն ունի ավելի գլոբալ խնդիրներ՝ երկրի անվտանգություն, բանակի կայունություն, կրթություն, արտագաղթ, սահմանների ապահովություն, եկեղեցու անառիկություն եւ այլն, եւ այլն: Փաստորեն, Մարությանն այդ ամենը կա՛մ չցանկացավ իր ուղերձում բարձրաձայնել՝ անհասկանալի պատճառներով, կա՛մ դրանց նշանակություն չտվեց եւ փորձեց խաղալ ստամոքսի վրա, այն է ՝ թոշակ, նպաստ ու մնացյալ...
Հատկանշականն այն է, որ դերասանին բնորոշ հումորով, քիչ մը սարկազմով Մարությանը հեգնեց իրեն «կլոուն» ասողներին՝ այլ երկրներում շատ տներ ունենալու, երեխաների քաղաքացիության հարցեր բարձրաձայնողներին: Հարց է առաջանում՝ պարոն Մարության, եթե Դուք ձախողվել եք որպես քաղաքապետ, ապա որպես ավագանի, ի՞նչ հույսերով եք պատրաստվում մասնակցել 2026-ի ընտրություններին: Թե՞ կա հրահանգ` ձայներ մսխելու: Ստացվում է՝ նույն շրջանակի վրա պտտվում են մի քանիսը, արդյունքում` թունավոր սրտխառնոց ստանում հասարակ ժողովուրդը...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
