Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան
Սպորտ
Հայազգի մարզական լրագրող Նոբել Առուստամյանը մեկնաբանել է հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու վերաբերյալ լուրերը։
«Վստահ եմ, որ նա կմնա, ամեն ինչ կարգին կլինի։ Խոսքը, իհարկե, այս մրցաշրջանի մասին է։ Հասկանալի է՝ նրանք առաջին տեղում են, մեկ միավորով գերազանցում են «Զենիթին», և առջևում վճռորոշ փուլն է՝ պայքար չեմպիոնության համար։ Ես չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի նրան։ Պարզապես ոչ մի տարբերակ չեմ տեսնում», — նշել է Առուստամյանը «Коммент.Шоу» YouTube-յան ալիքի եթերում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
