Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները
ՍպորտՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։
Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։
Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․
Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝
Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)
Տարվա հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)
Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտի հավաքական)
Տարվա լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական
ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)
