Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան
ՆերքաղաքականԱրմեն Աշոտյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրվա վերջին ծանոթացա ՀԱԿ-ի միջոցառմանը եւ ՀԱԿ ներկայացուցիչների մի շարք հայտարարություններին։
«Օրվա վերջին ծանոթացա ՀԱԿ-ի միջոցառմանը եւ ՀԱԿ ներկայացուցիչների մի շարք հայտարարություններին։
Գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ տարաձայնություններ ունեցել ենք եւ ունենք, սակայն թե այսօրվա իրականությունը, թե երկրում քաղաքական մշակույթի եւ մտքի կրիտիկական պահանջարկը թելադրում են շահագրգիռ լինել քաղաքական դաշտում արժեքներ, միտք, պատմություն եւ սկզբունքներ կրող դերակատարների գործունեությամբ՝ անկախ բոլոր տարաձայնություններից։
Միաժամանակ ուզում եմ արձագանքել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իրենք «մերժել են ՀՀԿ-ի հետ դաշինքը»։
Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել։
Հետեւաբար չէր էլ կարող մերժվել մի բան, որը չի եղել։
Մանավանդ, որ գալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը դեռ առ հասարակ չի հայտնել։
Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի քննադատությանը , ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրեւորում զերծ կմնամ հակադարձումներից։
Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսեւորում»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
