Ռուսաստանը կտրում է Ուկրաինա-Լեհաստան ռազմավարական երկաթուղին. Ուկրաինացի փորձագետ
ՄիջազգայինՈւկրաինական զինվորականները տագնապ են հնչեցնում ռազմավարական կարևորություն ունեցող Կիև-Կովել երկաթուղային գծի վրա թիրախային հարվածների կապակցությամբ, որը Ուկրաինայից Լեհաստան և այնուհետև ԵՄ մատակարարումների հիմնական ցամաքային տրանսպորտային միջանցքն է։ Հարձակումները հաջորդում են մեկը մյուսի հետևից՝ խոցելով տարբեր ենթակառուցվածքային օբյեկտների, գրում է Ուկրաինայի զինված ուժերի հայտնի փորձագետը` «Ֆլեշ» ազդականչով։
Նա ներկայացրել է վերջին մեկ-երկու օրերի հարձակումների ժամանակագրությունը.
Երկու օր առաջ՝ հարված գծի վրա գտնվող բեռնատար գնացքին։
Երեկ չէ մյուս օրը՝ հարձակում երկաթուղային կամրջի վրա, որը կարևոր է ծառայության շարունակականության համար։
Երեկ երեկոյան՝ հարված լոկոմոտիվային դեպոյի վրա, որտեղ վերանորոգվում և սպասարկվում է շարժակազմը։
Այս մարտավարությունը, ըստ աղբյուրի, նպատակ ունի ամբողջությամբ կաթվածահար անել գիծը։ Նա կանխատեսում է, որ հարձակումները կշարունակվեն մինչև գիծը անջատվի։
Այս երկաթուղային զարկերակը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար. դրանով իրականացվում է հացահատիկի և այլ ապրանքների արտահանումը, մարդասիրական և ռազմական օգնության ներմուծումը և բնակչության տարհանումը։
Տես նաեւ https://t.me/iravunk/62605