ԱԴԾ-ն հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի դավաճան աշխատակցի ձերբակալության տեսանյութը Ռուսական բանակը ողջ գիշեր եւ առավորյան ծանր հարվածներ է հասցրել Կիեւին Թրամփն արդեն ստիպված է գնալ ռեալ գործողությունների 2026Թ.-ին առաջնային տեղում է լինելու կոմունիկացիաների թեման Թրամփի մերձավոր շրջապատը Ռուսաստանը համարում է բիզնեսի համար Էլդորադո. WSJ Ռուսները գրոհում են ռազմավարական նշանակության Տերնովատոեն. Զապորոժեում ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է (Քարտեզ) Դնեպրոպետրովսկի գլխավոր ռաբբիի կարծիքով, պատերազմը կավարտվի մինչև 2026թ. հունվարի 15-ը «Հրապարակ». Թուրքիան նոր պահանջներ է փոխանցել Հայաստանին «Փաստ». Փաշինյանն ինչո՞ւ «զադնի դրեց» «Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքը

«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքը

Մամուլի տեսություն

­Փա­շին­յա­նը, եր­կար ձգձգե­լով, ե­րեկ հայ­տա­րա­րեց, որ այս կի­րա­կի պա­տա­րա­գին կմաս­նակ­ցի Գառ­նիի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում։ Այն է՝ Մայր տա­ճա­րի վրա հիմ­նա­կան հար­ձա­կումն այս ան­գամ էլ չի լի­նե­լու:

Իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած աղբ­յու­րը, որն ի սկզբա­նե տա­րա­կու­սան­քով էր մո­տե­նում, որ Էջ­միած­նի վրա Նի­կո­լի մաս­նակ­ցութ­յամբ հար­ձա­կու­մ կլի­նի, քա­նի որ նախ­կին գրո­հը գնա­հա­տել են, որ­պես ձա­խո­ղում, ներ­կա ի­րա­վի­ճա­կի մա­սին այս կար­ծիքն է հայտ­նում. «Վե­հա­փա­ռին հրա­ժա­րա­կա­նի մղող վեր­ջին փորձ հնա­րավոր է, որ ձեռ­նար­կեն ար­դեն մյուս տա­րի, բայց՝ հուն­վա­րի կե­սե­րից մին­չեւ փետր­վար ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Դ­րա­նից հե­տո ար­դեն, իշ­խա­նա­կան տեխ­նո­լոգ­նե­րի հաշ­վարկ­նե­րով, չա­փա­զանց ուշ եւ վտան­գա­վոր կլի­նի Մայր Աթո­ռի հանդեպ կոշտ քայ­լե­րը, ա­ռա­վել եւս՝ Վե­հա­փառ­ի հան­դեպ բռնութ­յու­նը՝ կա­լա­նա­վո­րե­լու կամ այլ տես­քով»:

Ըստ աղբ­յու­րի, հիմ­նա­կան հաշ­վարկն հե­տեւ­յալն է: Փետր­վա­րի սկզբից հա­մա­րում են նա­խընտ­րա­կան փու­լը բաց­ված: Եվ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից հե­տո, Մայր Ա­թո­ռի վրա հար­ձակ­ման դեպ­քում, ե­թե ձա­խող­վեն, ա­պա գործ­նա­կա­նում ար­դեն ժա­մա­նակ չի մնա ի­րա­վի­ճակն ուղ­ղե­լու հա­մար: Այ­սինքն, ընտ­րար­շա­վին հասց­ված հնա­րա­վոր վնասն այդ դեպ­քում բազ­մա­պա­տիկ ան­գամ մեծ կլի­նի, քան, ե­թե հան­րա­յին ըն­կա­լում մտնի տես­լա­կա­նը, որ Փա­շին­յանն այդ­պես էլ ո­չինչ չկա­րո­ղա­ցավ ա­նել ե­կե­ղե­ցու դեմ: «Ա­սեմ, որ ո­րո­շա­կի ազ­դակ­ներ ստա­ցել է նաեւ Սանկտ Պե­տեր­բուր­գում՝ Էր­մի­տա­ժում, որ­տեղ Հա­յաս­տա­նի եւ Հայ ե­կե­ղե­ցու մա­սով տպա­վո­րիչ փաս­տեր ներ­կա­յաց­վե­ցին: Դա եւս Փա­շին­յա­նի հա­մար ցու­ցիչ էր, որ Ե­կե­ղե­ցու դեմ կոշտ քայ­լե­րի գնա­լը կա­րող է նաեւ սուր ար­տա­քին ռեակ­ցիա ա­ռա­ջաց­նել»,- ա­սաց աղբ­յու­րը:

«­Բա­ցի այդ, իր կող­մը գրա­ված մի քա­նի հո­գե­ւո­րա­կան­նե­րով հաս­տատ լուրջ արդ­յուն­քի չի կա­րող հաս­նել: Ու քա­նի որ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հո­գե­ւո­րա­կա­նութ­յան մեջ զանգ­վա­ծա­յին անհ­նա­զան­դութ­յուն ա­ռա­ջաց­նել, իսկ այս մի քա­նիսն ար­դեն հաս­կա­ցել են, որ ա­վե­լի լավ է բանտ նստեին, քան ներ­կա խայ­տա­ռակ­ված վի­ճակն է, ա­պա նե­րե­կե­ղե­ցա­կան բուն­տը չի ստաց­վում: Ըստ այդմ, ա­վե­լի ար­մա­տա­կան գոր­ծո­ղությ­ուն­ներն այս պա­հին հա­վել­յալ վտանգ են սկսում պա­րու­նա­կել»,- միտքն ա­վար­տեց աղբ­յու­րը:

Չ­նա­յած, աղբ­յու­րը նաեւ չի բա­ցա­ռում, որ ա­մեն պահ կա­րող է Փա­շին­յա­նի միտ­քը փոխ­վել, ա­սենք՝ կա­րող է ո­րո­շի ան­գամ Սուրբ ծննդյան պա­տա­րա­գի օ­րը գնալ Էջ­միա­ծին: «Բա­րո­յա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ չկան, եւ ա­մեն ան­հա­վա­նա­կան տար­բե­րակ պետք է հաշ­վի առ­նել: Դա, հաս­կա­նա­լի է, ա­մե­նա­ռե­զո­նան­սա­յին տար­բե­րակն է: Բայց այս ողջ պատ­մութ­յան մեջ խե­լամ­տութ­յուն որ­տե՞ղ եք տե­սել»,- միտքն ա­վար­տեց մեր զրու­ցա­կի­ցը:

Տես նաեւ https://x.com/Iravunk_com 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԴԾ-ն հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի դավաճան աշխատակցի ձերբակալության տեսանյութըՌուսական բանակը ողջ գիշեր եւ առավորյան ծանր հարվածներ է հասցրել ԿիեւինԹրամփն արդեն ստիպված է գնալ ռեալ գործողությունների2026Թ.-ին առաջնային տեղում է լինելու կոմունիկացիաների թեմանԹրամփի մերձավոր շրջապատը Ռուսաստանը համարում է բիզնեսի համար Էլդորադո. WSJՌուսները գրոհում են ռազմավարական նշանակության Տերնովատոեն. Զապորոժեում ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է (Քարտեզ)Դնեպրոպետրովսկի գլխավոր ռաբբիի կարծիքով, պատերազմը կավարտվի մինչև 2026թ. հունվարի 15-ը«Հրապարակ». Թուրքիան նոր պահանջներ է փոխանցել Հայաստանին«Փաստ». Փաշինյանն ինչո՞ւ «զադնի դրեց»«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքըԳուլյայպոլեում ծայրահեղ ծանր վիճակ. Ուկրաինայի զինված ուժերի խոսնակՌուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց Ուկրաինայում հակամարտության շատ հնարավոր ավարտի մասինԶելենսկու և Թրամփի` կիրակի օրը նախատեսված հանդիպումը վկայում է համաձայնագրի վերջնական փուլի մասին. AxiosՍտեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված