Չեմ լինելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում. Կարեն Սարուխանյան Կատարյալ Նոր տարվա նվեր յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. Ձեր աչքերը կփայլեն երջանկությունից Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունը բոլորին իմ սիրելիներին․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Բագրատ և Արշակ Սրբազանների շնորհավորանքը՝ Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առթիվ Օդի ջերմաստիճանը կնվազի Միքայել Սրբազանի տարդարձն է. աջակիցները եւ քաղաքական գործիչները «Իզմիրլյան» ԲԿ-ի մոտ են 23 տարի առաջ այս օրը գրանցվել են պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան ԿԱՐԵՎՈՐ. Հունվարից փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով. Մանրամասներ Մոտենում է բարենպաստ ժամանակաշրջան. կենդանակերպի այս նշանները կստանան նոր հնարավորություններ 2026 թվականի հունվարի սկիզբ. 4 կենդանակերպի նշաններ, որոնց սպասում է հաջողության ալիք

ԿԱՐԵՎՈՐ. Հունվարից փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով. Մանրամասներ

Առողջապահական

2026-ի հունվարից առողջապահության ոլորտում համընդհանուր ապահովագրությունից զատ՝ ևս մեկ փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով: «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի 1-ին հավելվածում ներկայացված են այդ փոփոխությունները: Ըստ այդմ՝ կախված հիվանդի ծանրության աստիճանից՝ կամ կմոտենա շտապօգնությունը, կամ ընտանեկան բժիշկը: Ի՞նչ ազդեցություն է ունենալու այս փոփոխությունը ոլորտի ու հիվանդների վրա հարցին անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը. 

– Մի իրավակարգավորում են տալիս, որ շտապօգնության բավականին մեծ բեռ դնում է տեղամասային թերապևտների, ընտանեկան բժիշկների ու մանկաբույժների վրա: Նշված են տասը խումբ դեպքեր, որոնց ժամանակ շտապօգնության կանչը փոխանցվելու է տեղամասային թերապևտներին, ընտանեկան բժիշկներին ու մանկաբույժներին, որտեղ հավաքագրված է տվյալ կանչ տվող բնակիչը: Ավելի պարզ ասած՝ շտապօգնության օպերատորները կանչն ընդունելիս պետք է տեսակավորեն կանչը ու այն համապատասխանաբար փոխանցեն տվյալ մասնագետին: 

Նշված ժամանակահատված կա՝ 120 րոպեում, այսինքն՝ երկու ժամում պետք է լուծվի կանչ տվողի խնդիրը, այսինքն՝ տնային կանչ կազմակերպեն: Սա անհնար է կիրառել հատկապես մարզերում, որովհետև գյուղական ամբուլատորիաները, որոնք սպասարկում են 5-6, երբեմն՝ 10 գյուղ, հնարավորություն չունեն, մեքենաներ չունեն, որպեսզի կարողանան մի կետից հասնել մյուսը, ֆիզիկապես դա հնարավոր չէ։ Դիցուք՝ Վարդենիսում մենք ունենք Գեղամասար ամբուլատորիան, որը 60 կմ շառավղով բժշկական օգնություն է սպասարկում, երկու ժամում ո՞նց է հասնելու: 

Այս փոփոխության առաջին ու ամենավտանգավոր խնդիրը լինելու է այն, որ օպերատորի կողմից իրավիճակի գնահատումը հաճախ լինելու է ոչ ճիշտ ու ամբողջական, որի հետևանքով մենք կորցնելու ենք հիվանդի կյանքի համար անհրաժեշտ րոպեները, որովհետև կա իրավական կարգավորում՝ երկու ժամ, իսկ, եթե օրվա վերջում է՝ հաջորդ օրը: 

Հաջորդ խնդիրը, որ ուղղակի հնարավորություն չեն ունենալու հասնել հիվանդի տուն: Ընտանեկան բժշկի ուսերին են թողնում խնդիրը՝ առանց նրան անհրաժեշտ հնարավորություններ տալու։ Օրինակ՝ ասում են, որ եթե նախորդ կանչի ժամանակ հիվանդին առաջարկվել է տեղափոխվել հիվանդանոց, իսկ նա հրաժարվել է, ապա հաջորդ կանչը շտապօգնությունը չի սպասարկելու, տալու է ընտանեկան բժշկին, բայց նա այդ կանչը սպասարկելու տեխնիկական հնարավորությունները չունի: Մենք շտապօգնությունում ունենք պարտադիր դեղորայքային արկղի ծավալ, որտեղ կան և՛ նարկոտիկ անալգետիկներ, և՛ հոգեմետներ, և՛ հակացուցումները այլ պրեպարատների, որ չունեն ընտանեկան բժիշկները: Այսինքն՝ եթե անգամ բժիշկը հասնի հիվանդին, բուժօգնության ամբողջ ծավալով չի կարող ապահովել: 

Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, որի հետևանքով տուժելու են բացառապես մեր հիվանդները ու բժիշկները: Տեսեք՝ ասում են, թե շատ են լինում անհարկի կանչեր, 37 աստիճան ջերմությունով անգամ կանչ են տալիս, եթե հիվանդը չունի ոչ մի խնդիր, բայց ունի հիպոխոնդրիա, որի համար էլ կանչ է տալիս, դա առողջապահական խնդիր է: Այսինքն՝ մեղադրել հիվանդին անհարկի կանչ տալու համար ու այդ պատճառաբանությամբ չսպասարկել, մեղմ ասած, ճիշտ չէ: 

Եթե որոշել են այսպիսով բեռնաթափել շտապօգնության ծանրաբեռնվածությունը, ապա պետք է ունենային նախաբժշկական ծառայություններ, ինչպես արվում է ամբողջ աշխարհում, փոքր մեքենաներով նախաբժշկական օգնություն են ցուցաբերում, այլ ոչ թե ծանրությունը դնեին ընտանեկան բժիշկների վրա, որը չի կատարվելու, ու հիվանդներն են տուժելու: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Չեմ լինելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում. Կարեն ՍարուխանյանՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանի փրկարարական ուժերի կարողությունների զարգացմանը Կատարյալ Նոր տարվա նվեր յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. Ձեր աչքերը կփայլեն երջանկությունիցՄեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունը բոլորին իմ սիրելիներին․ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԲագրատ և Արշակ Սրբազանների շնորհավորանքը՝ Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առթիվՕդի ջերմաստիճանը կնվազիՄիքայել Սրբազանի տարդարձն է. աջակիցները եւ քաղաքական գործիչները «Իզմիրլյան» ԲԿ-ի մոտ են23 տարի առաջ այս օրը գրանցվել են պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները․ ՍուրենյանԿԱՐԵՎՈՐ. Հունվարից փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով. ՄանրամասներԱյդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունըՄոտենում է բարենպաստ ժամանակաշրջան. կենդանակերպի այս նշանները կստանան նոր հնարավորություններ2026 թվականի հունվարի սկիզբ. 4 կենդանակերպի նշաններ, որոնց սպասում է հաջողության ալիքՉնետե՛ք աղբը Ամանորի նախօրեին, սեղանին ձիու միս չմատուցեք․ Ի՞նչ չեք կարող անել Ամանորի գիշերը Գիտնականները արհեստական ​​ինտելեկտի մեջ բացահայտել են «ալգորիթմական շիզոֆրենիա»Մոսկվայում 91-ամյա խանդոտ «Օթելլոն» փորձել է սպանել 45-ամյա սիրեցյալինՌուսաստանը կտրում է Ուկրաինա-Լեհաստան ռազմավարական երկաթուղին. Ուկրաինացի փորձագետ Թրամփը շտապել է սառեցնել Զելենսկու գերլավատեսական հույսերը խաղաղության մասին«Օրեշնիկը» այժմ ունակ է արդյունավետորեն հարվածել ամբողջ Եվրոպային. ReutersԱԴԾ-ն հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի դավաճան աշխատակցի ձերբակալության տեսանյութըՌուսական բանակը ողջ գիշեր եւ առավորյան ծանր հարվածներ է հասցրել Կիեւին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված