Օդի ջերմաստիճանը կնվազի
ԵղանակՀանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի գիշերը, 28-ի, 29-ի 31-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, 27-ի ցերեկը և 28-ին առանձին հատվածներում առատ։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, 27-28-ը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 27-ի գիշերը, 29-ի և 31-ի ցերեկը սպասվում են թույլ ձյուն, 27-ի ուշ երեկոյան, 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
