Հ1-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ԵԹԵՐՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԷ
ԹեմաՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը։ Շատ զայրանալի է, որ ծրագրում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը։ Ժամը 23։40-ին նախատեսված է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00։00֊ին կցուցադրի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։ Նշենք, որ սա արդեն գագաթնակետն է, երբ օրվա ապիկար իշխանությունները դեմ են գնում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն։ Օրվա իշխանությունները հլու ֊հնազանդորեն կատարում են Թուրքիայի ու Ադրբեջանի հրամանները, պատվերը, ինչին ականատես ենք լինում բոլորս, հայտնի դարձավ նաև եկեղեցական «Շողակաթ» ալիքի փակման ցավալի լուրի մասին, ինչը ևս ազգակործան կարող ենք համարել մեր երկրի համար, Եկեղեցու պատմություն առարկան էլ հանեցին դպրոցներից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
