Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար. Իշխան Սաղաթելյան
ՆերքաղաքականԱյսօր Արցախի ԱԺ նախագահ, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Հայաստանում ապօրինի կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է։
Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է.
«Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նվիրյալ ընկեր Դավիթ Իշխանյանի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։
Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի։
Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։
Շնորհավորում եմ սիրելի ընկերոջս և Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջություն, տոկունություն և ազատություն»։
