Երևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է Ո՞ւմ կարող է վնասել սոխը, ո՞ր հիվանդությունների դեմպքում է այն հակացուցված․ Բժշկի պատասխանը Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Յակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներ Ռուսական բանակը կոտրել է ուկրաինական ուժերի հակագրոհը Սումիի ճակատում և լայն շերտով ճեղքում է ճակատը Սննդակարգ.«Մինչ ամանոր» Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. քաղաքապետ Ինչ է ուզում Զելենսկին. կա երկու տեսություն. Ուկրաինական աղբյուր Ռուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ) Տոնական օրերին ինչպես պահպանել գեղեցիկ կազմվածքը

Ռուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ)

Միջազգային

Թեեւ Զապորոժեի -ակատի արեւելքում ռուսական ուժերը, գրավելով Գուլյայպոլեն, անմիջապես էլ շարունակեցին հարձակումը դեպի հյուսիս եւ արեւմուտք (https://iravunk.com/?p=331252&l=am), սակայն դա ամենեւին էլ ուկրաինական կողմի ամենամեծ խնդիրը չէ:

Գուլյաիպոլեն, իհարկե, հայտնի քաղաք է` լեգենդար Մախնոյի ծննդավայրը, գտնվում է տափաստանային գոտում՝ մարզի մարզկենտրոն Զապորոժիեից 90 կմ արևելք։ Ռազմական տեսանկյունից, Գուլյայպոլեն 2022 թվականից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը վերածեցին հզոր պաշտպանական գծի երեք հիմնական «ամրոցներից» մեկի (Օրեխովոի և Ստեպնոգորսկի հետ միասին)՝ դեպի Զապորոժիե տանող ճանապարհին։

Սակայն այդ «ամրոցն» ընկավ շատ կարճ ժամանակում եւ պարզ պատճառով. ռուսները հարվածեցին ոչ այն ուղղությունից, որով կենտրոնացած էր պաշտպանություն: Այն է` կարողացան դուրս գալ քաղաքի թիկունք, որի պարագայում պաշտպանական համակարգն այլեւս իր նպատակին չծառայեց:

Ու դա վերաբերում է ուկրաինական  այդ ողջ պաշտպանական գծին:

Նշված երեք ամրոցներից մյուսը` Ստեպնոգորսկը, որը ճակատի արեւմտյան թեւում է, ռուսները նույնպես գրավել են: Եվ այս օրերին այդ ուղղությունից ռուսական ուժերը շատ լայն շերտով թափանցում են ուկրաինական նշված պաշտպանական համակարգի թիկուք: Ռուսական ուժերը գրավել են Լուկյանովսկոեն, գրոհում են Պավլովկան: Դրանից հետո հարվածի տակ է Նովոպավլովկա-Մագդալինովկա գիծը, որը հաղթահարելով, ռուսները սպառնում են արեւմտյան թեւից դուրս գալ երկոկրդ «ամրոցի»` Օրեխովոի մերձական թիկունք (Քարտեզ 1): Ընդ որում, այս հատվածին է ուղղված նաեւ Գուլյայպոլեից` դեպի արեւմուտք սկսված հարձակումը:

Բայց, կրկնենք ուկրաինական կողմի ամենամեծ խնդիրը սա չէ: Հաշվի առնելով, որ Օրեխովոեից հյուսիս ուկրաինացիները եւս մեկ պաշտպանական գիծ ունեն, եւ Գուլյայպոլե - Օրեխովո - Ստեպնոգորսկ ուղղությունը կորցնելով, կարող են պաշտպանություն կազմակերպել նաեւ այդ բնագծում:

Շատ ավելի վտանգավոր է Գույյայպոլեից դեպի հյուսիս` Տերնովատոեի հատվածում ծավալվեց իրադարձությունները: Տերնովատոեն ուկրաինական բոլոր պատրաստի պաշտպանական գծերից այն կողմ է: Այդ բնակավայրը ռուսներն այս պահին գրոհում են երեք ուղղությունից, եւ դրա գրավելն օրերի հարց է: Բայց դրա հետ միաժամանակ, ռուսական ուժերն արդեն այդ հատվածից զարգացնում են հարձակումը դեպի արեւմուտք, եւ արդեն հաջորդ բնակավայրերի` Ռոժդեստվենսկոե - Վոզդվիժեվկայի մատույցներում են (Քարտեզ 3): Դրանք գրավելով, կհարվածեն Լյուբիցկոեի ուղղությամբ, որտեղով, ինչպես ուկրաինական կեղմ է տեղեկացրել, կառուցվում է նոր պաշտպանական բնագիծ (Քարտեզում` 1): Բայց այն պատրաստ չէ, ավելին, մոտ 20-25 կիլոմետրանոց հատվածում դեռ աշխատանքներ չեն սկսվել: Այն է` ռուսների արագ առաջխաղացման դեպքում, որը, դատելով ներկա տեմպերից, շատ հնարավոր է, այդ բնագիծն էլ, դեռ չկառուցված, կհայտնվի ռուսական ուժերի թիկունքում: Ու կախված այն հարձակումից, որն ընթանում է արեւմտյան ուղղությունից, ռուսները սպառնում են շատ ավելի խորը շրջապատման մեջ վերցնել ուրաինական ողջ հարավզապորոժյան ճակատը: Միաժամանակ, հաջող օպերացիայի դեպքում, որը, կրկնենք, ռուսները պետք է իրականացնեն մի հատվածում, որտեղ ուկրաինացիներն այլեւս կառուցված պաշտպանական բնագծեր չունեն, ռուսական ուժերը դուրս կգան Զապորոժե քաղաքի հեռվոր մատույցներ: 

Ընդ որում, վտանգն այնքան իրատեսական է դարձել, որ ուկրաինական փորձագիտական աղբյուրներն ահազանգում են Զապորոժեում արագացված կարգով պաշտպանական համակարգեր ստեղծելու անգրաժեշտության մասին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էՈ՞ւմ կարող է վնասել սոխը, ո՞ր հիվանդությունների դեմպքում է այն հակացուցված․ Բժշկի պատասխանը Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերըՅակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներՌուսական բանակը կոտրել է ուկրաինական ուժերի հակագրոհը Սումիի ճակատում և լայն շերտով ճեղքում է ճակատըՍննդակարգ.«Մինչ ամանոր»Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. քաղաքապետԻնչ է ուզում Զելենսկին. կա երկու տեսություն. Ուկրաինական աղբյուրՌուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ)Տոնական օրերին ինչպես պահպանել գեղեցիկ կազմվածքըԹեյն ու սուրճը բարելավում են թոքերի աշխատանքըԼուրջ ահազանգ Թուրքիայի համարՈչ մի բանակցային առաջընթաց տեղի չի ունեցել. Sky NewsԶապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության ողջ համակարգն աչքի առաջ հայտնվում է կատաստրաֆիկ վիճակումԼույս չի լինելու.հասցեներՄեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ (Տեսանյութ)Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը չի հայտնել, թե իր ընկերներից ով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա կարմիր գինի թափելԱմերիկյան ՀԴԲ-ն Զելենսկուն է փոխանցել նրա մերձավորների շրջանում կոռուպցիոն սխեմաներին Թրամփի եւ Զելենսկու համատեղ ասուլիսի ամբողջական տարբերակը (Տեսանյութ, թարգմանված)Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը զրո է. Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու հիմնական հարցը չի լուծվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված