Բազմաթիվ աղբյուրներ հրապարակում են Թեհրանի զանգվածային բողոքի ցույցերի կադրեր (Տեսանյութ)
ՄիջազգայինԲազմաթիվ աղբյուրներ հրապարակում են Թեհրանի զանգվածային բողոքի ցույցերի կադրեր։
Քաղաքի բնակիչները դուրս են գալիս փողոցներ՝ դժգոհություն հայտնելով քաղաքական ռեժիմից և վանկարկելով տարբեր կարգախոսներ իշխանությունների դեմ։
Մի քանի իսրայելական լրատվամիջոցներ հաղորդում են նախագահ Մասուդ Պեզեշկիանի հրաժարականի կոչերի մասին, մինչդեռ ցուցարարները վանկարկում են այլ հակակառավարական կարգախոսներ։ Ոստիկանությունը ուժ է կիրառում ցույցերը ցրելու համար։
Թեհրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գների բարձրացման պատճառով սկսված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ օրն է։ Հիմնական մասնակիցները մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներն են։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի զգալի թուլացման ֆոնին։
«Կենտրոնական բանկի կառավարիչը հրաժարական է տվել, և նախագահը կարող է ընդունել այն», - Nour News-ին ասել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Մոհամմադ Մեհդի Տաբատաբային։
