Նոր տարվա համար առևտրի էին գնում Գյումրի
ՊատահարԱրդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում, որի արդյունքում էլ ցավոք մահացել էին Ազատանի բնակիչներ։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը, գյուղի բնակիչներից տեղեկացավ, որ մահացածները եղել են ընտանիքի անդամներ. «Նոր տարվա համար առևտրի էին գնում Գյումրի», նշեցին Ազատանի բնակիչները, ցավոք դեպքն էլ կատարվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Մահացածներն են Վահե Միհրանի Ղաբանյանը, ծնված 2001 թվականին, Արմեն Սիսակի Չարխիֆալաքյանը, ծնված 1984 թ. և Մարինա Ռազմիկի Մկրտչյանը, ծնված 1969թ.։
Ցավակցում ենք հարազատներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://youtu.be/CLQ7R6E1kyc?si=B_avgOvZQGLJsrTu
