Ձերբակալվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք»-ի ցուցակի 2-րդ համարը Ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի բնակարանը «Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄ Կարմիր գիծը հատվեց․ հարձակման փորձ Պուտինի նստավայրի վրա Մեզ դավաճանած հոգևորական, թե աշխարհական, Աստծո առաջ են կանգնելու. Վահան Մարդյան ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԴԵՐԱՍԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել. Փաստաբան Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Մեզ դավաճանած հոգևորական, թե աշխարհական, Աստծո առաջ են կանգնելու. Վահան Մարդյան

Թեմա
«Վերջին շրջանում ամենազզվելին եկեղեցու դեմ հարձակումից օգտվել ուզողներն են։
 
Եկեղեցում ծառայում եմ 18 տարուց ավել և այդ ծառայությունս նվիրված է եղել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդաց միությունների կայացմանը, որովհետև ՏԵՍԼԱԿԱն ունեք փոխանցված այն է` վկայել այս աշխարհի երիտասարդներին, որ պետք է հետևել Քրիստոսին և ԼԾԱԿԻՑ դառնալ այն ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ, որ ունի ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ եկեղեցին։
 
Այս ընթացքում եկեղեցուց ներս վայելել ենք Աստծո ներկայությունը, մեր առաջնորդ հոգևորականների օրհնությունն ու աջակցությունը և, չնայած դրան, տարել ենք սարսափելի դժվարություններ, որովհետև հոգևոր կյանքը պայքար է, իսկ այն առանց ճիգի չի լինում։
 
Ի սեր Աստծո և մեր հոգևոր հայրերի հորդորի` այդ պայքարի բաղադրիչ մաս էր կազմում երիտասարդաց միությունների մթնոլորտի և տեսլականի հետ կապ չունեցող անձանց հանդուրժելը։ Մենք այս առումով գործուն քայլեր արել ենք` աղոթել ենք նրանց համար, սիրով հանդիմանել ենք, երբեմն ունեցել ենք լավ արդյունք, երբեմն` ցավոք ոչ...
 
Այս օրերին այդպիսի մարդկանցից մեկը Վեհափառ Հայրապետի դեմ զզվելի հարցազրույց է տալիս, մի քանիսը համացանցում տարբեր ճակատներով մաղձ են թափում եկեղեցու մեջ, ոմանք փորձում են արդեն երիտասարդաց կառույցների մակարդակով եկեղեցու մեջ ներքաշել այս ստոր պառակտիչ հարձակումը։
 
Խորհուրդս է եկեղեցու իմ բոլոր եղբայրներին ու քույրերին` սա չսարքեք եկեղեցու ներսի խնդիր, չգայթակղվեք մեզ հետ այն գլխից էլ կապ չունեցողների ստատուսներով ու քայլերով, չնմանվեք քպ-ի փոքրիկ խմբակին...
 
Վեհափառ Հայրապետի կոչին ականջալուր մնացեք. «Մեզանում պետք է թագավորի բարությունն ու գթաստրությունը և չպետք է տրվենք երկպառակտության սադրանքին»։
 
Սա հարձակում է եկեղեցու դեմ դրսից (ինչքան էլ փորձում են մեզ ներսիններիս մասնակից սարքել), որի դեմ պետք է կանգնենք։
 
Մի բան ասեմ. ի հեճուկս բոլորին, Սուրբ և անմահ Պատատագներին հիշատակում ենք Վեհափառ Հայրապետին և թեմակալ առաջնորդ Սրբազաններին և հիշատակելու ենք, քանի դեռ եկեղեցուց և Վեհափառից ունենք ստացած այդ առաջնորդությունը։
 
Ես և իմ եղբայրները մեր ՏԵՍԼԱԿԱՆԻՆ չենք դավաճանելու` ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ մասնակից լինելու, և մեր բոլոր ուժերը լարելու ենք` ամուր բռնելով եկեղեցում գտնվողների ձեռքերն, անկախ նրանից, թե որ կողմ էլ փորձեն քաշել, որպեսզի ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ չխախտվի, և այս լարված իրավիճակը անցնելուց հետո նորից լծվենք մեր գործին…
 
Եվ այո՛, անհանդուրժելի են ոմանց կուսակցության, շարժման, նախաձեռնության, խմբին հաճելի լինելու համար շողոքորթող քայլերի դիմելը, ապագայի «ապրես»-ի, ներկայիս հավանման համար արժեքների վրայով անցնողների քայլերը... Իսկ մեզ դավաճանած հոգևորական, թե աշխարհական, Աստծո առաջ են կանգնելու: Վեհն է վեհարանում», - գրել է ՀԵՀԵՄ Կենտրոնական Խորհրդի եւ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ատենապետ ՎԱՀԱՆ ՄԱՐԴՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ձերբակալվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք»-ի ցուցակի 2-րդ համարըՄոսկվան Բաքվին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ռուսաստանցիներինՁերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ ԳալստյանըՀունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի բնակարանը«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄ Կարմիր գիծը հատվեց․ հարձակման փորձ Պուտինի նստավայրի վրաՄեզ դավաճանած հոգևորական, թե աշխարհական, Աստծո առաջ են կանգնելու. Վահան ՄարդյանԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԴԵՐԱՍԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԷՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել. Փաստաբան Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը Նոր տարվա համար առևտրի էին գնում ԳյումրիԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՇԱՐԱ ԲՈՒԼԵՏԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ։ 2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտադիր պետք է ունենան առողջության ապահովագրություն Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ ստացել վնասվածքներ Հրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկ է արել «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող Էլեն ԲադալյանինՈվքեր են 2025 թ. լավագույն մշակութային գործիչներն, ըստ «Իրավունք»-իԵրեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները. Գեւորգ ՍտեփանյանԲազմաթիվ աղբյուրներ հրապարակում են Թեհրանի զանգվածային բողոքի ցույցերի կադրեր (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված