Կարմիր գիծը հատվեց․ հարձակման փորձ Պուտինի նստավայրի վրա
ՄիջազգայինՌուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի պետական նստավայրի վրա հարձակման փորձի ժամանակ:
Պուտինի նստավայրի ուղղությամբ ԱԹՍ-ները արձակվել են ԱՄՆ-ում Զելենսկու եւ Թրամփի հանդիպումից երեք ժամ առաջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի ընթացքում հասկացրել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Մոսկվայի դիրքորոշումը կվերանայվի՝ կապված նախագահական պետական նստավայրի վրա հարձակման փորձով։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
