Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել․ Խորեն Գրիգորյան Ինչպես քոչարյանականները խաբեցին ընտրազանգվածին Պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ․ ինչու են վտարում Մհեր Արմենիային բնակարանից Որ ուժերն են մասնակցում Կարապետյանի տան հավաքին ՇՏԱՊ. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց Եզրաս սրբազանը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռը խստորեն դատապարտում է

Թեմա
Մայր Աթոռը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
 
Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։
 
Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։
 
Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ