Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ՆՈՐ «ՊՈՏՍԴԱՄԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ» ՉԷ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱԽՈՐՔԱՅԻՆ ԻՄԱՍՏԸ

Միջազգային

Ի­րա­նի շուրջ ներ­կա պա­հին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, մեկ էա­կան հարց եւս ա­ռաջ է բե­րում, ա­ռանց ո­րի դժվար է հաս­կա­նալ, թե «ով ում բա­րե­կամն է»: Այն է` ո՞ւմ եւ ին­չո՞վ է ձեռն­տու նման ի­րա­վի­ճա­կը:

Ռու­սաս­տա­նի հա­մար, ի­հար­կե, այս պա­հին շա­հե­կան ի­րա­վի­ճակ է ստեղծ­վում: Նախ, նավ­թի բարձր գնե­րը, ինչ­պես Զե­լենս­կին է հա­մոզ­ված, ար­դեն 10 մի­լիարդ դո­լա­րի հա­վել­յալ օ­գուտ է բե­րել Մոսկ­վա­յին, եւ դա, ըստ ա­մե­նայ­նի, դեռ եր­կար կա­րող է շա­րու­նակ­վել: Հա­ջորդն այն ի­րա­վի­ճակն է, ո­րը ստեղծ­վել է ՆԱՏՕ­–ի ներ­սում եւ կա­րող է միայն խո­րա­նալ: Ե­թե դեռ 2022թ.­–ին Մոսկ­վա­յի հիմ­նա­կան խնդիրն էր, որ Ուկ­րաի­նա­յին չվերց­նեն ՆԱՏՕ, ա­պա հի­մա ընդ­հուպ` ՆԱՏՕ­–ի լի­նել–չ­լի­նելն է հար­ցա­կա­նի տակ մտնում, էլ ուր մնաց, թե Ուկ­րաի­նա­յին վերց­նեն: Ե­թե բա­նը հա­սել է նրան, որ Մակ­րո­նը նո­րից պատ­վի­րա­կութ­յուն է ու­ղար­կում Մոսկ­վա, խնդրում, թե ինչ կլի­նի, մեզ էլ թո­ղեք մաս­նակ­ցենք ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րին, իսկ ռուս­նե­րը ֆրան­սիա­կան պատ­վի­րակ­նե­րին ձեռ­նու­նայն տուն են ճամ­փում, ա­պա դա ար­դեն իսկ հու­շում է, որ միան­գա­մայն խոր­քա­յին գոր­ծըն­թաց­ներ են ե­ռում:

Բա­ցի այդ, ԱՄՆ–ն այն ա­րա­գութ­յամբ է սպառ­ում իր զի­նա­պա­շար­նե­րը եւ այն դան­դա­ղութ­յամբ կա­րող է պա­հեստ­նե­րը նո­րից լցնել, որ այս ի­րա­վի­ճա­կը կա­րող է ա­ռանց ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րի թող­նել ինչ­պես Եվ­րո­պա­յին, այն­պես էլ նրա մի­ջո­ցով Ուկ­րաի­նա­յին: Ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում հի­մա հա­լոց­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջանն է, կա ռազ­մա­կան ակ­տի­վութ­յան էա­կան ան­կում: Ռուս­ներն էլ նոր վե­րախմ­բա­վո­րում­նե­րի փու­լում են` պատ­րաստ­վե­լով գա­րուն­–ա­մա­ռա­յին կոմ­պա­նիա­յին: Այ­սինքն, այս մի քա­նի շա­բաթ­նե­րին, ըստ ա­մե­նայ­նի, ա­մե­րիկ­յան ռազ­մա­պա­շար­նե­րի հյուծ­վա­ծութ­յան հար­ցը կա­րող է իր ա­մե­նաու­ղիղ է­ֆեկտն ու­նե­նալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քի վրա: Էլ չա­սած Ի­րա­նի այն սպառ­նա­լիք­նե­րի մա­սին, որ նաեւ Ուկ­րաի­նա­յին է պատ­րաստ­վում հրթի­ռա­յին հար­ված­ներ հասց­նել, ո­րի հնա­րա­վո­րութ­յունն ու­նի:

Վեր­ջա­պես, ինչ­պես նաեւ ա­րեւմտ­յան հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներն են սկսել խո­սել, Մոսկ­վան ներ­կա պա­հին Վա­շինգ­տո­նի հա­մար լա­վա­գույն, ե­թե ոչ միակ միջ­նորդն է այս ի­րա­վի­ճա­կից ել­քի հար­ցում: Այ­սինքն, Ռու­սաս­տա­նը պահ­պա­նում է ԱՄՆ­–ի հետ բա­նակ­ցա­յին խո­ղո­վակ­նե­րը, ու­նի սերտ հա­րա­բե­րութ­յուն­ներ Ի­րա­նի հետ (այն կար­գի, որ տա­րած­վել են խո­սակ­ցութ­յուն­ներ, որ  վի­րա­վո­րում ստա­ցած Ի­րա­նի նոր Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը` Մոջ­թա­բա Խա­մե­նեին գաղտ­նի տե­ղա­փոխ­վել եւ բուժ­վում է Մոսկ­վա­յում): Ընդ ո­րում, պահ­պա­նե­լով նաեւ ԱՄՆ­–ի եւ Չի­նաս­տա­նի մի­ջեւ լա­վա­գույն միջ­նոր­դի կար­գա­վի­ճա­կը: Կարճ ա­սած, որ­քան Թ­րամ­փի վի­ճա­կը վա­տա­նա Ի­րա­նի հար­ցում, այն­քան ամ­րա­նա­լու են Մոսկ­վա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը:

Չի­նաս­տա­նի հա­մար եւս ի­րա­վի­ճա­կը նպաս­տա­վոր է: Ե­թե Ի­րա­նը մաս­նա­վո­րա­պես Պե­կի­նի օգ­նութ­յամբ կա­րո­ղա­նա դի­մա­կա­յել, ա­պա Չի­նաս­տա­նը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կստանձ­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թիվ մեկ դե­րա­կա­տա­րի ֆունկ­ցիան` փո­խա­րի­նե­լով ԱՄՆ­–ին: Իսկ թե դա ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տեկ­տո­նիկ տե­ղա­շարժ է նշա­նա­կում, թե­րեւս ան­գամ մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չկա: Ընդ ո­րում, գո­նե այս պա­հին Չի­նաս­տանն ան­գամ չի զգում նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րի ա­ճը, դեռ մի բան էլ հա­կա­ռակն է: Չի­նա­կան նա­վերն ու­նեն Հոր­մու­զի նե­ղուցն անց­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը: Ընդ ո­րում, ներ­կա պա­հին ա­րա­բա­կան երկր­նե­րը, այ­լեւս չու­նե­նա­լով պա­հես­տա­վոր­ման մի­ջոց­ներ, նե­ղու­ցից այն կողմ նավ­թը վա­ճա­ռում են «կո­պեկ­նե­րով», ու չի­նա­ցի­նե­րը միակ գնորդ­ներն են:

Եվ­րո­պա­յի հա­մար ներ­կա ի­րա­վի­ճա­կը զար­գա­նում է կա­տաստ­րո­ֆիկ սցե­նա­րով: Հոր­մու­զի նե­ղու­ցը եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար ա­նո­րոշ ժա­մա­նա­կով փակ է մնում: Այ­սինքն, ար­դեն այս պա­հին առ­կա հա­մաշ­խար­հա­յին դե­ֆի­ցի­տը միայն խո­րա­նա­լու է: Դա, բնա­կան է, տա­նե­լու է գնե­րի հե­տա­գա թան­կաց­ման: Մի շարք գնա­հա­տում­նե­րով, ներ­կա ի­րա­վի­ճա­կում նվա­զա­գույն շե­մը կա­րող է դառ­նալ 150 դո­լա­րը` մեկ բա­րե­լի հա­մար: Գու­մա­րած դրան Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­սութ­յուն­նե­րը, ինչ­պես նաեւ, որ կա­րող են ԱՄՆ­–ից նավթ գնել բա­ցա­ռա­պես հա­մաշ­խար­հա­յին գնե­րով: Կ­դի­մա­նա՞ նման հար­վա­ծին եվ­րո­պա­կան տնտե­սութ­յու­նը, որն ա­ռանց այդ էլ ռե­ցե­սիոն վի­ճա­կին շատ մոտ էր. ա­մեն դեպ­քում, հար­վա­ծը շատ ցա­վոտ է լի­նե­լու: Կարճ ա­սած, հաս­տատ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մից հիմ­նա­կան տու­ժող­նե­րից մե­կը հենց Եվ­րո­պան է լի­նե­լու:

Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ­–ին, ա­պա, չնա­յած ընդ­հան­րա­կան բա­ցա­սա­կան դի­նա­մի­կա­յին, ի­րա­կա­նում ի­րա­վի­ճա­կը նաեւ Վա­շինգ­տո­նի հա­մար կա­րող է ձեռն­տու ըն­թացք ու­նե­նալ: Ա­մե­նահ­նա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից մեկն է թու­լա­ցող Եվ­րո­պա­յի նկատ­մամբ ԱՄՆ­–ի բա­ցար­ձակ, մո­նո­պո­լիս­տա­կա­նի կար­գի շատ հնա­րա­վոր դար­ձած վե­րահս­կո­ղութ­յունն է լի­նե­լու: Ընդ ո­րում` ա­զատ­վե­լով նաեւ բա­լաս­տի վե­րած­ված ՆԱՏՕ­–ից: Այն, որ ար­դեն այս պա­հին Թ­րամ­փը խո­սում է նաեւ Կու­բա­յի հետ «լավ գոր­ծար­քից», գա­լիս է հու­շե­լու, որ ԱՄՆ­–ի հե­տաքրք­րութ­յուն­նե­րի մեջ է մնում նաեւ ողջ ա­մե­րիկ­յան աշ­խար­հա­մա­սում վե­րահս­կո­ղութ­յու­նը: Իսկ այդ դեպ­քում Վա­շինգ­տո­նի հա­մար կա­րող է նաեւ քիչ հե­տաքր­քիր դառ­նալ մշ­տա­պես ան­հան­գիստ, միայն նո­րա­նոր ծախ­սեր պա­հան­ջող Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը:

Արդ­յուն­քում, ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ներ­կա ըն­թաց­քը, թե­րեւս, էլ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է դարձ­նում ԱՄՆ–­Չի­նաս­տան–­Ռու­սաս­տա­նի մի­ջեւ նոր «Պոտս­դա­մի կոն­ֆե­րան­սի» եւ աշ­խար­հի վե­րա­բա­ժան­ման տար­բե­րա­կը: Իսկ դա նաեւ այն ֆան­տաս­տիկ մտքին է տա­նում, թե արդ­յոք ի­րա­կա­նում դա չէ՞ր Ի­րա­նում այս պա­տե­րազ­մի հիմ­նա­կան, ա­մե­նա­խոր­քա­յին ի­մաս­տը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ