«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը «Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսները Նավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել «Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխության Եվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. Պուտին Թրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմ Հուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնի

Եթե ՌԴ սահմանափակումների արգելքը պահպանվի ամբողջ սեզոնի համար, ապա սա ունենալու է կործանարար հետևանք գյուղատնտեսության համար․ Տնտեսագետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ մի շարք հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները կարող են հայաստանյան տնտեսության վրա նստել ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Տնտեսագետ Հրանտ Միքաելյանի կարծիքով, այո․առաջին հայացքից 2%-ի ցուցանիշը կրիտիկական չի թվում մի շարք գործոնների պատճառով, բայց․

-Առաջին հերթին, ընթացիկ տարվա բերքի մի մասն արդեն տուժել է անբարենպաստ եղանակային պայմաններից, այդ թվում՝ կարկուտից և գարնանային ցրտահարություններից։ Հետևաբար, արտադրության ծավալներն առանց այն էլ սովորական մակարդակից ցածր էին սպասվում։

Երկրորդ՝ արտադրանքի մի մասը՝ 80-85%-ը, մնում է ներքին շուկայում, և միայն 15-20%-ն է արտահանվում։ Սա թույլ է տալիս խուսափել տնտեսությունից դրա ամբողջական դուրսընկնումից, թեև ուղեկցվում է արտադրողների համար գների զգալի անկմամբ։

Մենք չգիտենք, թե որքան լայնորեն կկիրառվի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի սահմանափակման գործիքակազմը։ Ծիրանի և ծաղիկների սահմանափակումները գործի մի կողմն են, բայց կան նաև հանքային ջրեր, ալկոհոլ, կա նաև վերաարտահանում, որը շատ զգալի է, և ինչի շնորհիվ վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն ուժեղ աճել է։

Տնտեսագետի գնահատմամբ․

-Բացի ագրոարդյունաբերական համալիրից, կարող են տուժել արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը՝ արտադրությունն ու վերամշակումը։ Հաջորդը հերթում, կարող է հայտնվել տեքստիլ ոլորտը։ Կա նաև Հայաստանից աշխատուժի նկատմամբ սահմանափակումների հավանականություն, ինչը կուժեղացնի ճնշումը հայաստանյան աշխատաշուկայի վրա։ Տվյալ պահին կարելի է միայն ենթադրել, որ սահմանափակումները կհարվածեն գյուղատնտեսությանը, գյուղմթերքի վերամշակմանը և, հնարավոր է, թեթև արդյունաբերությանը։ Բայց հեռանկարում, բնականաբար, ֆինանսներն ու լոգիստիկան նույնպես կարող են տուժել։

Կրկնում եմ, եթե այս արգելքը պահպանվի այս ամբողջ սեզոնի համար, ապա սա ունենալու է կործանարար հետևանք գյուղատնտեսության համար, որովհետև այս պայմաններում նոր շուկա գտնելը դժվար է: Մենք նման արգելքների հետևանքները տեսել ենք Վրաստանում, որտեղ գյուղատնտեսությունը մինչև հիմա չի վերականգնել 2003 թվականի մակարդակը, Հայաստանի համար ևս նման հետևանք կարող է լինել, մանավանդ որ վերջին տասնամյակների ընթացքում մենք հենց բուսաբուծության ոլորտում ունենք խնդիրներ՝ պայմանավորված կլիմայական պատճառներով ու նաև պետության անուշադրության պատճառով, իսկ հիմա այս արգելքը լրացուցիչ հարված կլինի, քանի որ Ռուսաստանն արտահանում է Հայաստանում արտադրված բուսաբուծական ապրանքների մոտավորապես 15-25%-ը, որը քանակապես այդքան էլ մեծ կշիռ չէ, բայց եկամուտների տեսանկյունից բավականին զգալի է: 

Կա՛մ պետությունը ու գործարար համայնքը կարողանում են փոփոխություն մտցնել, օրինակ՝ տարբեր վերամշակման գործիքներով այդ նույն ապրանքը մթերել, ու ոլորտը ֆինանսապես այս սեզոնը հաղթահարում է, կա՛մ ոչինչ չեն անում, գյուղատնտեսությունը տուժում է, գյուղացիներն էլ սկսում են արտագաղթել:  Պետությունն ունի գործիքակազմ, ինչն իհարկե էժան չի լինելու, բայց ամեն դեպքում դա պետքական է, անկախ նրանից՝ Ռուսաստանն արտահանում է, թե չէ, վերամշակման աստիճանը բարձրացնելը շատ կարևոր է: Շատ բան կախված է լինելու պետության ու գործարար համայնքի քայլերից: 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանԵվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. ՊուտինԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմՀուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնիԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՌուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբԵվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված