Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Պուտինը փաստացի առաջ քաշեց Ուկրաինայի մասնատման սխեման

Միջազգային

Ի­րա­նի շուրջ ծա­վալ­վող ներկա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=345656&l=am) ար­ձա­նագր­վեց եւս մեկ ու­շագ­րավ փաստ, որն իր հեր­թին է ակ­նար­կում, որ Ռու­սաս­տանն ու Եվ­րո­պան կա­րող են լե­զու գտնե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նալ: Ա­մեն դեպ­քում, ՌԴ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Պու­տի­նի ա­րած մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­ներ ոչ միայն նման տպա­վո­րութ­յուն են ա­ռա­ջաց­նում, այլ կա­րե­լի է հա­մա­րել նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի առ­ջեւ վառ­ված «կա­նաչ լույս»:

Այս­պես, այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ ՌԴ նա­խա­գա­հը եր­կու հիմ­նա­կան թեզ ընդգ­ծեց:

Ա­ռա­ջի­նը. «Այն, ինչ Ուկ­րաի­նա­յում նախ­կի­նում պատ­կա­նում էր Լե­հաս­տա­նին, Հուն­գա­րիա­յին և Ռու­մի­նիա­յին, վաղ թե ուշ կվե­րա­դառ­նա իր պատ­մա­կան վայ­րե­րին։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկ­րաի­նան կկորց­նի այս արևմտ­յան հո­ղե­րը՝ այն, ին­չը պատ­կա­նում էր Լե­հաս­տա­նին, այն, ին­չը պատ­կա­նում էր Հուն­գա­րիա­յին, այն, ին­չը պատ­կա­նում էր Ռու­մի­նիա­յին՝ վաղ թե ուշ, ոչ թե վա­ղը, գու­ցե վա­ղը չէ մյուս օ­րը, մեկ տա­րի, եր­կու, 10, 15, բայց պատ­մա­կա­նո­րեն ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի... Ուկ­րաի­նա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան միայն մեկ ե­րաշ­խա­վոր կար՝ Ռու­սաս­տա­նը»։

Երկ­րոր­դը. «Գի­տեք, պատ­մա­կա­նո­րեն Ուկ­րաի­նան միշտ բա­ժան­ված է ե­ղել ձա­խափն­յա և­ ա­ջափն­յա Ուկ­րաի­նա­յի։ Ձա­խափն­յա Ուկ­րաի­նան միշտ հա­մար­վել է ոչ միայն դե­պի Ռու­սաս­տան կողմ­նո­րոշ­ված, այլև Ռու­սաս­տա­նի մաս։ Եվ Դոն­բա­սը, ինչ­պես ար­դեն նշել եմ, ես կար­դա­ցել եմ հենց այս ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րը, երբ խորհր­դա­յին կա­ռա­վա­րութ­յու­նը ո­րո­շեց Դոն­բա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խնդրան­քով այն նե­րա­ռել ՌՍՖՍՀ-ի մեջ։ Այ­նու­հետև բոլշ­ևիկ­նե­րը ժա­մա­նե­ցին ա­վե­լի արևմտ­յան մա­սե­րից և հա­մո­զե­ցին Լե­նի­նին այս մա­սը տալ նո­րաս­տեղծ, ձևա­վոր­վող Ուկ­րաի­նա­յին... Հի­մա պետք է ա­մեն ինչ վե­րա­դարձ­նեք իր պատ­մա­կան հու­նին»։

­Սա ակն­հայ­տո­րեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր վե­րա­բա­ժան­ման սխե­մա է: Այն ա­մե­նը, ինչ գտնվում է Դ­նեպ­րից դե­պի ա­րե­ւելք, Ռու­սաս­տա­նինն է: Դե­պի ա­րեւ­մուտք` ա­րե­ւե­լաեվ­րո­պա­կան երկր­նե­րի­նը: Դ­րա­նից հե­տո ինչ կմնա, դա էլ կա­րե­լի է ան­վա­նել Ուկ­րաի­նա:

Այս մո­տե­ցու­մը կար դեռ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի սկզբնե­րին, եւ այդ փու­լում այն նման­վում էր Եվ­րո­պա­յից ՌԴ­–ին ուղղ­ված ա­ռա­ջար­կի: Սա­կայն Մոսկ­վան Ա­րեւմտ­յան Ուկ­րաի­նան ինչ-որ մե­կին տա­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն եր­բե­ւէ չէր հայտ­նում: Հի­մա ար­դեն Պու­տի­նի մա­կար­դա­կով Մոսկ­վան Ա­րեւմտ­յան Ուկ­րաի­նան հա­մա­րում է ոչ ռու­սա­կան, այ­սինքն, այ­լեւս այն Ռու­սաս­տա­նի կող­մից չի պաշտ­պան­վում, նախ­կին տե­րե­րը կա­րող են վերց­նել: Ընդ ո­րում, դա ակն­հայ­տո­րեն Ռու­սաս­տա­նի հա­մար ձեռն­տու տար­բե­րակ է: Այն ի­մաս­տով, որ ան­գամ ԽՍՀՄ­–ի օ­րոք Ա­րեւմտ­յան Ուկ­րաի­նա­յի լիա­կա­տար ռու­սա­կա­նաց­ման հաս­նել հնա­րա­վոր չե­ղավ, ու հի­մա կա­րե­լի է այդ մշտա­կան գլխա­ցա­վից ա­զատ­վել: Ա­հա այս ֆո­նին հարկ է հի­շեց­նել այն հա­կա­մար­տութ­յան մա­սին, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս գնա­լով սրվում է Լե­հաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի մի­ջեւ: Ու հի­մա, երբ Մոսկ­վան Լե­հաս­տա­նի, աենք նաեւ Հուն­գա­րիա­յի և Ռու­մի­նիա­յի, խո­շոր հաշ­վով` ԵՄ­–ի ա­ռաջ «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հան» է բա­ցում, ա­պա պատ­մա­կան ա­ռի­թից օգտ­վե­լու շա­հագրգռ­վա­ծութ­յունն այդ երկր­նե­րի հա­մար դառ­նա­լու է չա­փա­զանց մեծ: Դ­րա հա­մար ըն­դա­մե­նը պետք է հաշտ­վել մտքի հետ, որ Դ­նեպ­րից ա­րե­ւելք ըն­կած տա­րածք­նե­րը մնա­լու են ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տում: Ընդ ո­րում, ի­րար մի­ջեւ, որ­պես բու­ֆե­րա­յին գո­տի ու­նե­նա­լով այն, ին­չը կմնա Ուկ­րաի­նա­յից:

­Թե­րեւս, սա Եվ­րո­պա­յի հա­մար շա­հա­վետ տար­բե­րակ է: Թեեւ կա այն հար­ցը, թե ինչ­պես նման ծրագ­րե­րին կվե­րա­բեր­վի ԱՄՆ–ն: Ի­հար­կե, Թ­րամ­փը Պու­տի­նի նման ա­ռա­ջար­կը կա­րող է նաեւ որ­պես ապ­տակ ըն­կա­լել. նախ­կի­նում Մոսկ­վան իր հետ էր ուկ­րաի­նա­կան թե­մա­յով խո­սում, հի­մա ակ­նար­կում է միան­գա­մայն այլ կուր­սի մա­սին: Բայց մյուս կող­մից, Թ­րամ­փը կա­րո՞ղ է ինք­նու­րույն, ա­ռանց Եվ­րո­պա­յին հարց­նե­լու լու­ծել ուկ­րաի­նա­կան հար­ցը. ան­ցած մեկ տար­վա պատ­մութ­յու­նը ե­կավ հու­շե­լու, որ` ոչ: Ու հի­մա, ե­թե կա­րող է, թող ա­ռաջ անց­նի Եվ­րո­պա­յից: Բայց այդ դեպ­քում ԱՄՆ­–ի եւ Եվ­րո­պա­յի ներ­քին բախ­ման խո­րա­ցու­մը դառ­նա­լու է ան­խու­սա­փե­լի:

Իսկ ա­հա Մոսկ­վա­յին մնում է ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում պահ­պա­նել ճնշման բարձր մա­կար­դակ` սպա­սե­լով, թե Ա­րեւ­մուտ­քից ով է գա­լու վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ ձեռք բե­րե­լու` Թ­րամ­փը, թե` Եվ­րո­պան:

Տձե՛ս նաեւ https://t.me/iravunk/70126 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ