Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

«Ոչ թե սրբեր եւ մեղսագործներ փնտրենք, այլ կարեւորենք` ինչն է պիտանի Արցախի խնդիրները բարձրաձայնելու համար»

Արխիվ 16-20

Պոկերի արքա, իր սկանդալային լուսանկարներով ու գործունեությամբ համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ միլիոնատեր ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆՆ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ուղեկցությամբ ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռով մեկնել էր Արցախ: Եվ թեպետ բնական կլիներ, որ այս այցից ջղաձգվեին ու քննադատեին բացառապես ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցցանցային օգտատերերը, բայց արի ու տես, որ հայկական տիրույթում էլ քննադատությունների պակաս չեղավ: Այս մասին, ինչպես նաեւ Դեն Բիլզերյանի հետ իր հանդիպման շուրջ էլ ծավալվեց «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրույցը Պոկերի արքայի արցախյան այցելության «գաղափարախոսներից» մեկի՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

«ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՆՊԱՍՏԵԼ ԵՆ ԱՅՍ ԱՅՑԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ, ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ ԵՆ ԱՐԵԼ»

- Պարոն Մելիքյան, նախ անդրադառնանք Ձեր եւ Դեն Բիլզերյանի հանդիպմանը. հետաքրքիր է՝ ինչի՞ շուրջ եք զրուցել:

- Ասեմ, որ սա պաշտոնական քննարկում չէր եւ առհասարակ՝ Դեն Բիլզելյանի, իր ընտանիքի անդամների ու մտերիմների այցը Արցախ պաշտոնական չէր: Ուղղակի, մենք զրուցել ենք թե՛ Դենի, թե՛ իր եղբոր եւ հատկապես հոր հետ այն հարցերի մասին, որոնք այսօր անհրաժեշտ են՝ միջազգային հանրության առջեւ դրանք բարձրաձայնելու համար, ինչը շատ կարեւոր եմ համարում:

- Որքան էլ այցը ոչ պաշտոնական էր, այդուհանդերձ, կարելի՞ է ասել, որ կոնկրետ ծրագրով էր Դեն Բիլզերյանը եկել Արցախ: Փակագծեր կբացե՞ք:

- Համարեք, որ ճանաչողական այց էր: Ըստ էության, ամեն ինչից տեղեկացած եք, որովհետեւ հրապարակվել են լուսանկարներ, Դեն Բիլզելյանն էլ արդեն սոցիալական ցանցերում որոշակի գրառումներ է կատարել, որոնք րոպեների ընթացքում 100 հազարավոր տեսանելիություն են ապահովում: Եվ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք որոշակի աշխատանք պետք է կատարենք: Գտնում եմ, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների ամենակարեւոր խնդիրներից է, որ միջազգային հանրությունը Արցախի մարդու իրավունքների խնդիրներին բավարար ուշադրություն չի դարձնում, եւ սա իհարկե, ոչ ուղղակի, բայց անուղղակի միջոց է, որպեսզի ուշադրություն գրավենք: Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր նպաստել են այս այցի կայացմանը, շատ կարեւոր գործ են արել:

«ԱՐՑԱԽՈՒՄ ԷԼ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»

- Կարծում եք՝  Դեն Բիլզելյանը կարո՞ղ է միջազգային որեւէ կառույցում Արցախի մարդու իրավունքների խնդիրների մասին բարձրաձայնել:

- Դեն Բիլզերյանը մարդու իրավունքների միջազգային հարթակներում չէ, որ որոշակի ազդեցություն, շրջապատ ու ծանոթություն ունի, դա այլ ոլորտ է: Բայց ոլորտ է, որի հետ կրկնում եմ՝ նույնպես պետք է աշխատել: Չմոռանանք, որ նրանք մարդիկ են, որոնք ընտրեցին, օրինակ, Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ: Այս մարդիկ մեծ ազդեցություն ունեն ամերիկյան քաղաքականության մեջ, եւ նրանց շրջանակներում որոշակի հարգանք են վայելում: Մենք վստահ ենք, որ այս մարդիկ բացի նրանից, որ սոցիալական ցանցերում ունեն մեծ լսարան, նաեւ որոշակի կապեր ունեն ոչ միայն  համաշխարհային շոուբիզնեսում, այլ նաեւ քաղաքական աշխարհում: Եվ նրանք ուզեն, թե չուզեն՝ լինելով հայ, կրելով հայկական ինքնություն՝ հայկական աշխարհի՝ Հայաստանի եւ Արցախի դեսպաններն են այն մարդկանց համար, ում հետ շփվում են: Ես զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ մադրիկ այդքան բացասական ընդունեցին Բիլզերյանների այցը Արցախ:

- Ի դեպ, Դեն Բիլզերյանի արցախյան այցի վերաբերյալ հնչող քննադատության մասին. ըստ Ձեզ, սա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում նա պաշտոնատար որեւէ անձի հետ չհանդիպե՞ց, թե՞ զուտ իր կերպարի հետ չեն համակերպվում որոշ շրջանակներ:

- Արցախում էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպում տեղի չի ունեցել: Ինչպես նշեցի, իմ եւ Դեն Բիլզերյանի հանդիպումն էլ պաշտոնական չէր, բացի այդ, չեմ կարծում, որ մարդու իրավունքների պաշտպանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է՝ բառիս քաղաքական իմաստով: ՄԻՊ-ը քաղաքական դերակատարություն չունեցող պաշտոնատար անձ է: Ինչ վերաբերում է քննադատության պատճառներին, ապա ձեռնպահ կմնամ դրանք գնահատել: Ընդամենը բավարարվեմ ասելով, որ դրանց մի մասը գուցե պայմանավորված է նրա անձի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքով: Բայց որեւիցե մեկս սուրբ չէ եւ չեմ ուզում, որ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մեր շարքերում կան սրբեր եւ մեղսագործներ: Ես առաջնորդվում եմ հետեւյալով՝ ինչն է պիտանի Արցախի խնդիրները բարձրաձայնելու համար: Իսկ այդ առումով, ուրեմն՝ օգտակար է:

ԲԻԼԶԵՐՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՐՁ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

- Մինչդեռ քննադատողները շարունակում են բարոյախրատական ճառեր ասել…

- Իսկ ո՞վ է ասում, որ մենք բոլորս այսպես իդեալական, բարոյական կերպար ունենք եւ իրավունք ունենք ինչ-որ մարդկանց դատել: Ես այդ կարծիքին չեմ, ասեմ ավելին՝ մի քանի ամիս առաջ, երբ մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցներով կոչ էի անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, որպեսզի քննարկումներ կազմակերպենք, նոր իրավիճակում փորձենք հասկանալ ինչ կարող ենք անել Արցախի մարդու իրավունքների խնդիրների մասին եվրոպական եւ այլ միջազգային հարթակներում բարձրաձայնման վերաբերյալ, եղավ ձայն բարբառո անապատի: Եվ հիմա շատ մարդիկ, ինձ եւ մեզ քննադատո՞ւմ են: Հարգելիներս, դուք քայլեր ձեռնարկեք, եթե մարդու իրավունքների ուղղությամբ ջատագովներ եք: Իհարկե, կան մարդիկ, որոնք որոշ քայլեր ձեռնարկում են հրապարակային կամ ոչ հրապարակային, բայց, ցավոք, ճնշող մեծամասնությունը որեւէ գործուն աջակցություն ցույց չի տալիս Արցախի քաղաքացիական հասարակությանը՝ միջազգային հարթակներում Արցախի խնդիրների բարձրաձայնման համար: Եվ ես, որպես մարդու իրավունքների պաշտպան, գտնում եմ՝ որ սա եւս ընդունելի եւ պիտանի ձեւ է այդ հարցերը բարձրացնելու համար:

- Ձեր մատնանշած խնդիրների եւ ընդհանրապես հայաստանյան ու արցախյան տպավարությունների մասին ինչպիսի՞ տեսակետ ուներ Դեն Բիլզերյանը:

- Իրավասու չեմ հրապարակավ խոսել այդ մասին, որովհետեւ թույլտվություն չունեմ: Ընդամենը կարող եմ անդրադառնալ Դենի հոր՝ Փոլ Բիլզերյանի հետ ունեցած խոսակցությանը: Նա շատ տպավորված էր եւ ասում էր, որ ժամանակին ծառայել է ամերիկյան բանակում, նույնիսկ մարտական գործողությունների է մասնակցել եւ ունենալով զինվորական որոշակի փորձ՝ 1992 թվականին, որպես կամավոր, ցանկություն է հայտնել այցելելու Արցախ: Սակայն նրան հետ է պահել միայն այն հանգամանքը, որ հայերեն չի խոսում: Փոլ Բիլզերյանը շատ կարեւոր էր համարում իրենց այցն Արցախ, հարցեր էր ուղղում մեզ՝ կապված 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ: Մենք նրանց կարեւոր տեղեկատվություն տվեցինք մեր զեկույցների եւ փաստահավաքության արդյունքների մասին, որոնք իրականացրել ենք: Ինչ-որ մի մաս փոխանցել ենք նրանց, ինչ-որ մասով էլ շարունակելու ենք տեղեկատվություն փոխանցել: Վստահ եմ, որ այդ տեղեկությունը նրանք օգտագործելու են այն ժամանակ, երբ դրա ժամանակը գա: Նրանք առաջին հերթին պետք է տեղեկացված լինեն, իրենց աչքով տեսած լինեն, որպեսզի կարողանան իրենց գործընկերների, ընկերների հետ հարաբերություններում այդ խնդիրների մասին բարձրաձայնել:

- Իրենց այցելությունից հետո՝ ադրբեջանական «սեւ ցուցակում» հայտնվելու հավանականությունը որեւէ կերպ մտահոգո՞ւմ էր Բիլզերյաններին:

- Չեմ կարծում, որ որեւէ մեկին այդ հարցն անհանգստացնում էր: Եվ այս առումով ուզում եմ մեջբերել Փոլ Բիլզերյանի խոսքը. «Իմ եւ իմ տղաների այցը Արցախ համարում եմ ինչ-որ տեղ նաեւ ուղերձ Ադրբեջանին, որ դուք 9 միլիոնով չեք պայքարում 150 հազարի կամ 3 միլիոնի դեմ, այլ ավելի քանի 9 միլիոնի դեմ եք պայքարում, եւ մենք էլ 9 միլիոնի մասն ենք»: Ինձ թվում է՝ սա կարեւոր ուղերձ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված