Ապօրինի որս Հովքում․ Վազգենի ուսապարկում եղել է սպանված եղնիկ
Արխիվ 16-20Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, «Գոշավան» կայարանի հարակից տարածքից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից։
Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ: Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր հայտարարության, եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտից հայտնաբերված ապօրինի պահվող հրացանով: Հայտնաբերված որսը փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ԲՆ և ընդերքի տեսչական մարմին, իսկ հրացանը դատաձգաբանական փորձաքննության: Նշանակվել են փորձաքննություններ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
