Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին

Ինչպես են «ճնշում» ուկրաինացիներին Ղրիմում

Արխիվ 16-20

Շուտով կլրանա 5-րդ տարին այն օրից, երբ Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե: Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել էր հանրաքվեն, խոստացել էր ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեին Ուկրաինայի մաս մնալ: Մինչդեռ հանրաքվեին մասնակցած ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 96.7%-ը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին: Այս իրողության հետ շարունակում է անհաշտ մնալ ոչ միայն Ուկրաինան, այլեւ Եվրամիությունն իր պատժամիջոցներով: Ավելին` ըստ նրանց, Ղրիմում ուկրաինացիներին ռուսները ճնշում են: Քաղաքական այս խնդիրը, որն ինչ-որ առումով հիշեցնում է մեզ Արցախյան հիմնախնդիրն ու 1991 թվականի Արցախի ինքնորոշման հանրաքվեն, «Իրավունքը» ուսումնասիրեց հենց տեղում` Ղրիմի Հանրապետությունում:

Ղրիմի ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ կապի նախարարի տեղակալ ՎԱԴԻՄ ՊԵՐՎԻԽԸ պրոարեւմտյան քարոզչության մասին մեզ հետ զրույցում ասաց. «Այո, իհարկե, մենք ճնշում ենք գործադրում Ղրիմի ուկրաինացիների նկատմամբ: Բա ճնշել չէ՞, երբ մենք կառուցում ենք նրանց համար տներ, եկեղեցիներ, ճանապարհներ, գազ ենք քաշում, խմելու ջուր ենք անցկացնում, ուկրաիներենին տալիս ենք պետական լեզվի կարգավիճակ: Եթե այս քաղաքականությունը համարվում է ագրեսիա ուկրաինացիների հանդեպ, ուրեմն` մենք ամենամեծ ագրեսորներն ենք»:

Պարզեցինք նաեւ հակառակ կողմի տեսակետը` խոսելով Ղրիմում ուկրաինական համայնքի ներկայացուցիչ ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳՐԻՉԻՆԱՅԻ հետ:

Նախեւառաջ ուզում եմ ասել, որ այսօր Ղրիմի ուկրաինացիների համար արվում է այնքան բան, օրինակ, մեր մշակույթի զարգացման համար, որ չի արվել ամբողջ այն հատվածում, երբ Ղրիմը Ուկրաինայի մաս էր: Նախկինում, երբ Ղրիմ էին գալիս բարձրաստիճան հյուրեր, նրանց միշտ ուկրաինական ազգային տարազով էին դիմավորում ու դրանով վերջանում էր ուկրաինական մշակույթի զարգացումը: Այսինքն` այն Ղրիմում ոչ մի կերպ չէր զարգանում: Մինչդեռ այս չորս-հինգ տարվա ընթացքում մենք տեսնում ենք ակնհայտ փոփոխություններ Ղրիմի ուկրաինացիների կյանքում: Մենք նախորդ տարի անցկացրել ենք թվով երկրորդ ուկրաինական մշակույթի փառատոնը, որտեղ երգում էին ուկրաիներեն: Մենք անցկացրել ենք ուկրաինական տոներ քաղաքի կենտրոնում, մարդիկ հավաքվել են, լսել ուկրաիներեն երգը, եւ ոչ մի ագրեսիա չի եղել մեր հանդեպ: Եվ սա մեկ-երկու դեպք չէ, մենք անցկացնում ենք ազգային միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում բոլոր ղրիմցիների կողմից, որոնք գալիս են մեր տոներին: Մենք, իհարկե, ուկրաիներենը չենք փաթաթում մարդկանց վզին, ինչպես առաջ էր արվում, այլ ուղղակի հրավիրում ենք, ովքեր ուզում են, գալիս են: Իմ կարծիքով` ղրիմցիներին առաջ հենց սա էր պակասում, որ ուկրաիներենը չփաթաթեն մարդկանց վզին: Միշտ մեզ խոստանում էին, որ այդպես չի լինի, բայց արվում էր այդպես: Իսկ հիմա արդեն դպրոցում մարդիկ ընտրում են, թե որ լեզվով են ուզում սովորել: Հիմա, իհարկե, Ղրիմում ուկրաիներենն այդքան էլ նորաձեւ չէ սովորելը, որովհետեւ ծնողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում որակյալ ռուսերենի իմացությանը եւ ավելի շատ անգլերենին, քան ուկրաիներենին: Այո, անգլերենին, եւ հատուկ շեշտում եմ, որպեսզի պարզ դառնա, որ ամենեւին էլ քաղաքական իրավիճակով չէ պայմանավորված, որ սկսել են քիչ սովորել ուկրաիներեն: Մենք շնորհակալ ենք Ղրիմի Հանրապետությանը եւ այստեղ տեսնում ենք աջակցություն ու ուշադրություն եւ հույս ունենք, որ այս տարի պատրաստ կլինի մեր առաջին ուկրաինական տեղեկատվական պորտալը, որտեղ ուկրաիներենով կներկայացնենք մեր նորությունները, այդ թվում` մշակութային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Երեւան-Ղրիմ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված