Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

«Նախագահ Ռ. Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է». Արթուր Թովմասյան

Արխիվ 16-20

Մի քանի օր առաջ լրացավ Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ Նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ Այս մասին նշում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ու մեջբերում ՀՀ երկրորդ նախագահի խոսքերը. «Ղեկավարի համար վախկոտությունը մի քիչ վտանգավոր կատեգորիա է: Թիկունքում զգում ես, որ կա մի ժողովուրդ, չափազանց հետաքրքիր պատմություն ունեցող ժողովուրդ: Կա մի երկիր, որը ծավալով մեծ չէ, բայց հոգևոր արժեքների առումով և բովանդակությամբ հզոր է»:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանին՝ Ա. Թովմասյանն ընդգծում է. «Սա ուժեղ մարդու, իրական ղեկավարի, երկրի համար մտահոգ մարդու խոսք է: Մարդ, ով եղել է պատերազմ հաղթող Նախագահ Արցախում, եղել է Նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Մեկ բան ինձ համար հստակ է. Նախագահ Քոչարյանը այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։ Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, եւ մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաեւ, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի Հերոսներից մեկը։ Ուրեմն պարզ է, որ նա պետք է ենթարկվեր ճնշման հզոր ալիքի մի մարդու կողմից, ով ապաշնորհ է, ով չի կարողանում տնտեսություն բարձրացնել, ով սեպեր է խրում ե՛ւ արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում, ե՛ւ Արցախի ու Հայաստանի միջեւ, եւ, ի վերջո մարդ, ով պարզապես հասարակ դասալիք է, ու չունի որեւէ պատկերացում բանակի ու ռազմական գործի մասին: Եվ մի կարեւոր փաստ էլ. մարդ, ով պարզունակ հիշաչար է, ու տառապում է վրեժխնդրության մոլուցքով»:

Որպես հետգրություն՝ Ա. Թովմասյանը հավելում է. «Պարոն Նախագահը արժանի չէ նման վերաբերմունքի եւ անթույլատրելի է նման վերաբերմունքը: Եվ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը եւ արդարադատությունը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի նրա բարի համբավը եւ իրավունքները: Նախագահ Ռ. Քոչարյանը, քաղաքական բանտարկյալ է»: Իսկ վերջում  կրկին մեջբերել է ՀՀ երկրորդ նախագահի խոսքերից. «Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված