Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԱՄԵՆԱՖԱՆՏԱՍՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐԸ

Միջազգային

Այս օ­րե­րին հա­մաշ­խար­հա­յին օ­րա­կար­գից այդ­պես էլ չիջ­նող (Տես նաեւ https://iravunk.com/?p=335121&l=am), Ի­րա­նի դեմ հնա­րա­վոր պա­տե­րազ­մի թե­մա­յին զու­գա­հեռ, ա­վե­լի ճիշտ` դրա «տա­կից» զար­գա­նում է մեկ գոր­ծըն­թաց, ո­րը կա­րող է ան­գամ ի­րա­նա­կան թեմա­յի ողջ շքե­ղութ­յու­նը խամ­րեցնել: Այն է, Իս­րա­յե­լում շա­րու­նա­կում է ակտի­վո­րեն խո­րա­նալ թե­ման, թե ի­րա­կա­նում Ի­րա՞նն է ի­րենց թիվ 1 թշնա­մին, թե՞ պետք է այլ ուղ­ղութ­յամբ կենտ­րո­նա­նալ: Խոս­քը` Թուր­քիա­յի մա­սին է, որն ակն­հայ­տո­րեն գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է ա­ռա­ջին պլան փոր­ձում մղվել` Իս­րա­յե­լի թիվ 1 թշնա­մու դե­րում:

Ա­վե­լին, իս­րա­յել­յան մի շարք շրջա­նակ­ներ սկսել են ակ­տի­վո­րեն բարձ­րա­ձայ­նել, որ Ի­րա­նի հետ կապ­ված այս աղ­մու­կի հիմ­նա­կան շա­հա­ռուն, ա­ռա­վել եւս, ե­թե բա­նը հաս­նի Թեհ­րա­նի եւ Թել Ա­վի­վի նոր բախ­մա­նը, լի­նե­լու է հենց Թուր­քիան: Ընդ ո­րում` մի քա­նի ա­ռում­նե­րով: Ա­մե­նագլ­խա­վո­րը. պա­տե­րազ­մը խոս­տա­նում է ծանր կո­րուստ­ներ ինչ­պես Ի­րա­նին, այն­պես էլ` Թեհ­րա­նին: Ու սրա­նից բխող տրա­մա­բա­նութ­յու­նը պարզ է. եր­կուսն էլ Թուր­քիա­յի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­ռա­կորդն են, այ­սինքն, որ­քան եր­կու­սի գոր­ծե­րը վատ գնան, շա­հե­լու է Թուր­քիան: Ա­ռա­վել եւս, որ Ան­կա­րան սկսել է ի­րեն դրսե­ւո­րել ոչ թե ՆԱՏՕ-ում ա­մեն բա­նով ԱՄՆ-ին լսող «փոքր եղ­բայր», այլ բա­ցա­հայ­տո­րեն ա­ռաջ է տա­նում տա­րա­ծաշր­ջա­նա­յին բնույ­թի ռազ­մա­կան բլոկ ստեղ­ծե­լու աշ­խա­տանք­ներ, ո­րոնք, ի դեպ, հաս­նում են եզ­րա­փա­կիչ փու­լին:

Իս­րա­յե­լի հա­մար հատ­կա­պես վտան­գա­վոր տեսք է ստա­ցել Ան­կա­րա­յի եւ Իս­լա­մա­բա­դի միջեւ ռազ­մա­վա­րա­կան մեր­ձե­ցու­մը: Ա­ռա­վել եւս, երբ նաեւ իս­րա­յել­յան աղբ­յուր­նե­րը սկսել են ակ­տի­վո­րեն խո­սել, որ Թուր­քիան մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ ար­դեն հասց­րել է Պա­կիս­տա­նից մի­ջու­կա­յին զենք ստա­նալ, քա­նի դեռ Իս­րա­յե­լը մի ամ­բողջ պա­տե­րազմ է սար­քում Ի­րա­նի ե­րե­ւա­կա­յա­կան մի­ջու­կա­յին ծրագ­րի դեմն առ­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, արտ­գոր­ծ­նա­խարար Ֆի­դա­նի վեր­ջերս հնչեց­ված հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Թուր­քիան կա­րող է նա­խա­ձեռ­նել սե­փա­կան մի­ջու­կա­յին ծրա­գի­րը, իս­րա­յել­յան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում գնա­հա­տե­ցին` որ­պես ար­դեն իսկ ու­նե­ցած զեն­քը «օ­րի­նա­կա­նաց­նե­լու» մի­ջոց:

Այս ֆո­նին սկսել է բա­վա­կա­նին հե­տաքր­քիր տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր դա­շինք­նե­րի ձե­ւա­վոր­ման գոր­ծըն­թաց: Այն է` ի պա­տաս­խան Թուր­քիա­Պա­կիս­տան գոր­ծակ­ցութ­յան, ո­րի մեջ, ըստ իս­րա­յել­յան ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի, ան­պայ­մա­նո­րեն տե­ղա­վոր­վե­լու է նաեւ Ադր­բե­ջա­նը` ան­կախ Թել Ա­վի­վի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, բա­վա­կա­նին  հե­ռան­կա­րա­յին տեսք է ստա­ցել Իս­րա­յել-Հնդ­կաս­տան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ թուրք-պա­կիս­տան­յան հա­րա­բե­րութ­յու­նն­երը խո­րը մտա­հո­գութ­յուն­ներ են ա­ռա­ջաց­նում նաեւ Ն­յու Դե­լիում:

«Ար­եւել­յան Մի­ջերկ­րա­կան ծո­վում եւ Մեր­ձա­վոր Ար­եւել­քում Թուր­քիա­յի ա­ճող դե­րի ֆո­նին Իս­րա­յե­լը քայ­լեր է ձեռ­նար­կում նոր տա­րա­ծաշր­ջա­նա­յին ռազ­մա­կան դա­շինք ստեղ­ծե­լու ուղ­ղութ­յամբ: Նա­խա­ձեռ­նութ­յու­նը դիտ­վում է որ­պես կո­լեկ­տիվ անվ­տան­գութ­յան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու փորձ, ո­րը կա­րող է միա­ժա­մա­նակ հա­վա­սա­րակշ­ռել մի քա­նի ու­ժի կենտ­րոն­ներ: Այս կոն­ֆի­գու­րա­ցիան, ո­րը պայ­մա­նա­կա­նո­րեն նկա­րագր­վում է որ­պես Մի­ջերկ­րա­ծով­յան-Հնդ­կաս­տա­նի պայ­մա­նա­գիր, տրա­մա­բա­նո­րեն հի­շեց­նում է ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք»,- ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը։ Նաեւ նշե­լով, որ նման դա­շինք­նե­րի ձեւա­վո­րու­մը ար­տա­ցո­լում է հա­մաշ­խար­հա­յին հա­մա­կար­գի լայն վե­րա­փո­խու­մը. ե­ղած հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան ճար­տա­րա­պե­տութ­յու­նը թու­լա­ցել է, ո­րը դրդում է տար­բեր ու­ժե­րին` անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը լու­ծել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժի կենտ­րոն­նե­րի ձե­ւա­վոր­մամբ:

Ու որ­քան էլ այս պա­հին աբ­սուր­դա­յին հնչի, մի շարք ոչ երկ­րոր­դա­կան փոր­ձա­գետ­ներ սկսել են ակ­նար­կել, որ ի­րա­կա­նում Ի­րանն ու Իս­րա­յե­լը կա­րող է եւ, հաշ­վի առ­նե­լով յու­րա­քանչ­յու­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին շա­հե­րը, հայտն­վեն բա­րի­կադ­նե­րի նույն կող­մում: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ ոչ դաշ­նակ­ցի տես­քով, այլ առն­վազն գոր­ծակ­ցութ­յան մա­կար­դա­կով` ընդ­դեմ ա­վե­լի վտան­գա­վոր հա­կա­ռա­կոր­դի: Եվ սպա­սե­լի բո­լոր հե­ռան­կար­նե­րը հաշ­վի առ­նե­լով, որ­քա­նո՞վ է «Իս­րա­յե­լի շա­հե­րին հա­մա­պա­տաս­խա­նում Ի­րա­նին հասց­վե­լիք հար­վա­ծը, ո­րից հիմ­նա­կան օգտ­վո­ղը դառ­նա­լու է Ան­կա­րան»,- գրում է իս­րա­յել­յան փոր­ձա­գե­տը: Նաեւ մատ­նան­շե­լով, որ Ան­կա­րա­յի շա­հե­րից է բխում նաեւ, ե­թե ԱՄՆ-ն, որ­պես Ի­րա­նի դեմ հաղ­թա­նա­կի ա­պա­հով­ման գո­րծոն, հաս­նի «Թ­րամ­փի ու­ղու» գոր­ծարկ­ման, ո­րը, խո­շոր հաշ­վով, ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում դառ­նա­լու է «Թ­յուր­քա­կան մի­ջան­ցքի» մաս­նիկ: «Այս ի­րա­վիճա­կում ա­վե­լի ճիշտ չէ՞ մտա­ծել նաեւ Իս­րա­յե­լի քայ­լե­րի կտրուկ շրջա­դար­ձի մա­սին`Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յու­նից դե­պի Հ­յու­սիս-­Հա­րավ: Այս­տեղ, ճիշտ է, դրված է Հնդ­կաս­տան-Ի­րան-­Ռու­սաս­տան գոր­ծակ­ցութ­յան գա­ղա­փա­րը, բայց ե­թե դրված է Հնդ­կաս­տա­նի հետ դա­շին­քի գա­ղա­փա­րը, ա­պա նոր կոն­ֆի­գու­րա­ցիա­ներն արդ­յոք ա­վե­լի ի­մաս­տա­լից չե՞ն դառ­նում»,- ամ­փո­փում է փոր­ձա­գե­տը:

­Կարճ ա­սած, ա­մեն բան ակ­նար­կում է, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում սկսվում է դա­սա­կան շա­հե­րի եւ հար­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­ձե­ւա­վոր­ման խո­րը եւ եր­կա­րա­ժամ­կետ գոր­ծըն­թաց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ