Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Առնվազն Վրաստանի հետ մեր օրակարգը պետք է վերանայվի. Ջոնի Մելիքյան

Ներքաղաքական

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների փոփոխությունը Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վրա, «Իրավունք»-ը հետաքրքրվել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ:

Տասնամյակներ շարունակ մենք փորձել ենք այնպես անել, որ արտաքին գործոնը չխանգարի մեր հարաբերություններին՝ թե՛ տարածաշրջանի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ սկսած Մերձավոր Արեւելքից մինչեւ Ուկրաինա։ Տարբեր ուժեր մշտապես փորձել են ազդել մեր համագործակցության վրա։ Բայց ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ հարաբերությունների տարբեր փաստաթղթերի ստորագրումից հետո, Հայաստանը եւ Վրաստանը փորձել են պահպանել մի մթնոլորտ, որտեղ կողմերը ոչ թե միմյանց մեղադրում են, այլ աջակցում՝ «մեջք մեջքի կանգնած»։

Պետք է ձեւավորել մի տրամադրություն, որ մենք այս տարածաշրջանում պետք է լինենք միմյանց աջակից։ Իմ կարծիքով՝ հենց այս տրամաբանությամբ էլ շարունակվում են գործընթացները։ Միասին մենք կարող ենք հետաքրքրություն ներկայացնել արտաքին խաղացողների համար, որովհետեւ առանձին-առանձին այդ հետաքրքրությունն այնքան էլ ակտուալ չէ։ Տարածաշրջանային դերակատարում ունենալը հնարավոր է միայն համատեղ գործողություններով։

Այս պահին դեռեւս չլուծված կոնֆլիկտ ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ քանի որ Հայաստանը նաեւ ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ երկրների հետ, այս իրավիճակն ավելի է բարդանում։ Հետեւաբար, անհրաժեշտ է ձեւավորել հարաբերություններ արտաքին խաղացողների հետ այնպես, որ կարողանանք ոչ միայն արդյունավետ համագործակցել, այլեւ ներգրավել ներդրումներ ու նախագծեր՝ բերված հենց այս տարածաշրջան։

Առնվազն Վրաստանի հետ մեր օրակարգը պետք է վերանայվի։ Այն պետք է ուղղված լինի հարաբերությունների խորացմանը, ինչը ժամանակի ընթացքում կբերի նաեւ տնտեսական բարձրորակ հարաբերությունների՝ համապատասխան ռազմավարական մակարդակին։ Այսօր այդ երկուսն իրարից շատ հեռու են։

Ադրբեջանի հետ, օրինակ, նրանք արդեն հասել են քաղաքական եւ ռազմավարական համագործակցության որոշակի մակարդակի։ Իսկ մեզ հետ՝ հակառակ ուղղությամբ են գնում։ Այդ պատճառով, իմ կարծիքով, պետք է շատ ակտիվ աշխատել՝ թե՛ տարածաշրջանի ներսում, թե՛ դրանից դուրս, որպեսզի ձևավորենք հարաբերություններ, որոնք ոչ միայն շահավետ կլինեն, այլ նաեւ ցանկալի ու փոխադարձորեն օգտակար։

Ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ մենք ունեցել ենք համաժողով՝ նվիրված Հայաստան-Վրաստան հարաբերություններին, որտեղ փորձագետներով երկու երկրներից քննարկեցինք՝ ինչ կարելի է անել այդ հարաբերությունները խորացնելու եւ ավելի լավ մակարդակի բերելու համար։ Մեր նպատակն էր ուղենշել հնարավոր քայլեր թե՛ իշխանությունների, թե՛ փորձագիտական շրջանակների համար։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Понравилась статья Поделитесь ею с друзьями։
Подпишитесь на нас также в Telegram։
telegram
Загрузите приложение Iravunk и всегда будьте в курсе событий:
Приложение Iravunk

Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված