«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղ

Ազգային գրադարանի թվայնացված արխիվը այրվել է, իսկ պատկան մարմինները փորձում են կոծկել

Արխիվ 16-20

Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված առցանց շտեմարանի սարքը` սերվերը, որի վրա պահպանվում է գրադարանի թվայնացված ողջ արխիվը, մայիսի 7-ին այրվել է, սակայն այդ մասին մինչեւ այսօր որեւէ հրապարակային տեղեկություն չկա: Միայն գրադարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի ազգային գրադարանի հարգելի ընթերցողներ եւ հետեւորդներ, գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով: Աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին սեղմ ժամկետում լուծելու եւ շտեմարանները հասանելի դարձնելու ուղղությամբ»:

ԻՆՉ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ԱՅՐՎԱԾ ՍԵՐՎԵՐԻ ՎՐԱ

Ազգային գրադարանի նախկին տնօրեն ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նախ ափսոսանք հայտնեց, ապա արտահայտեց իր դժգոհությունը, որ կատարվածի մասին մեկ շաբաթ անց հրապարակային որեւէ տեղեկատվություն չկա. «Միայն գրադարանի ֆեյսբուքի էջում հայտարարություն է տեղադրված, որ` դե տեխնիկական խնդիրներ են, կլուծվի, հիմա թե ի՞նչ տեխնիկական խնդիրներ են, որքան ժամանակ կտեւի այն վերականգնելը, որեւէ հստակ բան չկա ասված: Միայն գիտեմ, որ այնտեղ հրդեհ է եղել, հիմա թե ի՞նչ չափի է վնասված սերվերը, տեղեկություն չկա: Պիտի բաց տեքստով գրեն, որ եղել է նման բան, որ վնասվել է այս կամ այն հատվածը եւ այլն, բայց ոչինչ չի ասվում: Եվ հետո այն փակ կառույց է հատկապես հիմա` արտակարգ դրությամբ պայմանավորված, չես կարող մտնել ներս ու ճշտել»,- ասաց Զարգարյանն ու թվարկեց այրված սերվերի վրա եղած ազգային արժեքները. «1996 թվականից Երեւանի պետական համալսարանում սկսեցինք թվայնացման աշխատանքները, հետո մեզ միացավ նաեւ Գիտությունների ազգային  ակադեմիան, Ազգային գրադարանը հետո` հանրապետության բոլոր առաջատար գրադարանները, մոտ 18 գրադարան է մասնակցում այդ աշխատանքներին: Այդ ընթացքում ստեղծեցինք հայ մամուլի շտեմարան, որն այդ պահին կազմեց 4 միլիոն 600.000 թվայնացված էջ: Ողջ աշխարհն այդ մամուլից է օգտվում է, պատկերացնո՞ւմ եք: Այնտեղ կար նաեւ հայ գրքի շտեմարան, կար մոտ 20.000 գրառում, մոտ 20.000 թվայնացված գիրք, ընդ որում` եզակի գրքեր, որոնք պեղել, գտել էինք եւ թվանացրել: Կար Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը, որտեղ 1.5 միլիոն մատենագիտական գրառում կար, թե բոլոր գրադարաններում ինչ գրքեր կան, որոնք հարցում կատարելու դեպքում տեսանելի կլիներ: Դա մի ողջ կարողություն էր, որից ողջ աշխարհի  հայագետներ, ուսանողներ էին օգտվում, որովհետեւ այդ շտեմարանները միակ պաշարն էր, որն անվճար ու ազատ հասանելի էր: Այս ամենի վրա տարիներով մարդիկ` գրադարանավարներն աշխատել են, քրտնելով, տքնելով ձեւավորել են, այնտեղ նվիրյալների գործեր էին»,- արձանագրեց նախկին տնօրենն ու հույս հայտնելով` հավելեց. «Իմ կարծիքով` վերականգնել հնարավոր կլինի, որովհետեւ արխիվներ կան, պարզապես պետք է հստակեցնեն վնասը, եւ թե երբ են  վերականգնվելու, ասենք` 5 օրից, 10 օրից, բայց մի բան ասեն, թե ինչ վնասներ են եղել, որ մարդիկ էլ իմանան, թե ինչով կարող են օգնել»:

Ի դեպ, գրադարանների թվայնացման բոլոր նախագծերը մեծամասամբ իրականացվել են պետական բյուջեով, այսինքն՝ հարկատուի գումարներով, քանի որ գրադարանները բյուջետային կառուցներ են եւ հարկատուն իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում հիմա այդ պատերի հետեւում: Իսկ հարկատուն ստացվում է, միայն գիտի, որ տեխնիկական խնդիր կա, եւ ոչ ավելին: Գրադարանի ղեկավարությունը թերեւս փորձում է հարկատուից գաղտնի պահել եղելությունը, մոռանալով, որ այն մեկ անձի սեփականություն չէ, այլ՝ ազգային արժեք:

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՀՍՏԱԿ ՉԳԻՏԻ, ԹԵ ԵՐԲ Է ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Ինչեւէ, փորձեցինք կապ հաստատել Ազգային գրադարանի ներկայիս տնօրեն ՀՐԱՉ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ: Տնօրենի իրարամերժ պատասխաններից պարզվեց, որ անտեղյակ է, թե դեպքը երբ է տեղի ունեցել:

– Ես դեռ ոչ մի ստույգ բան չեմ կարող ասել, սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը:

– Պարոն Սարիբեկյան, մայիսի 7-ի՞ն է եղել դեպքը:

– Չեմ կարող ստույգ ասել: Ենթադրում եմ, որ ամսի 8-ին է եղել:

– Դուք տեղյակ չե՞ք եղել:

– Տեղյակ եղել եմ, դեպքը հայտնաբերվել է ամսի 10-ին` կիրակի օրը:

– Բայց Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում հայտարարությունը տեղադրված է մայիսի 9-ին:

– Այո, մեր աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ամսի 9-ին:

– Բայց Դուք տեղեկացել եք մայիսի 10-ի՞ն:

– Ոչ, հիմա այդ մանրամասները ի՞նչ կարեւոր են, ուզում եք պարզել, թե ես ե՞րբ եմ տեղյակ եղել դեպքից:

 – Պարզապես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, դեպքը ե՞րբ է տեղի ունեցել: Եվ հետո` դեպքից անցել է մեկ շաբաթ, եւ հանրություն  այդ մասին տեղյակ չէ:

– Լսեք, ուրեմն ես ձեզ ասեմ` նման բաներ հաճախ են եղել, որ շտեմարանների ինչ-ինչ  խնդիրների պատճառով դադարել է աշխատանքը` ինտերնետ կապն է անհետացել եւ այլն: Հիմա մեր այդ բաժնի աշխատակիցը տեղյակ է եղել, ամսի 9-ին տեղեկացրել եմ նրան, առավոտյան եկել ու հայտնաբերվել է դեպքը:

– Իսկ այս մեկ շաբաթվա ընթացքում հասցված վնասի չափը պարզե՞լ եք:

– Դեռ չենք կարող ասել, հասկանում եք, միգուցե այդ սերվերները դեռ աշխատում են: Այդ սերվերի վրա եղած ամբողջ ինֆորմացիայի կրկնապատճեն ունենք եւ արխիվացված է:

– Այսինքն` հնարավոր է այն վերականգնել:

– Այո, պարզապես ժամանակի խնդիր է: Սերվերն էլ հնարավոր է վերականգնել, պարզապես այս պահին ոչինչ չենք կարող ասել, սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը:

– Իսկ ե՞րբ եք դիմել ԱԻՆ-ին:

– Հենց կիրակի օրը առավոտյան, երբ դեպքը հայտնաբերվել է: Ենթադրում եմ, որ հրդեհների հետաքննության բաժնից մարդ կուղարկեն, եւ կպարզվի` այն մարդածին գործոն է եղել, թե` տեխնիկական: Գրադարանի շենքը գտնվում է ոստիկանության պահպանության տակ, ինչպես նաեւ մեզ մոտ միշտ լինում է ԱԻՆ-ի հերթապահ աշխատակից: Գրադարանի շենքը փակ է եղել, քանի որ չենք աշխատում, իսկ այդ էլեկտրոնային շտեմարանները հեռավար կարգով են միշտ կարգավորվել:

- ԿԳՄՍ նախարարությունը, ում ենթակայսության տակ գործում եք, տեղյա՞կ է եւ ինչ են նախաձեռնել այդ ուղղությամբ:

- Այո, բայց մինչեւ ԱԻՆ-ը չգա իր եզրակացությունը չտա ոչինչ չենք կարող անել, այդ սենյակը կնքված-փակված է:

- Ե՞րբ կստանաք ԱԻՆ-ի եզրակացությունը: 

- Ես անընդհատ զանգում եմ, չգիտեմ, ի՞նչ իմանամ, հենց հիմա էլ գրադարանում սպասում եմ:

Ի դեպ, զրույցի ավարտին տնօրենը փորձում էր համոզել, որ չհրապարակենք այդ մասին` պատճառաբանելով, որ կվնասենք գործին` ասելով. «Հիմա ինչ պարտադիր է, որ այս պահին այդ մասին գրվի, ԱԻՆ-ի եզրակացությունը թող լինի, այն ժամանակ էլ կգրենք…»:

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆՆ էլ մեր հարցերին անհեթեթ ու անտեղյակ պատասխաններ տվեց: Զրույցից տպավորությունն այնպիսին է, որ եթե տեղյակ չլինեինք տիկին Հովասափյանի պաշտոնից, ապա հաստատ կարձանագրեինք, որ նա ԿԳՄՍ նախարարության հետ ընդհանրապես կապ չունի: Ողջ զրույցի ընթացքում վերոնշյալ տիկինը, ում վստահված են գրադարանային ոլորտի համակարգման լիազորությունները, անընդհատ կրկնում էր, որ գրավոր դիմենք նախարարություն, եւ այնտեղից մեզ մանրամասն կտեղեկացնեն: Ինչեւէ, հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք չխմբագրված, որպեսզի ընթերցողների համար պարզ լինի, թե իրենց հարկերից պահվող կառույցում ինչպես են վերաբերվում Ազգային գրադարանի հարստությանը` պետական համակարգում:

– Տիկին Հովասփյան, մեր տեղեկություններով, 1 շաբաթ առաջ այրվել է Ազգային գրադարանի սերվերը, այդ մասին տեղյա՞կ եք:

– Գիտեմ, որ տեխնիկական ինչ-որ խնդիրներ կան, ու փորձում են վերականգնել:

– Իսկ ինչո՞ւ է հանրությունից գաղտնի պահվում այդ տեղեկատվությունը, որեւէ տեղ դեպքի մասին չի հիշատակվում:

– Կայքում գրվել է, ու անգամ դա տեղափոխել ենք նաեւ «Գրադարանը քո տանը» էջում:

– Իսկ ո՞ր կայքում է տեղադրվել տեղեկատվությունը:

– Ազգային գրադարանի (նկատի ունի ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկատվությունը հայտնվել է մայիսի 9-ին, մինչդեռ հրդեհը տեղի է ունեցել մայիսի 7-ին): Հայցել ենք նաեւ հետեւորդների ներողամտությունը:

– Իսկ ԱԻՆ, Ոստիկանություն տեղեկացրե՞լ եք այդ մասին:

– Ճիշտն ասած, ես տեղեկացրել եմ մեր վերադասին, ե՛ւ փոխնախարարը (Նարինե Խաչատուրյան), ե՛ւ նախարարն է տեղյակ, որքանով որ գիտեմ: Նաեւ, որքան գիտեմ, տեղեկացված է, ուղղակի գիտեմ, որ բանավոր… Հիմա ձեզ փաստերով չեմ կարող ասել:

– Հասկանալի է, բայց չասացիք` ԱԻՆ-ին, Ոստիկանությանը տեղեկացրե՞լ եք դեպքի մասին:

– Այ, այդ հարցով պիտի երեւի դիմեք Ազգային գրադարան, կամ` փոխնախարարին: Խնդրում եմ, դիմեք նախարարություն, որովհետեւ ես տեղեկացրել եմ, իրենք տեղյակ են, իսկ հետագա քայլերը հիմա կոնկրետ ես, օրինակ, տեղյակ չեմ: Չնայած գիտեմ, լսել եմ, որ ինչ-որ հայտնել են ԱԻՆ-ին, այնտեղ պիտի գնար հանձնաժողով աշխատեր, բայց հիմա այս պահին միայն այսքան տեղեկատվությունը կարող եմ հայտնել:

– Այսինքն, որպես ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ, Ձեր լիազորություններն այդքանով ավարտվո՞ւմ են:

– Դուք կարող եք գրավոր ուղարկել ձեր հարցադրումը, նախարարությունը ձեզ հստակ կպատասխանի մանրամասներով:

– Տիկին Հովասափյան, նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետը Դուք եք, զանգահարել եմ Ձեզ եւ Ձեզնից եմ ակնկալում պատասխաններ: Լավ, ինձ կասե՞ք նախարարությունում հանձնաժողովի նիստ հրավիրե՞լ եք, որպեսզի վավերացնեք, որ նման բան է տեղի ունեցել եւ վնասի չափը պարզեք:

– Իհարկե, նախարարությունում հարցը քննարկվել է, եւ այդ առաջարկն էլ է եղել, բայց հիմա չգիտեմ կոնկրետ, քանի որ մենք տնից ենք աշխատում, ես էլ այս պահին տանն եմ, տնից եմ ուղղակի աշխատում` գրություններին պատասխանում: Այսքանը միայն կարող եմ ասել:

– Այսինքն` մեկ շաբաթվա ընթացքում չե՞ք գնացել այնտեղ, որպեսզի գոնե տեղում պարզեք վնասի չափը, քանի որ լիազոր մարմինը Դուք եք, Դուք պիտի զեկուցեք փոխնախարարին կամ նախարարին:

– Լիազոր մարմինը, այո, նախարարությունն է, եւ բոլորս էլ դա… այսինքն, այնպես չէ որ դա ինչ-որ գաղտնի է եղել, շտեմարանները հղումներով չէր բացում, եւ մենք իհարկե, հետաքրքրվել ենք, իմացել ենք, որ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան ու սպասում էինք հարցի լուծմանը:

– Տիկին Հովասափյան, սա ազգային արժեք է, ինչ-որ մեկի սեփականությունը չէ, ուստի բոլորին է հետաքրքրում դրա ճակատագիրը: Մեկ շաբաթ անց կարելի էր չէ՞  գոնե վնասի չափը պարզել: Որպես լիազոր մարմին, այդ ուղղությամբ ի՞նչ եք արել այս մեկ շաբաթվա ընթացքում:

– Ես հիմա ձեզ ուղղակի բանավոր տեղեկացրի այսքանի մասին, խնդրում եմ մնացած մանրամասների մասին գրավոր ձեր հրացադրումն ուղարկեք նախարարություն, ավելի հստակ ձեզ սահմանված ժամկետներում կպատասխանեն:

– Տիկին Հովասափյան, փաստորեն դեպքից մեկ շաբաթ անց ոչինչ չե՞ք ձեռնարկել:

– Այսինքն` չենք արել այնքանով որ… Ոչ թե չենք արել, այլ հայտարարությունն է տեղադրվել, եւ դրանով զբաղվում են, ո՞նց կարող են չզբաղվել նման հարցով: Լավ, մնացած հարցերի համար խնդրում եմ դիմեք նախարարություն` գրավոր:

Ինչեւէ, այսքանից հետո մեզ մնում է փաստել, որ հենց տիկին Հովասափյանի շնորհիվ է ոլորտն այս իրավիճակում: Մեր այս զրույցից արդեն հստակ կարող ենք արձանագրել, որ տիկին Հովասափյանի հանցավոր լռության ու անգործության շնորհիվ է, որ այսօր ունենք Ազգային գրադարանի դեպքը: Իսկ տարիներ շարունակ գրադարանային ոլորտը նրա շնորհիվ անգործության է մատնված, ինչը վկայում են գրադարանային ոլորտի ներկայացուցիչները` մասնավոր զրույցների ժամանակ շեշտելով, որ ոլորտում արվածն իրականություն է դառնում միայն գրադարանների տնօրենների ջանքերի շնորհիվ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода