Iravunk.com | Կրթական, մշակութային ծրագրեր` ի նպաստ ռուսաստանյան Սփյուռքին
Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինի Մեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. Պեսկով Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. Հյուսնունց

Կրթական, մշակութային ծրագրեր` ի նպաստ ռուսաստանյան Սփյուռքին

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է Համազգային հայ կրթական և մշակութային միության Ռուսաստանի կառույցի վարչության ատենապետ ԱՐԹՈՒՐ ՓԱՅՏՅԱՆԸ:

— Պարոն Փայտյան, Ռուսաստանում կրթական, մշակութային ի՞նչ գործունեություն եք ծավալում:

— Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, ինչպես արդեն անվանումից հասկանալի է, կրթական և մշակութային գործունեություն է ծավալում ընդհանրապես Սփյուռքում: Ռուսաստանի Դաշնությունում միությունն իր աշխատանքները սկսել է 2021թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Ի տարբերություն շատ ու շատ կառույցների՝ մենք ինքներս ենք դիմել Համազգայինի կենտրոնական վարչությանը, որը Բեյրութում է` Լիբանանում: Եվ խնդրել, որպեսզի ՌԴ-ում ևս ստեղծվի նմանատիպ կառույց: Որովհետև անհրաժեշտություն էր առաջացել բացը լրացնելու թե՛ կրթական, թե՛ մշակութային միջավայրում: Ես 26 տարի է ապրում եմ ՌԴ-ում: Հետևաբար, ծանոթ եմ ռուսաստանյան Սփյուռքի մեր հայրենակիցների թե՛ կրթական, թե՛ մշակութային ստեղծված միավորների, թե՛, բնականաբար, եկեղեցու համայնքային այլ կառույցների և դեսպանատան գործունեությանը: Եվ հաշվի առնելով այն բոլոր հանգամանքները՝ ինչը մեզ ստիպեց նման խնդրանքով դիմել Կենտրոնական վարչությանը, առաջին հերթին հայ երեխաների հայերեն չխոսելու և ծնողների կողմից ոչ բավարար աշխատանքի հետևանքով ստեղծված կացությունն էր, վիճակը: Այսինքն` հայ մարդիկ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետությունից Սփյուռք, մասնավորապես` այս դեպքում ՌԴ, մի քանի տարի ապրելով, իրենց երեխաներին ուղարկում են սովորական հանրակրթական դպրոցներ, որտեղ ուսուցումը ռուսերեն լեզվով է: Հետևաբար, թե՛ բակում, թե՛ դպրոցում երեխաները շփվում են ռուսերեն լեզվով: Ոչ բոլոր ընտանիքներում են հայ մարդիկ խոսում հայերեն: Այստեղ մի քանի պատճառ կա:

— Որո՞նք են այդ պատճառները:

— Շատերը մտածում են, որ ապրելով ՌԴ-ում, իրենց երեխաները, բնականաբար, պետք է ավարտեն դպրոցը, այնուհետև բուհերում սովորեն, աշխատանքի անցնեն, քաղաքացիություն ստանան ՌԴ-ում: Արդյունքում՝ հայոց լեզուն պահանջված չէ: Եվ մի քանի տարի անց հասկանում են, որ իրենց երեխաներն ուղղակի չեն խոսում հայերեն: Շատ դեպքերում ծնողները գիտակցաբար են դրան գնում: Որոշ դեպքերում չհասկանալով, որ երեխաներն ուզած թե չուզած ապրելով նման միջավայրում, կրելով տվյալ երկրի մշակույթի ազդեցությունը, պետք է խոսեն ռուսերեն լեզվով: Եվ այս դեպքում լրացուցիչ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանան երեխաների հետ խոսել հայերեն, նրանց ուղղորդել դեպի իրենց պատմական հայրենիքը, ավելի շատ ծանոթացնել մեր մշակութային ժառանգությանը: Որովհետև, վերջիվերջո, իմ կարծիքով՝ ցանկացած մշակութային կրթական միավորի կամ կազմակերպության վերջնանպատակը պետք է լինի Սփյուռքում ապրող հայերին ուղղորդելը դեպի հայրենիք:

— Դուք նաև գրքերի շնորհանդեսներ եք կազմակերպում: Կարդո՞ւմ են այսօր Սփյուռքում հայ գրականություն:

— Քանի որ Համազգայինը կրթական և մշակութային միություն է, իսկ մենք՝ հայերս, ունենք պատկառելի մշակութային ժառանգություն: Հետևաբար, մենք չենք կարող Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, երիտասարդությանը չծանոթացնել այդ գրական ժառանգության հետ: Այդ թվում նաև՝ ժամանակակից գրականության, որովհետև շատ դեպքերում տպավորություն կա, որ ժամանակակից գրականություն ավելի քիչ են կարդում, բայց չմոռանանք, որ հիմա սոցցանցերում` թե՛ Յութուբում, թե՛ Ֆեյսբուքում, թե՛ այլ հարթակներում ժամանակակից բանաստեղծները, գրողները հնարավորություն ունեն տեղադրել իրենց ստեղծագործությունը և ավելի շատ լսարան ունենան: Բայց եթե խոսքը գնում է կոնկրետ տպագրվող գրքերի մասին, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Ռուսաստանում, ցավոք, առայժմ հնարավորություն չունի գրքեր տպագրելու: Բայց մեր երևանյան գրասենյակը, որը գործում է բավականին երկար ժամանակ, ՀՀ-ում տպագրում է բազմաթիվ գրքեր: Եվ այդ գրքերը հետևաբար մենք տեղափոխում ենք ՌԴ և կազմակերպում տարբեր շնորհանդեսներ:

— Այսինքն` Ձեր գործունեությամբ դուք նաև նպաստում եք ռուս-հայկական մշակութային կապերն ամրապնդելո՞ւն:

— Ռուսաստանում գործում են բազմաթիվ մշակութային միավորներ, տարբեր ձևաչափով կազմակերպվում են միջոցառումներ, ցերեկույթներ, երեկույթներ: Բայց մենք մշտապես կողմնակից ենք, որպեսզի յուրահատուկ ձևաչափով նոր ներկայացումներ լինեն՝ օտարազգիներին ներգրավելու, հայ-ռուսական մշակութային կապերն ամրապնդելու համար: Երկու տարի առաջ մենք կազմակերպեցինք շարականները եկեղեցու պատերից դուրս, որը յուրահատուկ ձևաչափով հետաքրքիր միջոցառում էր: Որովհետև մեր եկեղեցական երգեցողությունը հրաշալի է: Մեր շարականները գոհարներ են, որ մշտապես հնչում են, բայց շատ քիչ են հնչում եկեղեցու պատերից դուրս: Երբ եկեղեցու պատերից դուրս` Ազգությունների տանը, մենք կազմակերպեցինք, ավելի շատ հրավիրված էին ռուսական շրջանակների ներկայացուցիչներ: Անկեղծ պետք է ասեմ` հիացած էին:

— Դուք նաև պարային խումբ ունեք:

— Իհարկե, առայժմ երկու պարախումբ ունենք: Հուսով ենք, որ այս տարի ավելի կշատանան, որովհետև հայկական պարի, երգի նկատմամբ հետաքրքրությունը ռուսահայության մեջ քանի գնում, ավելի պահանջված է դառնում: Բացի դրանից, ՌԴ-ում պարախմբերի ներկայության և աշխատանքի առումով մենք բավականին լուրջ հաջողություններ ենք գրանցել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода