Iravunk.com |  «ՁԳՏԵ­ԼՈՎ ԵՎ­ՐՈ­ՊԱ` ՄԵՆՔ ԿՀԱՅՏՆ­ՎԵՆՔ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ԷՔՍ­ՊԱՆ­ՍԻ­Ա­ՅԻ ՏԱԿ»
Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 «ՁԳՏԵ­ԼՈՎ ԵՎ­ՐՈ­ՊԱ` ՄԵՆՔ ԿՀԱՅՏՆ­ՎԵՆՔ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ԷՔՍ­ՊԱՆ­ՍԻ­Ա­ՅԻ ՏԱԿ»

Վերլուծություն

Հա­յաս­տա­նի ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, ար­ցա­խյան հար­ցի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին ին­տեգր­ման վե­րա­բե­րյալ հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին զրու­ցել ենք ՀՀ ԳԱ­Ա ա­կա­դե­մի­կոս, սո­ցի­ո­լո­գի­ա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԳԵ­ՎՈՐԳ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ հետ.

— Պա­րոն Պո­ղո­սյան, ինչ­պե՞ս կբնու­թագ­րեք հայ հա­սա­րա­կու­թյան ներ­կա վի­ճա­կը: Պա­տե­րազ­մից հե­տո շատ էր խոս­վում տի­րող ա­պա­տի­ա­յի մա­սին... Ինչ­պի­սի՞ն է ի­րա­վի­ճա­կը հի­մա՝ հաշ­վի առ­նե­լով այն ակ­տիվ գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք ըն­թա­նում են Ար­ցա­խի հար­ցի շուրջ, և չնա­յած դրան` չենք տես­նում ակ­տի­վու­թյուն ո՛չ հա­սա­րա­կու­թյան, ո՛չ ընդ­դի­մու­թյան կող­մից:

— Ի­հար­կե, պարտ­ված պա­տե­րազ­մից հե­տո կար ա­պա­տի­ա: Այն անց­նում է, սա­կայն քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նկատ­մամբ ա­ռանձ­նա­կի հե­տաքրք­րու­թյուն չկա: Կար­ծում եմ՝ սա հա­սա­րա­կու­թյան մոտ ինչ-որ հոգ­նա­ծու­թյուն է: Երբ ակ­տի­վու­թյան և ա­պա­տի­ա­յի շրջան­ներն անց­նում են, ա­պա վե­րա­կանգն­ման շրջան է անհ­րա­ժեշտ: Հի­մա հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով մենք այն­պի­սի ա­նո­րոշ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ենք, երբ ինչ-որ հատ­ված ակ­տիվ է, ո­րոշ հար­ցեր, ի­հար­կե, բո­լո­րին են հու­զում: Բայց ա­սել, որ հա­սա­րա­կու­թյունն ակ­տի­վո­րեն ար­ձա­գան­քում է, պատ­րաստ է ցույց տալ իր վե­րա­բեր­մուն­քը, այդ­պես չէ:

Մի կող­մից՝ կա հոգ­նա­ծու­թյուն խնդրից, ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, մյուս կող­մից՝ ա­նո­րո­շու­թյու­նից: Ցան­կա­ցած ակ­տի­վու­թյուն, պայ­քար ու­նի ո­րո­շա­կի նպա­տակ­ներ: Բայց այ­սօր ա­նո­րոշ են նպա­տակ­նե­րը, չկան ընդ­դի­մա­դիր լի­դեր­ներ, ուս­տի հա­սա­րա­կու­թյու­նը ո­րո­շա­կի շփո­թու­թյան մեջ է, սպա­սո­ղա­կան վի­ճա­կում:

— Եր­կար ժա­մա­նակ է, ինչ քննարկ­վում է Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հար­ցը: Խոս­վում է «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» մա­սին: Որ­քա­նո՞վ է հա­սա­րա­կու­թյու­նը պատ­րաստ Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան:

— Ե­թե կարճ պա­տաս­խա­նեմ` պատ­րաստ չէ: Տե­ղա­կան և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը հար­ցում­ներ են անց­կաց­նում Հա­յաս­տա­նում, Թուր­քի­ա­յում և Ադր­բե­ջա­նում: Դրանց ար­դյունք­նե­րը ցույց են տա­լիս, որ փո­խա­դարձ ըն­կա­լու­մը մնում է թշնա­մի երկր­նե­րի մա­կար­դա­կով: Թուր­քի­ա­յում մեզ ըն­կա­լում են որ­պես թշնա­մի եր­կիր: Ադր­բե­ջա­նում Հա­յաս­տա­նը N1 թշնա­մին է: Հա­յաս­տա­նում հար­ցում­նե­րը ցույց են տա­լիս, որ մենք ու­նենք բազ­մա­թիվ բա­րե­կամ երկր­ներ՝ Ռու­սաս­տան, Ֆրան­սի­ա, Ի­րան և այլն: Իսկ թշնա­մի երկր­նե­րը վեր­ջին 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ե­ղել և մնում են Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը:

Այս պայ­ման­նե­րում շատ դժվար է խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կնքե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել ոչ մի­այն մեր երկ­րում, այլ նա­և ի­րենց մոտ: Դժվար է, քա­նի որ ժո­ղո­վուրդ­նե­րը պատ­րաստ չեն, բայց նրանց չէ­ին էլ պատ­րաս­տել: Երբ սահ­մա­նին ա­նընդ­հատ կրա­կոց­ներ են, Ար­ցա­խը մի քա­նի ա­միս շրջա­փակ­ման մեջ է, այս պայ­ման­նե­րում ինչ-որ խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին խո­սե­լը մի­ամ­տու­թյուն է: Ե­թե նույ­նիսկ թղթի վրա կնքվի խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր, կար­ծում եմ, որ այն կմնա նույն թղթի վրա:

Խա­ղա­ղու­թյան ցան­կու­թյու­նը բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի ան­վե­րա­պահ ցան­կու­թյունն է, բայց մարդ­կանց պետք է պատ­րաս­տել դրան: Եվ ոչ մի­այն խոս­քով, այ­լև՝ գոր­ծով: Կար­ծում եմ, որ նախ պետք է դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել, հե­տո՝ տնտե­սա­կան, և մի­այն այս­քա­նից հե­տո, գու­ցե տա­սը տա­րի անց, հնա­րա­վոր լի­նի խո­սել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի մա­սին: Մի­գու­ցե այդ ժա­մա­նակ նման կա­րիք այ­լևս չլի­նի:

— Իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում են, որ ճա­նա­չում են Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մի մեջ: Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նը պատ­րա՞ստ է ըն­դու­նել դա:

— Դա­տե­լով եր­կար տա­րի­նե­րի հար­ցում­նե­րի ար­դյունք­նե­րից՝ հայ հա­սա­րա­կու­թյու­նը (հարց­ված­նե­րի 97-98%-ը) Ար­ցա­խը տես­նում է մի­այն որ­պես ան­կախ կամ Հա­յաս­տա­նի մաս: Հայ բնակ­չու­թյու­նը Ար­ցա­խը չի պատ­կե­րաց­նում Ադր­բե­ջա­նի կազ­մում, քա­նի որ դա նշա­նա­կում է կա՛մ էթ­նիկ զտում, կա՛մ ցե­ղաս­պա­նու­թյուն, կա՛մ բնակ­չու­թյան ար­տա­գաղթ Ար­ցա­խից, ինչ­պես դա տե­ղի ու­նե­ցավ Նա­խի­ջև­ա­նում:

Մենք պարտ­վել ենք պա­տե­րազ­մում, բայց վե­րա­բեր­մուն­քը Ար­ցա­խի նկատ­մամբ չի փոխ­վել: Պատ­կե­րը մի­ան­գա­մայն ակն­հայտ է՝ Ադր­բե­ջանն ու Ար­ցա­խը չեն կա­րող գո­յակ­ցել մեկ երկ­րի շրջա­նակ­նե­րում: Տա­րօ­րի­նակ է, որ քա­ղա­քա­կան վեր­նա­խավն ու երկ­րի բնակ­չու­թյունն ի­րա­կա­նում լրիվ հա­կա­ռակ տե­սա­կետ­ներ ու­նեն այս հար­ցում:

— Պա­տե­րազ­մից հե­տո ակ­տի­վա­ցան նա­և հա­կա­ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան ար­շավ­նե­րը: Ինչ­պե՞ս է սա ազ­դում հա­սա­րա­կու­թյան տրա­մադ­րու­թյան վրա:

— Ամ­բողջ ա­րևմ­տյան աշ­խար­հում ըն­թա­նում են հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյուն ու տրա­մադ­րու­թյուն­ներ: Այս գոր­ծըն­թա­ցը տա­րած­վել է նա­և հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում: Մենք սա տես­նում ենք վեր­ջին եր­կու-երեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Մինչ այդ, Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը միշտ շատ դրա­կան էր: Ռու­սաս­տա­նը մեր ա­մե­նա­մոտ գոր­ծըն­կերն է, բա­րե­կամ եր­կիրն է, անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը: Բայց վեր­ջին եր­կու-երեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք նկա­տել և ֆիք­սել ենք տրա­մադ­րու­թյուն­նե­րի այս մի­տու­մը: Ո­րով­հե­տև երբ Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, խորհր­դա­րա­նում ներ­կա­յաց­ված քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը, իշ­խող վեր­նա­խա­վը ա­նում են այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք մեզ հե­ռաց­նում են Ռու­սաս­տա­նից, դա ազ­դում է բնակ­չու­թյան վրա:

Ես նկա­տե­ցի, որ կա հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի վե­րա­ֆոր­մա­տա­վոր­ման գոր­ծըն­թաց՝ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ դրա­կան վե­րա­բեր­մուն­քից դե­պի բա­ցա­սա­կան և Եվ­րո­պա­յի, նույ­նիսկ Թուր­քի­ա­յի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի բա­րե­լավու­մ: Բայց դա պա­տա­հա­կան չի ար­վում: Վե­րա­ֆոր­մա­տա­վո­րու­մը հնա­րա­վոր է, ե­թե դրա հա­մար հա­տուկ ջան­քեր գոր­ծադր­վեն. հա­տուկ հե­տաքրք­րու­թյուն, ո­րո­շա­կի ռե­սուրս, հան­րա­յին գի­տակ­ցու­թյան մեջ նե­րարկ­վեն ո­րո­շա­կի հայ­տա­րա­րու­թյուն­ներ: Այդ ա­մենն իր հետքն է թող­նում:

Եվ ինչ­քան էլ տա­րօ­րի­նակ ու ցա­վա­լի թվա, սա­կայն, ե­թե նախ­կի­նում բնակ­չու­թյան 80-85%-ը բա­ցար­ձա­կա­պես դրա­կան էր վե­րա­բեր­վում Ռու­սաս­տա­նին, ա­պա այժմ այս նշա­ձո­ղը ի­ջել է 60%-ի մա­կար­դա­կին, և նկատ­վում է նվազ­ման մի­տում: Մտա­հո­գիչ է նա­և այն, որ Ռու­սաս­տա­նի վե­րա­բեր­մուն­քը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ նույն­պես փոխ­վում է դե­պի վա­տը:

— Դուք նա­և Եվ­րա­սի­ա­կան փոր­ձա­գի­տա­կան ա­կում­բի ան­դամ եք: Ինչ­պե՞ս է բնակ­չու­թյու­նը վե­րա­բեր­վում Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցու­թյա­նը Ե­ԱՏՄ-ին: Եվ ինչպի­սի՞ հե­ռան­կար­ներ կան մի­ու­թյան զար­գաց­ման հա­մար՝ Ա­րև­մուտ­քի և Ռու­սաս­տա­նի մի­ջև առ­ճա­կատ­ման պայ­ման­նե­րում:

— 2015 թվա­կա­նին, երբ ստեղծ­վեց ЕврАЗЭС-ը, և Հա­յաս­տա­նը մի­ա­ցավ, բնակ­չու­թյան վե­րա­բեր­մուն­քը շատ դրա­կան էր: Հա­վա­նու­թյան մա­կար­դա­կը կազ­մել է մոտ 75%: Մի­գու­ցե ինչ-որ չա­փով մեծ սպա­սե­լիք­ներ կա­յին, բայց ի­րա­կա­նում ա­մեն ինչ ա­վե­լի դան­դաղ էր զար­գա­նում, ուս­տի Ե­ԱՏՄ երկր­նե­րի բնակ­չու­թյան շրջա­նում ո­րո­շա­կի հի­աս­թա­փու­թյուն է նկատ­վում:

Բայց մի­և­նույն ժա­մա­նակ, երբ նա­յում ենք տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րին, տես­նում ենք, որ Հա­յաս­տանն ան­կաս­կած շա­հել է և շա­րու­նա­կե­լու է շա­հի: Մեր հիմ­նա­կան ար­տա­հա­նո­ղը Ռու­սաս­տանն է, ներ­մու­ծու­մը նույն­պես այն­տե­ղից է, տնտե­սա­կան շրջա­նա­ռու­թյու­նը Ե­ԱՏՄ երկր­նե­րի հետ ուղ­ղա­կի հսկա­յա­կան է:

Եվ­րա­սի­ա­կան տա­րած­քում կա եր­կու խո­շոր ին­տեգ­րա­ցի­ոն նա­խա­գիծ՝ Եվ­րա­մի­ու­թյուն և Եվ­րա­սի­ա­կան տնտե­սա­կան մի­ու­թյուն: Եվ, ի­հար­կե, դրանց մեջ կա­տա­ղի մրցակ­ցու­թյուն կա: Մրցակ­ցու­թյու­նը ոչ մի­այն տնտե­սա­կան է, այ­լև` ռազ­մա­քա­ղա­քա­կան: ԵՄ-ն Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան դաշ­տից երկր­նե­րին իր կողմն է քա­շում ՝ Մերձ­բալ­թյան երկր­ներն ար­դեն լրիվ գնա­ցել են, Մոլ­դո­վան, Ուկ­րա­ի­նան, Վրաս­տա­նը... Հի­մա փոր­ձում են դե­պի ի­րենց քա­շել նա­և Հա­յաս­տա­նը:

Այս պայ­ման­նե­րում Ե­ԱՏՄ-ն զար­գաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է նոր ջան­քեր ու գա­ղա­փար­ներ ներդ­նել այն ա­վե­լի գրա­վիչ դարձ­նե­լու հա­մար: Հա­կա­ռակ դեպ­քում մի ու­ղեծ­րից դե­պի մյու­սը փա­խուստ կլի­նի:

— Նման պայ­ման­նե­րում ի՞նչ ուղ­ղու­թյամբ է շարժ­վում Հա­յաս­տա­նը:

— Խորհր­դա­յին Մի­ու­թյան փլու­զու­մից հե­տո բո­լոր երկր­նե­րը միտ­ված է­ին դե­պի Եվ­րո­պա: Ռու­սաս­տանն ինքն էր ձգտում մեր­ձե­նալ Եվ­րա­մի­ու­թյան հետ: Բայց 2008 թվա­կա­նից` սկսած Պու­տի­նի հայտ­նի Մյուն­խե­նյան ե­լույ­թից` Ռու­սաս­տա­նը հաս­կա­ցավ, որ նրան այն­տեղ չեն սպա­սում: Բայց մի­տու­մը դեռ պահ­պան­վում է: Մեծ նա­վը ըն­թաց­քի մեջ շրջե­լու հա­մար ժա­մա­նակ է պա­հանջ­վում:

Այս ժա­մա­նա­կը ծախս­վում է նոր գլո­բալ աշ­խար­հում, որ­տեղ շատ բան է փո­խում սե­փա­կան դե­րի գի­տակց­ման հա­մար: Աշ­խար­հը դառ­նում է բազ­մա­բև­եռ, և Հա­յաս­տա­նի նման երկր­նե­րի հա­մար այս­տեղ շատ դժվար է կողմ­նո­րոշ­վել: Հաս­կա­նա­լի է, որ մենք պետք է մի­ա­նանք ինչ-որ խո­շոր ին­տեգ­րա­ցի­ոն սխե­մա­յի: Ե­թե շա­րու­նա­կենք ա­սել, որ նպա­տակ ու­նենք մի­ա­վոր­վել Եվ­րո­պա­յի հետ և ան­դա­մակ­ցել ՆԱ­ՏՕ-ին, ա­պա պետք է շատ հստակ հաս­կա­նանք, որ այն տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ գտնվում է Հա­յաս­տա­նը, Եվ­րո­պա­յի և ՆԱ­ՏՕ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը Թուր­քի­ան է: Եվ մենք պետք է պատ­րաստ լի­նենք, որ կհայտն­վենք թուր­քա­կան էքս­պան­սի­ա­յի տակ:

Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ Վրաս­տա­նում... Հու­սով եմ, որ մեր ղե­կա­վա­րու­թյու­նը կու­նե­նա բա­վա­կան հա­սուն բա­նա­կա­նու­թյուն և ող­ջա­խո­հու­թյուն՝ դա հաս­կա­նա­լու հա­մար: Թուր­քի­ան այն եր­կիրն է, որն ի­րա­կա­նաց­րել է Ցե­ղաս­պա­նու­թյուն և այժմ նույն­պես թշնա­մա­կան վե­րա­բեր­մունք ու­նի Հա­յաս­տա­նի և հայ բնակ­չու­թյան նկատ­մամբ: Ուս­տի՝ կար­ծում եմ, որ այլ ճա­նա­պարհ չկա և չի էլ կա­րող լի­նել՝ դա Եվ­րա­սի­ա­կան մի­ու­թյունն է Ռու­սաս­տա­նի և այլ երկր­նե­րի հետ մի­ա­սին:

Զրույ­ցը վա­րեց ԶԱ­ՐՈՒ­ՀԻ ԲԱ­ԲՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ



Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода