Iravunk.com | POSTNIKOL. Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան
«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին «Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին «Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը Հայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանա Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար

POSTNIKOL. Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Նախորդ հոդվածում հիմնավորել էի, թե ինչու «ի՞նչ անել» հարցից առաջ հարկ է պատասխանել «ո՞վ ենք մենք» և «ի՞նչ ենք ուզում» հարցերին:

Այսօր կփորձեմ անդրադառնալ դրանցից առաջինին:

Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող կենցաղային, մեծամիտ պոռոտախոսությունից՝ մինչև հռչակագրային-իրավական:

Սակայն նման ձևակերպումներն ընդամենն ընդգծելու են հարցադրման արդիականությունը և մնալու են հաջորդ տրամաբանական հարցի տակ. բա եթե գիտենք` ով ենք, և այդքան լավն ենք, ինչո՞ւ ենք այս օրին:

Ակնհայտ է, որ վերջին 30 տարիներին ձուլվող գաղափարական հիմքը նպատակային քայքայման է ենթարկվում: Վարկաբեկվում են, վերացվում, մղվում երկրորդ պլան, էրոզիայի ենթարկվում, անգամ վնասակար են հռչակվում մեր ազգային-քաղաքական ինքնուրույն բազմաթիվ հենասյուներ` Արցախյան շարժում, Առաքելական եկեղեցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ավանդական ընտանիք, ազգային մշակույթ, ուժեղ բանակ և այլն:

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ իր հիմնական ձեռքբերումն է համարում հայության գաղափարական քայքայումը, ինչը իրականացրել և իրականացնում է Հայաստանի գործող վարչախմբի անմիջական մասնակցությամբ:

Այո, Հայաստանում ստեղծված ճգնաժամը քաղաքական չէ, այլ արժեհամակարգային է, բարոյահոգեբանական է, քաղաքակրթական է: Ցանկացած կենդանի մատերիային բնորոշ «դեպի լույս» ձգտումն ու շարժումը մեզ մոտ խախտվել է, քանզի իրական լույսն անջատել են և արհեստականորեն ստեղծված խավարում փորձում են վառել կեղծ լույսեր, ֆեյք ուղենիշներ, որոնք իրականում թակարդ են, որոգայթներ, այլ ոչ թե ազգին հույս, ջերմություն և ապրելու էներգիա տվող աղբյուրներ:

Վերջերս աղմուկ էր հանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այն գնահատականը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան զենքի համար մարտական փորձադաշտ է: Մեզ հետ կատարվողը էլ ավելի սարսափելի է. մենք վերածվել ենք ճագարների` սոցիալական ճարտարագետների համար: Կարծես մի հսկայական փորձարկում է արվում, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը ենթարկել դեկոնստրուկցիայի և այն փոխարինել նոր վարքականոնային և արժեհամակարգային օպերացիոն համակարգով: Իհարկե, հայերը միակը չեն, ում վրա կիրառվում են սոցիալական ինժեներիայի սխեմաները, որոնց նպատակն է զանգվածային գիտակցության փոփոխությունը: Սակայն, եթե հետսոցիալիստական տարածքի էթնոսների վերաֆորմատավորումն իրականացվել է «ազգայնականացման» մոդելով, ապա հայերի (գուցե նաև՝ սերբերի) պարագայում կիրառվում է ապազգայնացման տարբերակը` իր բոլոր դրսևորումներով:

Հայ ազգի դեմ իրականացվող այս լայնածավալ սողացող պատերազմում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ազգի կենցաղավարությունից դարերի ընթացքում ծնված չգրված օրենքների, վարքականոնների, ավանդույթների վերացումը: Ավելին, մեզ համառորեն փորձում են համոզել, որ մենք ազգովի սխալ են ապրել, և ոչ միայն՝ վերջին 30 տարիներին, այլ ընդհանրապես:

Սխալ էր ամեն ինչ. Քրիստոնեություն ընդունելը, էպոս ստեղծելը, ազատության համար կռիվ տալը, մշակույթն ազգային պահելը, մեծին հարգելը, Շուշին ազատագրելը, Արարատը սրտում պահելը, ցեղասպան ոճրագործներին պատժելը, և այլն:

Մանիպուլյացիոն սխեման պարզ է: Մեզ փորձում են «սխալ հանել», որ մեղքի զգացում առաջացնեն, հետո «մեղքերի» տակ տվայտվող ազգին ցույց տան «փրկության ճանապարհը», ու այդպես ոչխարացնելով` տանեն մեզ դեպի պատմության ձորը ու վերջնականապես գլորեն անդունդը: Որովհետև այս սատանեական ծրագրի իրական տերերը մտահոգված են ոչ թե նրանով, որ մենք «սխալ ենք ապրում», այլ նրանով, որ սխալ է այն փաստը, որ մենք մինչև հիմա ապրում ենք:

Հայ ժողովրդի պատմությունն ունի օրինակներ, երբ իր համար դաժան օրերին նա գտել է ներուժ բանաձևելու «ով ենք մենք» հարցի պատասխանը: Օրինակ, հայ-պարսկական պատերազմների ժամանակ այն գտել է հավատքի մեջ, իսկ ցեղասպանությունից հետո Գարեգին Նժդեհը մշակել և հղկել է Ցեղակրոնության ուսմունքը: Հիշատակված երկու օրինակներն էլ կարող են խիստ արժեքավոր նյութ հանդիսանալ մեր խարխլված ինքնության վերանորոգման համար, սակայն նրանցից ոչ մեկը, ցավոք, սպառիչ դեղատոմս չէ այս իրավիճակում:

Քրիստոնեությունը, անշուշտ, հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է եղել մշտապես և պետք է շարունակի կատարել այդ առաքելությունը ազգի հոգևոր բարոյագիտական նորմերը պահպանելու և վերականգնելու հարցում: Բայց հարկ է խոստովանել, որ քրիստոնեությունը՝ որպես ՈՒՍՄՈՒՆՔ, քաղաքական չէ` ի տարբերություն աբրահամիկ մյուս երկու կրոնների` հուդայականության և իսլամի: Հուդայականության մեջ կարմիր թելով անցնում է «Ավետյաց երկրի», այն է` Հայրենիքի սյուժեն, իսկ իսլամը հոգևորի միջոցով աշխարհիկ իշխանության ցայտուն էլեմենտներ ունի: Ուստի քրիստոնեությունը «ով ենք մենք»-ի անհրաժեշտ, բայց ոչ բավարար բաղադրիչն է: Ինչ վերաբերում է Նժդեհին, ապա, իմ կարծիքով, իր ժամանակների համեմատ մենք էլ ավելի վատ վիճակում ենք, որքան էլ պարադոքսալ դա հնչի: Երբ Նժդեհն աշխատում էր իր ուսմունքի վրա, Հայաստանը, թեպետ անդամահատված, դեֆորմացված, կրճատված, այնուհանդերձ ֆիզիկական գոյության վտանգի տակ չէր, քանզի գտնվում էր Սովետական Միության ներսում, յուրահատուկ գեոպոլիտիկ կյուվետում (բժշկական սարք, որի մեջ պահպանում են թերհաս, հյուծված, թուլացած երեխաներին, որոնք ունակ չեն ինքնուրույն պահպանել սեփական կենսագործունեությունը): Այնինչ արդի վիճակը մեզ մի կողմից՝ ստիպում է դիմակայել ահագնացող գոյութենական սպառնալիքներին, մյուս կողմից` վերագտնել սեփական ազգային «ես»-ը:

Որքան էլ հեգնական հնչի այսօրվա իրականության ֆոնին, սակայն գրեթե աքսիոմատիկ է, որ քաղաքականությունն անհնար է տարանջատել բարոյականությունից: Մարդկության պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես է բարոյականից զուրկ քաղաքականությունը կործանել պետություններ և ազգեր: Բայց մենք պատմական էքսկուրսների կարիք չունենք, որովհետև ապրում ենք հենց այդպիսի իրականության մեջ. Փաշինյանի կողմից իրականացվող, ամբողջությամբ բարոյական օրենքներից զուրկ քաղաքականությունը մեզ հասցրել է այս աղետին:

2018-ի էյֆորիան և 2020-ի ցավը կարծես կոնտրաստային ցնցուղ լինեին հայ ժողովրդի համար` տաք և սառը: Հայտնի է, որ միջավայրի նման ծայրահեղ տարբեր ազդեցությունների պարագայում մարմինները կամ ճաքում են ու փշրվում, կամ կոփվում են և ավելի ամուր դառնում: Մեզ փորձում են տանել առաջին տարբերակով,  բայց մենք ունենք շանս այս կոնտրաստային ցնցուղի տակից դուրս գալ ոչ թե փշրված, այլ առավել պինդ և կարծրացած: Եվ այդ ճանապարհով գնալու համար մենք պարտավոր ենք սովորել նորից վստահել իրար` անկախ բոլոր տարաձայնություններից, նախընթաց զարգացումներից և այլ երկրորդական բաժանարար գործոններից:

Մարդը, ի թիվս այլ բնութագրիչների, կենդանի օրգանիզմներից տարբերվում է ևս մեկ առանձնահատկությամբ. Նա բնազդային կախյալություն ունի իր բնակության վայրից, բնակման արեալից: Եվ այդ բնազդային կախյալությունը՝ փաթեթավորված պատմության, մշակույթի, հավատքի և կենցաղավարության սավանների մեջ, ստանում է սեր առ Հայրենիք` հայրենասիրություն ձևակերպումը ու գալիս է լրացնելու այլ սերերի շարքը` սեր սեփական անձի նկատմամբ, եղբայրական սեր, մայրական սեր, ռոմանտիկ սեր, սեր առ Աստված:

Հնարավոր չէ այս սերերի շարքից հանել հայրենասիրությունը և կարծել, որ ունակ ես սիրո մնացած դրսևորումներին: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց դա նշանակում է, որ ոչինչ և ոչ մեկին սիրելու ունակ չես: Սերը Հայրենիքի նկատմամբ ամենաունիվերսալն է ցանկացած հասարակության համար, քանզի բոլոր մյուս սերերի օբյեկտը տարբեր է, անգամ աստվածները հասարակության ընկալումների մեջ կարող են տարբեր լինել, բայց Հայրենիքը նույնն է, միակն է, բոլորինն է: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց ուրիշի Հայրենիքը սիրել չես կարող:

Մեզ հրամցված պարտվողական կոնֆորմիզմը հաղթահարելու միակ ունիվերսալ տարբերակը Հայրենիքի նկատմամբ սիրո շուրջ վերամիավորվելն է և այն պաշտպանելու պատրաստակամությունը:

Հայրենիքի հետ վերամիավորվելու ձախողումն անխուսափելիորեն բերելու է կամ խելագարության, կամ ինքնաոչնչացման:

(շարունակելի)

Մաս 1-ինը՝ այստեղ

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

23.07.2023



«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода