Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times «Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածու Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)

Մեր գրական հարաբերությունները ռուս գրողների հետ հիմք են դարձել երկու ժողովուրդների իսկական բարեկամության. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնաժողովի նախագահ, գրականագետ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

— Երկար տարիներ դասավանդել եք ռուս գրականության պատմություն, ի՞նչ եք կարծում` այսօր մեր երկրում գրական կապերը ՌԴ-ի հետ ի՞նչ մակարդակի վրա են:

Մշակութային կապերը որեւէ երկրի հետ միջպետական հարաբերությունների բաղկացուցիչ մասն են: Դրանց առկայությունը կարող է լուրջ հիմք հանդիսանալ պետությունների դաշնակցային հարաբերությունների համար, իսկ բացակայությունը կամ խաթարումը ստույգ նշանն են պետական հարաբերությունների խզման: Մեզանում իրականացվող սխալ մշակութային քաղաքականության հետեւանքով այսօր ականատեսն ենք հայ-ռուսական հարաբերությունների իսկական ճգնաժամի: Մի բան ակնհայտ է՝ երբեք եւ ոչ մի դեպքում հայ ազգային քաղաքականության մեջ հակառուսականությունը տեղ պիտի չունենա: Նախ՝ մենք գործ ունենք ռուս մեծ մշակույթի հետ, որը դարեր շարունակ եղել է մեզ համար հարազատ եւ մոտ՝ ուղղակիորեն կապված մեր պատմության հետ: Ապա՝ վարպետորեն իրականացվող դիվանագիտական աշխատանքը հայ-ռուսական հարաբերությունները կարող է դարձնել մեծապես շահավետ մեր ազգային նպատակների իրականացման համար: Ժամանակի հրամայականն է սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ, սակայն դա պետք է անել համադրելով, այլ ոչ թե հակադրվելով պատմականորեն առկա ավանդական կապերին Ռուսաստանի հետ:

— Հայ-ռուսական գրական բարեկամության ո՞ր ժամանակաշրջանը կառանձնացնեիք:

— Սերտ գրական հարաբերությունները ռուս գրողների հետ հատկապես 20-րդ դարասկզբին հիմք դարձան իսկական բարեկամության երկու ժողովուրդների միջեւ: Այդ հարաբերությունների ակունքում բանաստեղծ Վահան Տերյանն էր, ով ծավալել էր ակտիվ մշակութային գործունեություն հայ-ռուսական գրական կապերի զարգացման ուղղությամբ: Այդ մեծ աշխատանքի արդյունքում ծնվեց հռչակավոր «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան՝ մեր ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովի խմբագրությամբ: Մշակութային այս ձեռնարկը հանրահռչակումն էր հայ նոր եւ միջնադարյան հանճարեղ գրականության՝ այդպես մեր մշակույթի հետ կապվեցին դարի խոշորագույն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը, այնուհետեւ՝ Ս. Գորոդեցկին, Աննա Ախմատովան, Օսիպ Մանդելշտամը, Վերա Զվյագինցեւան եւ շատ-շատերը… Արդյունքը շատ շահեկան էր մեր ժողովրդի համար՝ Արցախյան շարժման հենց սկզբում ձեւավորվեց ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեն՝ ամուր թիկունք դառնալով մեր ազատագրական պայքարի համար: Այսպես հաղթեցինք Արցախյան ազատամարտում: Շարունակությունը եղավ մեզ համար ողբերգության պատմություն: Քանդվեցին հայ-ռուսական մշակութային կապերը, խաթարվեցին նաեւ մեր միջպետական հարաբերությունները: Այս ամենի վերջաբանն էր 44-օրյա աղետալի պատերազմը:

— Ամենահայասեր գրողը, ըստ Ձեզ, ռուսական մտավորականության մեջ ո՞վ էր:

— Ամբողջ 20-րդ դարը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման շրջան էր, որտեղ հատկապես կուզեմ առանձնացնել Վալերի Բրյուսովին, Սերգեյ Գորոդեցկուն, իսկ Օսիպ Մանդելշտամը գրավոր լեզվով հավերժացրեց հայկական Շուշիի ավերակումը ադրբեջանցի հրոսակների կողմից: Այն, ինչ արեց Օսիպ Մանդելշտամը, միայն գրական ստեղծագործություն չէ, այլ քաղաքական մի փաստաթուղթ, որ պարտավոր ենք դնել բանակցությունների սեղանին: Եվ երբ մենք դա անենք, հակաճառող անգամ չենք ունենա, քանի որ ռուս հանճարեղ գրողը՝ Մանդելշտամը, համաշխարհային հեղինակություն է այսօր, եւ գրել է իր աչքով տեսածի մասին: Եվ նման քաղաքական փաստաթղթեր հազարներով կարող ենք ցույց տալ ռուս մեծ գրականության մեջ:

— Դպրոցական երեխաներին գրական ճաշակ ձեւավորելու համար ռուս եւ հայ գրողներից հատկապես ո՞ր գրքերը խորհուրդ կտաք կարդալ:

— Համահայկական գրողների միությունը սկսել է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հայ գրողներից խորհուրդ եմ տալիս կարդալ Աբովյանի հանճարեղ «Վերք Հայաստանին», Րաֆֆու «Սամվել», «Խենթը», «Կայծեր» վեպերը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», «Հայոց բերդը», Վարդան Գրիգորյանի «Կարմիր լիալուսին» վեպը եւ Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջը»: Ժամանակակից հեղինակներից առայժմ կտամ երեք անուն՝ Տարոն Գլակ «Երկիր իմ», Դավիթ Ասատրյան «Սիրո երաշտ», Սուսաննա Ղազարյան «Սե՛ր իմ, հայրենիք»: Ռուս գրողներից խորհուրդ եմ տալիս կարդալ աշխարհի մեծագույն գրող, հանճարեղ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպը: Հիշեցնեմ, որ հենց Դոստոեւսկին էր կոչ անում պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, գրավել Կոստանդնուպոլիսը, քանի որ թուրքը արժանի չէ անգամ սեփական պետություն ունենալու:

— Համահայկական գրողների միությունը ռուսական մշակույթի հետ գրական կապերը սերտացնելու համար ի՞նչ աշխատանքներ է տանում:

— 2015-ին մենք աննախադեպ ծրագիր սկսեցինք Ռուսաստանի գրողների միության հետ՝ Խանտի Մանսիյսկում սկսելով «Հայ մշակույթի օրեր» ծրագիրը, իսկ Երեւանում անցկացրինք «Յուգրայի մշակույթի օրեր»: Մեծ խանդավառություն էր տիրում Հայաստանում եւ Ռուսաստանում, անգամ երկու ֆիլմ նկարեցինք: Բայց 2018-ին, երբ ռուս գրողների պատվիրակությունը ժամանեց Հայաստան, մեր կառավարությունից ոչ մի աջակցություն չստացանք՝ մեր հյուրերին պատշաճ դիմավորելու համար: Այսպես դադարեց այնքան խոստումնալից մեր ծրագիրը: Այն տարիներին ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը հենց նախարարությունում ինձ խստորեն հանդիմանեց Ռուսաստանի գրադարանային ցանցի հետ իմ հաստատած սերտ համագործակցության համար, որը նրա կարծիքով պատվաբեր չէր Հայաստանի համար: Ահա ինչու 2020 թվականի պատերազմում եւ այսօր, երբ շրջափակված է մեր սուրբ Արցախը, երբ Ադրբեջանը փակել է կյանքի ճանապարհը դեպի Արցախ, ոչ մի մշակութային գործիչ Ռուսաստանից հանդես չեկավ ի պաշտպանություն Արցախի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода