Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին

Ես կտանեմ Ռաուլին դպրոց, իսկ հայրիկը Մարիկային` քոլեջ. ինչպես է սկսվել սեպտեմբերի 1-ը Կարինա Դանելյանի ընտանիքում

Աստղագուշակ

Սեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց նաեւ մշակութային գործիչների ընտանիքներին: Այսօր մի շարք հայտնիների փոքրիկներ եւս առաջին անգամ մուտք կգործեն դպրոց: «Իրավունքի» հետ զրույցում հաղորդավարուհի, պրոդյուսեր ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆԸ խոսել Է ծնողական հույզերի, անհանգստությունների, հուշերի ու ցանկությունների մասին:

«ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ ԵՄ ԵՐԿՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ»

Կարինա Դանելյանի ընտանիքում սեպտեմբերմեկյան իրարանցումը սկսվել է վաղ առավոտյան: Նրանք նախ ամբողջ ընտանիքով գնացել են օրվա առթիվ լուսանկարվելու, ապա նոր բռնել մի մասը դպրոցի, մյուս մասը՝ քոլեջի ճամփան: Փոքրիկ ՌԱՈՒԼԻՆ առաջին անգամ մայրիկն է ուղեկցել Երեւանի Ա.Դ. Սախարովի անվան համար 69 հիմնական դպրոց:

«Կյանքում շատ երկար սպասել եմ երկու իրադարձության. երբ աղջիկս՝ Մարիկան, պետք է գնար առաջին դասարան, եւ երբ որդուս՝ Ռաուլի առաջին հանդեսը պետք է լիներ մանկապարտեզում: Մարիկային առաջին դասարան ուղեկցել էինք ամբողջ ընտանիքով` ես, ամուսինս, Ռաուլը, պապիկը: Իսկ այսօր Ռաուլին առաջին դասարան տանում եմ ես, որովհետեւ հայրիկն էլ պետք է Մարիկային առաջին անգամ ուղեկցի Պարարվեստի պետական քոլեջ: Որոշել ենք երկուշաբթի օրը փոխվենք տեղերով. ես կտանեմ Մարիկային քոլեջ, իսկ հայրիկը կտանի Ռաուլին դպրոց: Դասերը նույն ժամին է սկսվում, եւ չկարողացանք համատեղել, որպեսզի միասին գնանք ե՛ւ դպրոց, ե՛ւ քոլեջ», - մանրամասնեց Կարինան:

Թե ինչու հենց այս դպրոցն ընտրեցին Ռաուլի համար, մայրիկն անկեղծացավ. «Աղջիկս 4-րդ դասարան է, եւ ինչպես ասացի, այս տարի ընդունվել է Պարարվեստի պետական քոլեջ` բալետի բաժինը: Քոլեջը մեր տանից բավականին հեռու է գտնվում, այդ իսկ պատճառով Ռաուլի համար ընտրեցինք մեր տանը բավականին մոտ դպրոց, որպեսզի երեխաներին հեշտ կարողանանք տանել-բերել, գոնե մեկի ճանապարհը մոտ լինի, մյուսինը՝ հեռու: Բացի այդ, բավականին լավ կարծիքներ էի լսել այդ դպրոցի մասին: Այնպես որ, տվյալ ժամանակահատվածում հենց այդ դպրոցն էր մեզ նպատակահարմար»:

«ՏՂԱՍ ՈՒՆԻ ՖԵՆՈՄԵՆԱԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»

Կարինա Դանելյանն ուրախությամբ նշեց, որ իր երկու երեխաներն էլ շատ մեծ հաճույքով են սպասել դպրոցին:

«Դա երեւի գալիս է իրենց նախակրթարանից. երկուսն էլ մասնավոր մանկապարտեզ են գնացել եւ բավականին պատրաստ էին դպրոցին ու գիտակցում էին, թե ուր են գնում: Աղջիկս մինչ այս սովորել է «Մխիթար Սեբաստացի»-ում, նրա համար այդ կրթահամալիրն էի ընտրել, որովհետեւ խառնվածքով ավելի երազկոտ է, ստեղծագործող», - պատմեց արդեն երկու դպրոցականների մայրիկը եւ ընդգծեց, որ կարեւորում է ուսուցչի աշխատանքն ու շփումը երեխայի հետ, կրթության մակարդակը:

«Շատ կարեւորում եմ ուսուցիչ-երեխա փոխհարաբերությունները եւ ծնող-ուսուցիչ համագործակցությունը, որովհետեւ չեմ կարծում, որ պետք է երեխային միայն ուղարկես դպրոց եւ մոռանաս այդ մասին: Ո՛չ, երեխան տունն էլ պետք է պարապի, ուսուցչի հետ կապի մեջ լինի, երեխայի խնդիրները պետք է իմանա, բարձրաձայնի, քննարկի, որովհետեւ յուրքանչյուր երեխա շատ տարբեր է: Օրինակ, իմ երեխաները շատ տարբեր են իրենց նախասիրություններով. աղջիկս ստեղծագործական, հումանիտար ուղղություն ունի, տղաս ունի ֆենոմենալ հիշողություն: Մաթեմատիկայից շատ ուժեղ է: Չնայած դեռ նոր առաջին դասարան է գնում, բայց երկրորդ դասարանի մաթեմատիկան իր համար խնդիր չէ: Ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի պետք է ցուցաբերի անհատական մոտեցում, կարեւորի նրա «ես»-ը, չճնշի, որը շատ հաճախ եղել է մեր ժամանակ դպրոցում, ինչը երբեւէ չեմ թաքցրել», - ընդգծեց Կարինան:

Ռաուլի մայրիկը նույնքան կարեւորում է նաեւ, թե որդու դասարանում ինչ երեխաներ են սովորում, ինչ ընտանիքից են:

«Ինձ համար շատ կարեւոր է, թե երեխան որ շրջապատում է գտնվում, ում հետ է շփվում, ովքեր են այդ երեխայի ծնողները, ծնողների հետ ինչ փոխհարաբերություններ ունեն, ինչ կարող է իմ երեխան սովորել նրանից: Չէ՞ որ երեխաները ե՛ւ լավը, ե՛ւ վատը սովորում են նաեւ միմյանցից: Ես նրան կարող եմ տանն անվերջ դաստիարակել, բայց, ամեն դեպքում, նա դուրս է գալիս տանից եւ օրվա շատ ժամանակն անցկացնում է իր ընկերների հետ՝ լինեն դպրոցական, թե տարբեր խմբակների», - ասաց Կ. Դանելյանը:

«6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԵՑԻ КВН-Ի ԻՄ ԹԻՄԸ, ՀԱՂԹՈՒՄ ԷԻՆՔ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ»

Ինչ վերաբերում է իր դպրոցական տարիներին, Կարինա Դանելյանը հիշեց 90-ականների սեւ ու մութ տարիները:

«Դպրոցից շատ տպավորվել է այն, որ 6-րդ դասարանում կազմեցի КВН-ի իմ թիմը, որի ավագը ես էի, եւ այդ թիմով հաղթում էինք բոլոր խաղերը: Ինքս գրում էի բոլոր սցենարները, դերաբաշխումներ էի անում, այսպես ասած, մեր խումբ երեխաներ էի ընդունում ու հեռացնում եւ բեմադրում էի: Հենց այդտեղից էլ ընտրեցի իմ մասնագիտությունը», - նշեց Կարինան ու մեր խնդրանքով համեմատականներ անցկացրեց իր դպրոցական տարիների ու այսօրվա կրթության եւ գնահատման համակարգի միջեւ:

«Աղջիկս, երբ սովորում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնտեղ չեն եղել գնահատականներ: Բնութագիր էին տալիս, որ երեխան այսպես էր, հիմա դարձել է այսպիսին, ուժեղ է այս առարկայից, մեկ այլ առարկայից ավելի ուժեղ է եւ այլն: Այդ իսկ պատճառով այսօրվա գնահատման միավորների հետ չեմ բախվել, այս տարի, երեւի թե, նոր պետք է բախվեմ: Թեպետ որքանով լսել եմ, առաջին դասարանում էլ երեխաներին գնահատականներ չեն նշանակում: Անկեղծ ասած, բացարձակ դեմ եմ «դու՝ հինգ», «դու՝ չորս», «դու՝ 10» գնահատմանը: Ինձ համար սա երեխաների պիտակավորում է, բայց ունենք այն, ինչ ունենք», - այսպես բնութագրեց իրավիճակը պրոդյուսեր մայրիկը:

Եզրափակելով զրույցը՝ Կարինա Դանելյանը բոլոր առաջին դասարանցիներին մաղթեց, որպեսզի չվախենան, չքաշվեն, սիրեն դպրոցը. «Երբ սիրով ես մոտենում ցանկացած գործի եւ նորարարության, անպայման քո մոտ ստացվում է: Հիշե՛ք, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Իսկ ծնողներին մաղթում եմ, որպեսզի սթրեսի չենթարկվեն, չնայած ինքս, միեւնույնն է, սթրեսի եմ ենթարկվում՝ ծնողները եւս շատ խոցելի են սեպտեմբերին: Եվ անկախ նրանից՝ տնային աշխատանքները, ինչ-որ առարկաներ ստացվում են, թե չեն ստացվում, երեխաների վրա թող չբարկանան, սկզբում կարող է եւ չստացվել, հետագայում էլ կարող է չստացվել, բայց դրանում ոչ մի «կրիմինալ» երեւույթ չկա: Մի երեխա կարող է հումանիտար առարկաներից ուժեղ լինել, մյուսը՝ մաթեմատիկայից: Ես կոնկրետ իմ երեխայի մեջ փորձում եմ զարգացնել այն, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում, ինչ սիրում է, այլ ոչ թե կրկնակի ժամանակ տրամադրել նրան, ինչ չի սիրում ու ինչ իր մոտ չի ստացվում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода