Iravunk.com | «Ռուսական արվեստի թանգարանը» ռուսական մշակույթի փոքրիկ կղզի է մեր մայրաքաղաքի սրտում
Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին

«Ռուսական արվեստի թանգարանը» ռուսական մշակույթի փոքրիկ կղզի է մեր մայրաքաղաքի սրտում

Մշակութային

«Ռուսական արվեստի թանգարանը» ներկայացնում է ռուսական կերպարվեստի համաշխարհային գլուխգործոցներ, ակտիվ համագործակցում է ռուսաստանյան թանգարանների հետ, ինչպես նաեւ շրջիկ ցուցադրություններով եւ կրթական ծրագրերով ռուսական մշակույթը ներկայացնում Հայաստանի մարզերում։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

«ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՏԱՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է»

Ռուսական արվեստի թանգարանում առաջիկայում ի՞նչ նոր ցուցադրություններ են լինելու։

— Թանգարանի համար այս տարի հոբելյանական է: Նշում ենք թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125–ամյակը: Այս տարի թանգարանն իր այցելուների առջեւ բացեց նոր մշտական ցուցադրություն, որը համալրված է ժամանակակից լուծումներով: Իսկ ցուցահանդեսների հետ կապված` պետք է նշեմ, որ այս տարի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսներին ունենալու ենք տարբեր ցուցահանդեսներ: Նախատեսվող ցուցահանդեսներից հատկանշական է «Արծաթե Դարաշրջանը եւ Վ. Բրյուսովը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Վալերի Բրյուսովի հոբելյանին։ Ցուցահադեսը կիրականացվի Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թանգարանի հետ համատեղ։ Մյուս ցուցահանդեսը մասնավոր կոլեկցիոներների շարք է: Տարին կամփոփենք մեր թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125–ամյակին  նվիրված ցուցահանդեսով, որտեղ կներկայացվի թանգարանի հիմնադրի կյանքը եւ գործունեությանը։

Ի՞նչ կասեք թանգարանում ընթացող կրթական ծրագրերի մասին:

— Կրթական ծրագրերը շատ ակտիվ են մեր թանգարանում: Հոկտեմբեր ամսին կմեկնարկենք մի քանի նոր կրթական ծրագրեր։ Թանգարանի կրթական ծրագրերը իրականցվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ու անգլերեն լեզուներով։ Այսօր թանգարանում գործում է 12 կրթական ծրագիր` նախատեսված տարբեր տարիքի երեխաների, ինչու ոչ, նաեւ մեծահասկաների համար։

«ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԵՏ»

Ովքե՞ր են ռուսական արվեստի թանգարանի հիմնական այցելուները։

— Մեր այցելուները տարբեր տարիքային խմբերի հայերն են, ինչպես նաեւ Հայաստանում ապրող ռուսները:

Ռուսհայկական մշակութային հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք թանգարանային ոլորտում:

— Թանգարանը շատ ակտիվ համագործակցում է Պետական Տրետյակովյան պատկերասրահի հետ։ Այդ համագործակցությունը վերաբերում է թանգարանային գործի տարբեր ոլորտներին, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը։ Ինչպես ասացի, այս տարի «Ռուսական արվեստի թանգարանի» հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125–ամյակն է, որին նվիրված մենք հովանավորների աջակցությամբ վերանորոգեցինք մեր ցուցասրահները եւ վերաբացեցինք նոր մշտական ցուցադրությունը։ Տրետյակովյան պատկերասրահի մեր գործընկերները աջակցեցին նոր մշտական ցուցադրության հայեցակարգի մշակման եւ էքսպոզիցիոն աշխատանքերին։ Հաջորդ կարեւոր քայլը՝ Արամ Աբրահամյանի125–ամյակին նվիրված ցուցահանդեսն է` Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որը նախատեսվում է 2024թ. գարնանը։ Սա, իրոք, կարեւոր ձեռքբերում է մեր թանգարանի համար։ Պետական Տրետյակովյան պատկերասրահում կներկայացվի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ընտրանին: Այս պատկերասրահի հետ համագործակցում ենք նաեւ թանգարանագիտական տարբեր նախագծերով եւս։ Պետական Տրետյակովյան պատկերասրահը մեր թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման կապակցությամբ մեզ նվիրեց իրենց հրատարակություններից շատ արժեքավոր ընտրանի` ռուսական կերպարվեստի պատմությանը նվիրված արվեստաբանական հանրագիտարաններ։

Այսօր ակտիվ կերպով աշխատում ենք նաեւ ռուսական այլ թանգարանների հետ եւս: Համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարանի, Ռուսական Իմպրեսոնիզմի, Մոսկվա քաղաքի Ա. Բախրուշինի անվ. պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ: Ռուս–հայկական մշակութային հարաբերությունների հետ կապված՝ նաեւ պետք է նշեմ, որ թանգարանն ունի տարբեր նախագծեր, որոնցից հատկանշական են մեր հեղինակների շրջիկ ցուցահանդեսները մեր մարզային թանգարաններում, որի նպատակն է ռուսական մշակույթը ներկայացնել  նաեւ Հայաստանի տարբեր մարզերում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода