Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն Պեգով Շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջ ԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համար Ինչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատները Ցնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունը Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է Կադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անց Ռաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասին Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև

Ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, հատկապես մեզ շատ սեր է պետք. մյուզիքլ՝ Պարոնյանի բեմում

Տեսանյութեր

Շեքսպիրյան Ռոմեոն եւ Ջուլիետը մեր օրերում դարձել են Մարիա ու Թոմ եւ վատ շրջապատ ընկել: Դեպքերը զարգանում են Միացյալ Նահանգներում. հերոսները ամերիկացիներ ու պորտուգալացիներ են: Բայց ներկայացման կոնտեքստը նույնքան արդիական է բոլոր ազգերի, այդ թվում՝ մեր իրականության համար: Կիրք ու խելահեղ պարեր, սեր ու սպանություն, հումոր ու ողբերգություն… Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիսատեսին ներկայացավ երկար սպասված մյուզիքլով (մեկ գործողությամբ)՝ «Սիրո պատմություն Նյու Յորքում»:

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՄԱՆ ՄԵԾ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Ներկայացման մտահղացումը եւ բեմադրությունը ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆՆ է: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ «Սիրո պատմություն Նյու Յորքում»-ը աշխարհահռչակ «Ռոմեո եւ Ջուլիետից» ոգեշնչված ներկայացում է տարբեր աշխարհներից երկու երիտասարդ հոգիների մասին, որոնք սիրահարվում են միմյանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց շուրջ պատերազմող ավազակախմբեր են, եւ չկա փոխըմբռնում: Ներկայացման մեջ ներգրավված են ավելի քան 85 հոգի՝ դերասանների, նվագախմբի հետ մեկտեղ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, երաժշտության գործիքավորումը՝ Վահագն Վարդանյանի, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, երգերի տեքստերը՝ Գեւորգ Դավթյանի, նկարչական ձեւավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա):

«Սա Պարոնյան թատրոնում բեմադրած իմ երկրորդ մյուզիքլն է: «Կոշկավոր կատվից» հետո՝ որոշեցինք մեծերի համար էլ մյուզիքլ բեմադրել եւ ընտրեցինք այնպիսի գործ, որը հանրությանը հայտնի է. հիմքում «Ռոմեո եւ Ջուլետ» պատմությունն է: Հատկապես կարեւորում եմ այն, որ մյուզիքլում բոլոր երգերը հայերեն են հնչում:  Ճիշտ էր այդպես, որովհետեւ աշխարհի ցանկացած երկում, երբ արվում է մյուզիքլ, այն հնչում է հենց այդ երկրի լեզվով, հետեւաբար` ինչո՞ւ չլիներ մեր մյուզիքլը հայերեն, ինչը շատ լավ հնչում է եւ սիրուն է», - նշեց բեմադրիչը:

«Սիրո պատմություն Նյու Յորքում» ներկայացման գլխավոր հերոսուհի Մարիա՞ն էր ավելի դժբախտ կամ բախտավոր, թե՞ Շեքսպիրի Ջուլիետը, որն իր սիրեցյալի հետ լքեց աշխարհը, այս հարցին Սամսոն Մովսեսյանը բազմաբովանդակ պատասխան տվեց՝ պահելով մյուզիքլի կուլմինացիայի ինտրիգը հանդիսատեսի համար եւ թողնելով, որ յուրաքանչյուրն ինքնուրույն այդ համեմատությունն անի:

«Չեմ կարող ասել: Ի տարբերություն Ջուլիետի՝ Մարիան ուղղակի այսօր է ապրում, ոչ թե Շեքսպիրի ժամանակներում: Ներկայացման թեման, իրադարձություններն էլ, ինչ կատարվում են այս գործում, մեծ կապ ունեն այսօրվա մեր իրականության հետ, որում ապրում ենք: Ներկայացման ասելիքն այն է, որ ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում, միայն սերը կարող է փրկել աշխարհը, որը հատկապես մեզ շատ է պետք», - շեշտեց Ս. Մովսեսյանը:

«ԿԱՐԾՐԱՏԻՊ ԿԱ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵՆ»

Մյուզիքլը համեմված է թեժ պարերով՝ բեմադրող պարուսույց ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ շնորհիվ: Նա թերեւս կոտրեց այն կարծրատիպը, թե որակյալ մյուզիքլ ստանալու համար՝ դրսից պետք է հրավիրվեն խորեոգրաֆներ:

«Իսկապես, այդ կարծրատիպը կա, որ պետք է անպայման դրսից մասնագետներ հրավիրվեն: Բայց կարծում եմ՝ Երեւանում բավականին տաղանդավոր բեմադրող պարուսույցներ կան: Ուղղակի, պետք է ստեղծել այդ հնարավորությունները, հարթակ տրամադրել, որտեղ կկարողանան աշխատել, եւ վստահ եմ, որ կստանանք էլ ավելի լավ ներկայացումներ», - նշեց Ա. Գեւորգյանը եւ պատմեց այն բարդ աշխատանքի մասին, որտեղ ոչ միայն պարողներն են ներգրավված, այլեւ` նվագախումբը, երգչախումբը, դերասանները:

«Բավականին մեծ մասշտաբ էր: Պետք էր գտնել այն ոսկե միջին աշխատելու ձեւը, որպեսզի կարողանայինք բոլորին միաձուլել մեկ գաղափարի շուրջ ու ստանալ որակյալ արդյունք», - անկեղծացավ բեմադրող պարուսույցը եւ ասաց, որ ինքն անձամբ այսպիսի մեծ մասշտաբային մյուզիքլում դեռ չէր աշխատել:

«Մանկական «Կոշկավոր կատուն» մյուզիքլում եւս աշխատել եմ Սամսոն Մովսեսյանի հետ, բայց այս քանակի ժողովրդի հետ մեկ բեմում աշխատելն ինձ համար առաջին անգամ էր: Գուցե հավաքական ուժերով նման մասշտաբի մյուզիքլներ եղել են, բայց ամբողջովին մեր ներուժով իրականություն դարձնելը, կարծում եմ՝ առաջին անգամ էր: Հույս ունեմ, որ շարունակական կլինի՝ ոչ միայն մեր թատրոնում, այլ նաեւ մնացած բոլոր թատրոններում», - նշեց մեր զրուցակիցը:

«ՄԱՐԻԱՆ ԽԱՌՆՎԱԾՔՈՎ ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՈՒՀԻ Է՝ ԷՄՈՑԻՈՆԱԼ, ԿՐՔՈՏ, ԲԱՅՑԵՎ ՋՈՒԼԻԵՏ Է»

Ինչո՞ւ Ջուլիետն ինքնասպան եղավ Ռոմեոյի կողքին, նույնկերպ չվարվեց «Սիրո պատմություն Նյու Յորքում» մյուզիքլի գլխավոր հերոսուհին՝ Մարիան, սպանված Թոմի դիակի առաջ կանգնած, հետաքրքրվեցինք դերակատար օպերային երգչուհի ՆՈՒՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

«Պարզապես, հանդիսատեսը չգիտի, թե վերջում ինչ է լինում իր հետ: Այո՛, Թոմին մահացավ, իսկ Մարիան ասում է, որ սիրելու է իրեն միշտ: Արդյոք հետո նա ինքնասպան չի լինում, չգիտենք…»,- ընդգծեց Մարիայի դերակատարը:

Հարցին, թե՝ փաստորեն, սիրո բոլոր պատմությունները նույն ավա՞րտն են ունենում, Ն. Գրիգորյանը հույս հայտնեց, որ՝ ոչ:

«Հուսով եմ՝ սիրո բոլոր պատմությունները լավ ավարտ են ունենում, եւ սա ընդամենը «Ռոմեո եւ Ջուլիետ» պատմությունն է, որը ներկայացնում ենք Մարիայի եւ Թոմի միջոցով», - ասաց գլխավոր հերոսուհին, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Մարիան, որքան էլ նման է Շեքսպիրի Ջուլիետին, բայց նաեւ իր մեջ ունի շատ ուրիշ բնավորության գծեր:

«Մարիան խառնվածքով լատինաամերիկուհի է՝ էմոցիոնալ, կրքոտ, բայցեւ Ջուլիետ է, որը սիրահարված է ու, ինչպես ասում են, գտնվում է 10-րդ երկնքում: Բավականին հետաքրքիր է մարմնավորել այս կերպարը, որովհետեւ բարդությունները հաղթահարելը շատ հաճելի է»,- մանրամասնեց նա:

Ի դեպ, Նունե Գրիգորյանը, լինելով օպերային երգչուհի, արդեն 9 տարի է աշխատում է նաեւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ մյուզիքլի ժանրում սա իր առաջին ելույթն է:

«Խաղացել եմ օպերետներում, բայց մյուզիքլում սա իմ առաջին դերն էր, որը բավականին բարդ էր: Օպերետներից շատ է տարբերվում մյուզիքլը, բայց շատ հաճելի է», - նշեց մեր զրուցակիցը եւ պատմեց, որ մյուզիքլի փորձերը շատ բուռն են ընթացել:

«Ունեինք ե՛ւ պարային հատվածներ, որոնք շատ հագեցած էին, ե՛ւ նվագախմբի հետ աշխատանք, որը շատ բարդ էր, որովհետեւ ստեղծագործությունն իրականում շատ մեծ կազմով նվագախմբի համար է գրված եւ իրականություն դարձնել այսքան փոքր կազմով, շատ բարդ էր: Փորձերն ընթանում էին առավոտյան, անգամ ամռան շոգին մենք աշխատում էինք, որպեսզի հասցնենք հանդիսատեսին մատուցել ճիշտ, գեղեցիկ, հիանալի մյուզիքլ: Փառք Աստծո, կարողացանք հաղթահարել»,- եզրափակելով խոսքը՝ գոհունակությամբ արձանագրեց Նունե Գրիգորյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода