Iravunk.com | Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»
Ինչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներ Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր» Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ) Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան  Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել

Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»

Մշակութային

 «Իրավունքն» անդրադարձել էր, որ Մոսկվայում 15-րդ անգամ անցկացվել է մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին է ներկայացվել 17 բեմականացում։ Փառատոնին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ եւ արժանացել դիպլոմի: Ներկայացումը տեղի է ունեցել Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում: Այս մասին զրուցել ենք ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Պարոն Սարգսյան, ի՞նչ տպավորություններով վերադարձաք SOLO փառատոնից:

— Փառատոնը շատ լավ էին կազմակերպել, եւ Մոսկվայից վերադարձանք լավ տպավորություններով: Ամեն ինչում օժանդակում էին: Հնարավորություն էին ստեղծում, որ արտիստը, դերակատարը, դերասանուհին որեւէ խնդիր չունենա: Ներկայացման համար շատ գեղեցիկ մեխանիզմ կար սարքած: Մեր բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համաբարձումյանը, շատ հետաքրքիր ձեւավորում էր արել, սակայն այդ դեկորացիան չտարանք Մոսկվա: Մեր փոխտնօրենը, որը նաեւ այդ գործով մասնագետ է, Մոսկվայում մի քանի օրում պատրաստել տվեց նորը:

Հանդիսատեսի կողմից ինչպե՞ս ընդունվեց ներկայացումը:

— Ներկայացումն անցավ բրավոներով, ծաղկեփնջերով:

Ներկա պահին Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են: Մոսկվայի մշակութային ասպարեզում լարվածություն Դուք նկատեցի՞ք այս համատեքստում:

— Բացարձակապես չէր զգացվում, որ քաղաքական, միջպետական կամ միջազգային առումով հայերի եւ ռուսների միջեւ լարվածություն կա: Ամեն ինչ հարթ էր, բարիդրացիական, կամեցողական: Ամեն ինչ անում էին, որպեսզի մենք խնդիր չունենանք: Ներկայացումից առաջ եւ հետո շատ գեղեցիկ հյուրասիրություն կազմակերպեցին, շնորհավորեցին, լավ խոսքեր ասացին եւ լավագույն ցանկություններով ճանապարհեցին մեզ:

Քանի որ ոչ բոլորն ունեն հնարավորություն դիտելու Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը, եկեք անդրադառնանք սյուժեին, ո՞րն էր ներկայացման հիմնական ասելիքը:

— Շատերը գիտեն Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը: Այդ պիեսում հրեաների ազգային խնդիրը կա: Շեքսպիրի ժամանակից սկսած մինչեւ հիմա էլ հրեաները ազգային խնդիրներ ունեն միջազգային հանրության հետ: Ինչ- որ տեղ հրեաներին քարկոծում են, չեն սիրում: «Վենետիկի վաճառական»-ում դա շատ ընդգծված է արվում: Ըստ երեւույթին, Շեքսպիրն ինքն էլ չի սիրել հրեաներին եւ անընդհատ նրանց ազգային արժանապատվությունն է ոտնահարել իր պիեսներում: Պիեսը Վենետիկի վաշխառուի մասին չէ, այլ՝ Վենետիկի մեծահարուստ իշխանավորների մասին է: Մենք մեր պիեսում շեշտը դրել էինք մարդու ազգային արժանապատվության ոտնահարման եւ դրա հանդեպ նրա կատարած գործողությունների, ավելի կոնկրետ՝ նրա վրեժխնդրության վրա: Դրա համար է Շերլոկը Աստծո առաջ խոստովանում՝ ասելով, որ ես ոչ թե շահն եմ հետապնդել, որպեսզի այդ տոկոսներից շահ ստանամ, այլ վիրավորանքների, հալածանքների դիմաց վրեժխնդրությունը: Որովհետեւ այն ժամանակներում Եվրոպայի մեծ քաղաքներում եղել են կենտրոններ, որտեղից հրեաներին թույլ են տվել դուրս գալ՝ միայն այն պայմանով, որ կարմիր գույնի գլխարկ պետք է կրեին հասարակության մեջ դուրս գալու համար, որպեսզի մարդիկ իմանան հրեա է, որ կարողանան նրան ե՛ւ անպատվեն, ե՛ւ թքեն վրան: Ահա այս ազգային արժանապատվության ոտնահարման խնդիրը մեր մոնոներկայացման մեջ մենք սրել էինք: Սամվել Խալաթյանն, իհարկե, Շեքսպիրի նյութն ընդունելով՝ գրել էր նոր, հրաշալի պիես: Նույնիսկ, երբ ես ժամանակին Վահե Շահվերդյանի մոտ կարդացի պիեսը, ասաց՝ «Մայի՛ս, այս պիեսը մի՞թե Սամվելն է գրել, կարծես, Շեքսպիրը գրած լինի»: Ի պատիվ փառատոնի կազմակերպիչների՝ պետք է նշեմ, որ թարգամությունն էլ էր շատ լավ արված: Ի դեպ, թարգմանությունը կատարվել էր Երեւանում:

Չե՞ք կարծում, որ թեման շատ արդիական է: Հատկապես հիմա, երբ կրկին սրվել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը, եւ արաբները կոտորում են հրեաներին, հրեաներն էլ՝ նրանց, իսկ աշխարհում տիրում է քաոսը:

 — Այո, շատ արդիական է: Մոսկվայում ապրող ազգությամբ հրեա ժողովրդական արտիստ Շեյնինը, նայելով ներկայացումը, շատ ոգեւորված ասաց՝ տպավորությունն այնպիսին էր, որ դուք երեկ տեսել եք Իսրայելում տեղի ունեցող դեպքերը եւ դրա հիման վրա գրել եք այդ պիեսն ու այսօր պատրաստ ներկայացում եք բերել: Ի դեպ, Սամվել Խալաթյանը պիեսի մեջ մտցրել է ոչ միայն այն վաշխառու Շայլոկին, որը 4-5 հարյուր տարի առաջ Վենետիկում տոկոսներով հարստացել է, այլ այսօրվա Շայլոկին, այսօրվա օլիգարխին, բանկիրին եւ բանդիտին, որոնց մեջ անընդհատ գնում է վիճաբանություն: Եվ այսօրվա օլիգարխը նրան ասում է՝ «Ինչ ես դու՝ թշվառ վաշխառու, կոպեկներ հաշվող, քեզ հարուստ ես երեւակայում, նայիր շուրջդ, քո ինչի՞ն է պետք այդ փուչ Անտոնիոյի մեկ ֆունտ միսը: Բացիր երախդ, կուլ տուր սրան, կուլ տուր նրան, հարստացիր: Ոսկին ազգ չունի, ոսկին հավատք չունի, երբ դատն արդեն տեղի է ունեցել»: Շայլոկն իր լոմբարդում նստած` խորհում է եւ մատնացույց է անում իրեր, որոնց դիմաց գրավ է դրված, ասելով՝ «Տեսեք սա մի գոհարազարդ շրջանակ է, որի մեջ եղել է այդ մարդու սիրելիի նկարը: Եվ ինքն այդ սերը արհամարհելով, բերել ու իր սիրելիի պատկերը շրջանակով դրել է լոմբարդում՝ տոկոսով փող վերցնելու համար: Մյուսը` ոսկե փոքրիկ սափոր է, որն ընդամենն աճյունասափոր է: Իսկ մարդը իր հոր աճյունասափորը բերել, գրավ է դրել իր պարտքի դիմաց»: Եվ հետո, երբ Շայլոկը փորձում է կշռել իրերը, ասում է՝ տեսնենք մի ֆունտ քաշ ունի՞…Նկարը, որը դնում է կշեռքի վրա, շրջանակը ծանր է լինում, ասում է՝ տեսեք հարստությունն ավելի թանկ է, քան նրա սերը, կարոտը հրկեզ: Աճյունասափորը դնում է ու տեսնում, որ բոլորովին քաշ չունի, եւ աճյունասափորի տիրոջն ասում է՝ «Հարգարժան պարոն, տես, որ քո հոր աճյունը անգամ մեկ ֆունտ քաշ չունի»: Պիեսում տեղ կա, որտեղ հեղինակը նաեւ ավելացրել է հայերի ազգային արժանապատվության թեման:

Կմանրամասնե՞ք, թե պիեսում ինչ է ասված հայերի ազգային արժանապատվության մասին:

— Լոմբարդի իրերի մեջ նաեւ կա մի ձեռնափայտ: Ասում է՝ սա էլ մի հայ պանդուխտի ձեռնափայտ է: Մի օր այդ հայը իմ դուռն էր եկել: Նա աղքատ, թշվառ, անտուն մարդ էր: Մրմնջում էր հին տխուր երգեր ու անընդհատ իր դժբախտ բախտն էր անիծում: Իր հայրենիքի կարոտով անմար նա որոշել էր տուն վերադառնալ: Եվ ցուպն էր թողնում գրավի դիմաց: Ես նրան ասացի` ուրիշ թանկ բան չունե՞ս: Նա ասաց՝ կարոտս է ամենաթանկը: Հայի կարոտը՝ հրեա՛, դու չես կարող հասկանալ: Դա չի կշռի անգամ սուլթանի թախտը: Ես նրան ասացի՝ տուր ինձ կարոտդ, եւ ես մուրհակը կգրեմ: Եվ գիտե՞ք հայն ինչ արեց: Այս գավազանը շպրտեց իմ դեմ եւ հպարտորեն դուրս ելավ փողոց: Ես նրան ասացի՝ արի քո ցուպը վերցրու, երկար ճանապարհ ես գնալու, ինչի՞ն ես հենվելու: Բայց նա դարձավ ինձ եւ ցավոտ ասաց՝ սերս մի թեւս է, կարոտս՝ մյուս: Կճախրեմ դեպի երկիրն իմ քարոտ: Այս պիեսում ազգային արժանապատվության, վրեժխնդրության, հայի, պանդխտության եւ նաեւ, կարելի է ասել, Եղեռնի թեմա կա: Եվ պիսեի ասելիքը սա էր, որը հանդիսատեսը շատ լավ հասկացավ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ինչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода