Iravunk.com | Իշխանական պրոպագանդիստների հիստերիկ մանիպուլյացիաները. Լիլիթ Գալստյան
Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ) ԶԱՐՄԱՆՔ

Իշխանական պրոպագանդիստների հիստերիկ մանիպուլյացիաները. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

«Իշխանամերձ պրոպագանդիստերը հանձնարարություն են ստացել եւ միմյանց հերթ չտալով, գրեթե նույն բառապաշարով լրահոս են լցնում՝ ավելի շուտ թունավորում հանրային բանականությունը՝ փորձելով մեղավոր նշանակել եւ հիմավորել, թե Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախի անկման պատճառը ԱՀ նախագահի ընտրություններն էին, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 9-ից 19-ը ընկած ժամանակահատվածը։

Անմեղսունակ, մտավոր հետամնաց կամ անթաքույց ցինիկ պետք է լինել, չտեսնելու համար, որ Հայաստանի ու Արցախի անկման, մեր ազգային աղետի մեկնարկը տրվել է 2018-ին։ Գործարկվել է մի ծրագիր, ուր միահյուսվել են գունավոր հեղափոխության տեղական տարբերակը, իշխանության եկածների հանձառությունները, նրանց տգիտությունը, արկածախնդրությունը, ազգային-պետական շահի զրո գիտակցումը, անձնական ցածր որակները եւ այլն։

Նվազագույնը բարոյապես բացակա ու բովանդակությամբ կույր պետք է լինել՝ շրջանցելու 44-օրյա պատերազմի դառը պարտությունը, հազարավոր զոհերին, կորսված Շուշին ու Հադրութը եւ ամենադառը իրականությունը՝ Արցախից ձեռքերը լվացած ՀՀ իշխանությանը։

Դատական տարբեր վճիռներով զրպարտության եւ ստախոսության մեջ մեղադրված, Արման Բաբաջանյանը Հ1-ի եթերում՝ ստանձնելով Ալիեւ-Փաշինյանի փաստաբանի առաքելությունը, փորձում է փրփրաշուրթ պաթոսով «հիմնավորել», թե «Արցախի հարցը թաղել են եւ սեփական ձեռքերով վաճառել այն բանդիտները/նկատի ունի Արցախի ԱԺ պատգամավորներին/, ովքեր ընտրեցին Շահրամանյանին»։

Մի շարք հայցերով զրպարտության մեջ մեղադրվող Արման Բաբաջանյանի համար/որքան հիշում եմ սեփական մոր դեմ էլ էր սա ցուցմունք տվել/ ոչ սեփական խոսքն արժեք գոյություն ունի, ոչ՝ պատվախնդրություն, ոչ էլ՝ բարոյականության կարմիր գիծ։

Նրա եւ ռեժիմի պրոպագանդիստների առջեւ խնդիր է դրված՝ մեղավորներ նշանակել, ավարտին հասցնել ստանձնած օրակակարգերը, փրկել Նիկոլի ու խմբակի կաշին։

Այսքա՜ն մանիպուլյացիա ու ագրեսիվ ցինիզմ, եւ սա տարածվում է հանրայինի եթերով, ըստ էության, հանրային փողերով թունավորելով սեփական ժողովրդին, այն էլ այս ծանր պահին…

Եվ դուք կարծու՞մ եք, թե ժողովուրդն այդ լկտի սուտը կուլ տալու չափ կույր է կամ՝ հիմար, Արցախն այդ մեկ շաբաթում ընկա՞վ…:

Հայ ժողովուրդն ամնեզիայով չի տառապում, փաստերն այնքան ակնհայտ են․ 2022-ի հոկտեմբերին Նիկոլն է Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ որեւէ կառույցից կամ երկրից չստանալով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ։ Այս հաստատումը նա եւ իր թիմակիցները կատարել են տարբեր միջազգային հարթակներում՝ կանաչ լույս վառելով ցեղասպանի առջեւ։

Այս անհավասարակշիռ եւ դավաճանական հայտարարություններին են հաջորդել թե՜ Արցախի բլոկադան, թե՜ ադրբեջանական ագրեսիան ու ցեղասպանական վարքագիծը։

Նիկոլը Արցախի ցեղասպանության եւ հայաթափման մեղսակից է, հանցավոր նաեւ ՀՀ սահմանադրությամբ եւ Հռչակագրով ՀՀ պարտականություններն ու հանձնառությունները գիտակցաբար տապալելու համար։

Նիկոլի եւ օտար օրակարգերի սպասարկության էքստազի մեջ Բաբաջանյանը գերազանցում է ինքն իրեն՝ պնդելով, թե կեղեքվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում «առաքելություն է իրականացնում» եւ Հայաստանում գտնվող Շահրամանյանի ու Արցախի 22 պատգամավորների հետ դավադիր ծրագիր են հետապնդում․ վտարանդի ԱԺ կամ Կառավարություն ձեւավորելով, նրանք լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը։

Այս «ճարպիկ», հակապետական բառախաղերի մեջ Ա․ Բաբաջանյանը չի ուզում հիշել, որ շուտով երկրորդ տարին կլրանա, ինչ ադրբեջանական զորամիավորումներ կողմից օկուպացված են ՀՀ 120-150 քառ.կմ սուվերեն տարածքներ, նաեւ գրավված են ռազմավարական նշանակության տասնյակ բարձունքներ։ Իսկ խաղաղության մուրացկանն՝ իր միջազգային զրո հեղինակությամբ ու վարկանիշով չի կարողանում վերականգնել անգամ ՀՀ սուվերենությունը։

Այս «ճարպիկն» իհարկե չի խոստովանի, որ Նիկոլ անունով մի ուրիշ «ճարպիկ» ԱՄՆ-Բրյուսել-Մոսկվա «բանակցային» լարախաղացությամբ ու սեփական «28.000․․, 86․000․․․ քարտեզագիտությամբ» ու «հրամանատարական» տաղանդով կատարյալ մղձավանջ ու կործանարար քաոս է ստեղծելՀայաստանում եւ նրա շուրջ։

Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չեն լսել, որ Նիկոլը «պատրաստ է զիջել, միայն թե՝ չգիտի, թե ինչքան»։

Նա նաեւ չգիտի, որ օրակարգում, այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքն է, ու այստեղ մազապուրծ արցախցին ոչ մեղք ունի, ոչ՝ պատասխանատվություն։

Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, որ դեռ Արայիկ Հարությունյանի նախագահության շրջանում էր Ադրբեջանը հակաահաբեկչական ստորաբաժանումներ կուտակել Արցախի ողջ առաջնագծով։

Ա․ Բաբաջանյանը եւ մյուս պրոպագանդիստները նաեւ չգիտեն, չեն լսել, որ սեպտեմբերյան ագրեսիայի նախօրյակին Նիկոլը ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի ֆոնին հրատապ հեռախոսազրույցներ էր վարում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի եւ Վրաստանի բարձր ղեկավարության հետ։

Արցախն ու մեր հաղթանակները նվաստացնող Ա․ Բաբաջանյանն ու մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, չեն լսել, որ Շահրամանյանը ընտրվել է Սահմանադրության եւ գործող օրենքների համաձայն, իսկ Արցախի նախագահի պաշտոնին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Սամվել Բաբայանը։

Ի դեպ, Հակարիի կամուրջից Հ1-ի տաղավարում հայտնված Ս․ Բաբայանը առիթը բաց չի թողնում չարախոսելու Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին ու զուգահեռ իրեն բանակցող կարգելով ու հրապարակային ինքնառաջադրվելով որպես Հայաստանում կազմակերպվող արցախահայերի առաջնորդ։

Եվ, այնուամենանիվ, քաղաքականությունը ոչ մարտ է առանց կանոնների, ոչ էլ՝ անբարոյականության մրցավազք։ Չեմ պատկերացնում, որ տղամարդ կամ մարդ կոչվելու իրավունք ունի այն հայը կամ առհասարակ մարդը, ով կարող է այս պահին չարախոսել Բաքվի բանտերում կեղեքվող Արցախի խորհրդանիշերի վրա, մարդկանց վրա, ովքեր հնարավոր սայթակումների կողքին հաղթանակներ ու արժանապատվություն են տվել Արցախի հողին, հայությանը։

Իսկ Ա․ Բաբաջանյանը գերազանցեց ինքն իրեն՝ պնդելով, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր Հայաստան գալ բժշկական ուղղաթիռով, բայց գերադասեց մերժել․․․

Ասեմ, որ ստի եւ երեսպաշտության էս հիստերիային անգամ Պետրոսը չդիմացավ․ երեք անգամ տրամաբանական հունի մեջ դնելու անհաջող փորձից հետո, հաղորդումն ավարտվեց 21-րդ րոպեում։

Իսկ իշխանական պրոպագանդիստները շարունակում են հիստերիկ ստով եւ կեղծիքով, շանտաժով ու ատելության խոսքով, 30 արծաթով քայքայել ամեն բան, սոդոմացնել ու աճուրդի հանել Երկիրը…Ձեր հիստերիան սեղմվող օղակի նշան է․ հաստատ», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ։



Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода