Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա Կապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars 20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթը

Եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս. Արմեն Քուշկյան

Մշակութային

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի շրջանակում հանդես եկավ միանգամից երկու մոնոներկայացումով: Նախ ներկայացրեց «Համլետի երազները», ապա առաջնախաղ՝ «Քաղաքի աղմուկը», երկու ներկայացումներն էլ իրենց խորությամբ ու արդիական հույզերով բախեցին հանդիսատեսի սրտերը ու ունեցան մեծ հաջողություն: Անդրադառնալով առաջնախաղին՝ «Իրավունքը» զրուցեց մոնոներկայացումների մեջ վարպետացած դերասանի հետ:

— Արմեն, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է «Քաղաքի աղմուկը» ներկայացման գլխավոր ասելիքը:

Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքի աղմուկը»՝ մարդկային զգացմունքների եւ անսահման կարոտի մասին է: Այն կարոտի, որը յուրաքանչյուր մարդու մեջ կա: Չէ՞ որ բոլորս ունենք այնպիսի հարազատ մեկին, ով մեզ հետ չէ, եւ անընդհատ ինչ-որ բաներ նրան է մեզ հիշեցնում: Դու քայլում ես քաղաքով, ինչ-որ տեղեր իրեն է հիշեցնում, մտնում ես տուն, տեսնում ես իր բաժակը, այսինքն՝ ամեն ինչ անընդհատ քեզ հիշեցնում է այդ անվերադարձ կորստի մասին:

— Որքան գիտեմ, Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսը բաղկացած է մի քանի տարբեր կետերից: Ինչո՞ւ ընտրվեց հենց այս կետը:

— Այդ բոլոր կետերը տարբեր պատմություններ են, բայց ընտրվեց հենց սա, որովհետեւ այդ շրջանը համընկավ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան հետ… Նրա մահից հետո՝ Գալուստ Ներսիսյանը (ներկայացման բեմադրիչն է, - հեղինակ) ինձ զանգահարեց եւ ասաց՝ արի հանդիպենք: Գնացի հանդիպման, ու իմ առաջ դրեց պիեսը եւ ասաց, որ ուզում է բեմադրել: Մենք օր չի եղել փորձերի ընթացքում, որ չհիշենք Վահե Սուրենիչին, ու մեզնից անկախ՝ այս ներկայացումն իրեն է նվիրվում:

— Ասում են՝ միեւնույնն է, մարդկային կորուստների հետ ոչ մի կերպ չի լինում հաշտվել, երբեմն կարոտն ուղղակի խեղդում է…

— Օրինակ բերեմ հենց մեր հերոս տղերքին… Իրենց ծնողներն այլեւս չեն ապրում, դառնում են իրենց որդու հիշատակի ուրվականները: Գալուստը պատմում էր, որ երբ գնում է Եռաբլուր, անընդատ տեսնում է նույն մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն անցկացնում են այդտեղ: Այսինքն՝ դու դառնում ես ուրվական, սկսում ապրել հիշողություններով, անցյալով, ինչպես իմ հերոսը: Նա անցնում է իր լուսահոգի որդու կյանքի անցած ճանապարհներով, թե ինչպես էին իրենք միասին նստում նույն սրճարանում, նույն բանն էին պատվիրում: Բայց այստեղ մի շատ հետաքրքիր պահ կա, որը Գալուստը փոխել է` պիեսի գաղափարներից մեկը. իմ հերոսն էլ է մահացել: Սակայն, չգիտի այդ մասին, ուզում է թերթ առնել, իրեն չեն տեսնում, չեն լսում, մտնում է սրճարան, ասում է, որ աթոռ է պատվիրել, բայց այնտեղ արդեն մարդիկ կան նստած, որովհետեւ ինքն այլեւս չկա: Այսինքն՝ սա նաեւ այն մասին է, որ եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս:

— Ինչպես միշտ, Ձեզ հաջողվեց հուզել հանդիսատեսին: Հե՞շտ գտաք հանդիսատեսի սրտերը բախելու բանալին:

— Ես ռիթմի սիրահար եմ, այո՛, պետք է խոստովանեմ՝ իմ թերություններից մեկը հապճեպությունն է բեմում, ես վախենում եմ հանդիսատեսին կորցնել, դրա համար անընդհատ ռիթմի մեջ եմ աշխատում: Սա իմ արդեն չորրորդ մոնոն է, եւ այն տարբերվում է նրանով, որ այստեղ հագեցած մեծ դադարներ կան: Մեծագույն շնորհակալությունս պետք է հայտնեմ Գալուստին, որ կարողացավ ինձ հոգեպես բերել այդ իմաստավորված ու արդարացված դադարներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода