«Առանց գաղափարախոսության պետություն լինել չի կարող…»
ՊատմականՊատմության թանգարանում տեղի ունեցավ «Որոգայթ փառացը որպես առաջին սահմանադրության նախագիծ. համեմատական ակնարկ հաջորդող սահմանադրությունների հետ» խորագիրը կրող հանդիպում-զրույց, որը վարեցին թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը։
Ինչպես իր խոսքում նշում է Սեդա Գալստյանը, այս հանդիպումը նախատեսված է եղել դեռ սեպտեմբերի 20-ի համար, սակայն Արցախի առաջ ծագած վտանգը հետաձգել է բոլոր տեսակի հանդիպում-միջոցառումները։
Հանդիպումը նվիրված էր «Որոգայթ փառաց» հրատակության 250 ամյակին։ «Որոգայթ փառաց»-ը համարվել է Սահմանադրության առաջին նախգիծը, որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով։
Պարոն Այվազյանն խոսեց պետությունների համար սահմանադրության կարևորության և նրա՝ ժողովրդի համար կարևորագույն փաստաթուղթ համարվելու մասին։
Ինչպես նշում է դոցենտը սահմանադրությունը որպես մայր օրենք մնացյալ օրենքներից ունի ավելի բարձր կարգավիճակ և որևէ իրավական ակտ չի կարող հակասել սահմանադրությանը.այն ընդունվում է ժողովրդի կողմից հանդաքվեի միջոցով։
Անդրադարձ կատարելով «Որոգայթ փառաց»-ին, բանախոսները նշում են, որ այն իրենից ներկայացնում էր խորհրդարանական կառավարման համակարգ։ Աշխատության վերնագիրն արտացոլում է Սահմանադրության էության մի որաշակի հատված, որը կարելի է համարել փառասիրության կամ փառամոլության համար արված ծուղակ։ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը զուգահեռներ անցկացրեց ներկայիս և խորհրդային տարիների Սահմանադրության միջև։
Նրա խոսքով, եթե ժամանակաշրջանների սահմանադրական հնարավորությունները դնենք կշառքի նժարին, ապա խորհրդային ժամանակաշրջանը մարդկությանը տալիս էր լայն հնարավորություններ։
— Խորհրդային ժամանակաշրջանի սահամանադրությունը մարդկությանը տալիս էր 3 իրավունք, որոնցով պայմանավորված էր նրանց կյանքի որակը։ Առաջինը՝ Աշխատանքի իրավունք. բոլորն ըստ մասնագիտական պատրաստվածության գտնում էին աշխատանք և գործազրկություն գրեթե չկար։ 2-րդը դա բոլոր մակարդակներում (միջնակարգ, բարձրագույն) անվճար կրթության իրավունք և իհարկե ի շահ ժողովրդի անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք,– նշում է դոցենտ Այվազյանը։
Արդյո՞ք սահմանադրական իրավունքը պայմանավորված է ժամանակաշրջանի գաղափարախոսության հետ, բանախոսը պատասխանում է, որ առանց գաղափարախոսության սահամանադրություն լինել չի կարող և ցավոք այսօր մեր պետությունը չունի այդ գաղափարախոսությունը։
— Սահմանադրությունը որպես թեորեմ չի կարող լինել քաղաքական ուժերի կամ ընթացիկ իրավիճակի կոնսենսուսի արդյունք,– հավելում է սահմանադրական իրվանունքի ամբիոնի վարիչ Վ. Այվազյանը։
Սյուզի Դավթյան
Նատալի Մինասյան