Iravunk.com | «Վարորդները տուգանքի մատերիալ». Երեւանի կենտրոնն իր գինն ունի
Ծանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգին Նիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագ Հերթական զանգվածային հարվածն Ուկրաինային ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին Վեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ Յուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից) ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։ Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց

«Վարորդները տուգանքի մատերիալ». Երեւանի կենտրոնն իր գինն ունի

Հանդիպում

Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քաղաքի Փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 հազար դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր: Այս մասին դեկտեմբերի 1-ին, «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ժամանակ պնդել է Երեւանի քաղաքապետի տեղակալ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Պարզաբանելով` վերջինս նշել է. «Իրականում գումարի չափն ուղղված չէ բյուջեի եկամուտներն ավելացնելուն։ Բարձր գումար սահմանելով` մենք ավելի շատ ուզում ենք, որ ոչ թե քաղաքացին այդ գումարը վճարի ու օգտվի կայանատեղիից, այլ չվճարի ու չօգտվի կամ էլ օգտվի, օրինակ, հանրային տրանսպորտից։ Կան մարդիկ, որ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել եւ ցերեկվա ոչ պիկ ժամերին հասնել Փոքր կենտրոն, բայց նախընտրում են ավելի հարմարավետ տարբերակ` իրենց մեքենայով գալ եւ ուրիշ քաղաքացիների համար խցանման պատճառ դառնալ»:

Այս որոշումը հարուցել է մի շարք քաղաքացիների զայրույթը: «Իրավունք»-ի հետ զրույցում Երեւանի բնակիչ Ա. Ս.-ն նշեց, որ քաղաքի սրտում է գտնվում իր բիզնես-գրասենյակը, արդեն մշտական հաճախորդներ ունի, իսկ մեքենան կայանում է աշխատավայրից ոչ շատ հեռու:

«Ես ունեմ մեքենա, ու ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ինձ փորձում են համոզել, հրաժարվել իմ մեքենայից ու օգտվել քաղաքային անորակ տրանսպորտից: Ասե՛ք` հասկանամ` ինչո՞ւ պետք է աշխատող մարդը, ով 15 տարուց ավել ունի սեփական մեքենա, օգտվի ավտոբուսից ու երթեւեկի ջեբկիրների հետ միասին, ինչո՞ւ պիտի քաղաքային իշխանությունը իմ փոխարեն որոշի` ավտոբուս նստե՞մ, թե՞ իմ սեփական մեքենան: Կայանատեղիի համար վճարել 160 հազար դրամ, դիտարկում եմ միտումնավոր հարված իմ գրպանին»,-նշեց մեր զրուցակիցը` հավելելով, թե չի պատրաստվում փոխել իր գրասենյակի վայրը, ինչ է թե քաղաքապետարանը ցանկանում է «թեթեւացնել» Երեւանի կենտրոնը:

Մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ՔԵՅԱՆԸ անդրադառնալով կարմիր գծերի թանկացմանը` ասաց, որ քաղաքապետարանը մտադիր է այդ որոշումը վերանայել եւ փոփոխությունների ենթարկել:

«Երբ վերջնական տարբերակ կլինի, նոր կարելի է վերջնական կարծիք արտահայտել, թե ինքանո՞վ է նպատակահարմար նմանատիպ փոփոխությունը: Ինչ վերաբերում է բուն նախագծի նպատակին, որ դրանով փորձ է արվելու թեթեւացնել քաղաքի երթեւեկությունը, կարծում եմ` չի աշխատելու: Աշխարհում շատ երկրներում այդ փոփոխությունն արվել է, բայց քաղաքի ծանրաբեռնվածությունը դրանով չի թեթեւացել: Քաղաքի ծանրաբեռնվածությունը կթեթեւանա այն դեպքում, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ, երթեւեկության կազմակերպման սխեմա: Քանի դեռ չկա, քաղաքը չի թեթեւանա ու առհասարակ պետք է հասկանալ մեր քաղաքը իրոք ծանրաբեռնվա՞ծ է, թե` ոչ», - հարց է բարձրացնում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Դիտարկմանը, որ եթե կա քննարկում, հնարավոր է 160 հազար դրամի չափով թանկացում, այդուհանդերձ չլինի, բայց գները բարձրանան ու կրկին զգալի չափով հարված հասցնեն քաղաքացու գրպանին, թանկացումը ի՞նչ կերպ կարող է նպաստել քաղաքի կենտրոնի թեթեւացմանը, որովհետեւ այսպես թե այնպես դրանից մեքենաների թիվը չի պակասելու` Քեյանն այսպես պատասխանեց. «Իրենց միակ նպատակն այն է, որ զուտ քաղաքի այդ մասերում չեն կայանելու, թանկացումով կարծում են, որ այդ մեքենաները չեն գա կենտրոն, բայց այդ մեքենաները կգան եւ ուրիշ տեղ կկանգնեն»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում արագաչափերի եւ տեսախցիկների, ինչպես նաեւ կարմիր գծերի դեմ: Նրա մշտական «ֆրազներից» մեկն էր դարձել՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»-ն, բայց ստացվում է ճիշտ հակառակ պատկերը, «քաղաքացին տուգանքի մատերիալ  չի»-ին ակտիվորեն վերածվել է « քաղաքացին տուգանքի մատերիալ է» կարգախոսով ու քաղաքացուն ֆինանսական «քացի» հասցնելով` փորձում են կարգուկանոն հաստատել` այն փաթեթավորելով «քաղաքի կենտրոնը պետք է թեթեւացնել» պատճառաբանությամբ:

Եզրափակելով թեման` Տիգրան Քեյանը շեշտեց, որ կարմիր գծերի առկայությունն իրականում ոչ մի բանով էլ չի արդարացվում. «Ես ասացի այլընտրանքային տարբերակը որը պետք է լինի, ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար նորմալ քաղաքային տրանսպորտ է հարկավոր ու երթեւեկության կազմակերպման նորմալ սխեմա: Երթեւեկությունը հենց ծանրաբեռնվում է, մեզ մոտ աժիոտաժ է սկսվում, թե` վերջ, կաթվածահար վիճակ է, բայց դա այդպես չէ, դրանք սովորական թեթեւ խցանումներ են, որոնք նորմալ են»:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ծանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода