Iravunk.com | «Իրավունք»-ի խմբագրությունը շարունակում է ցավակցություններ ստանալ՝ Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ
Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութ Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա Ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները «Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»

«Իրավունք»-ի խմբագրությունը շարունակում է ցավակցություններ ստանալ՝ Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն

ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրությունը ստանում են ցավակցական հեռագրեր ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ մահվան կապակցությամբ. 

...............................................................

Խորը ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան մասին։ Հովհաննես Գալաջյանն ուներ բարձր մարդկային եւ մասնագիտական որակներ, ճանաչված էր եւ մեծ հարգանք էր վայելում լրագրողական համայնքում։ Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Գալաջյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը։

ՀԹԳՄ նախագահ՝ Հակոբ Ղազանչյան

...............................................................

Ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան մասին։ Անձամբ իմ եւ կնոջս` Անուշ Վարդանյանի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, հարազատներին, «Իրավունք» թերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին:

Հայաստանի Գրողների միության նախագահ`  Էդվարդ Միլիտոնյան

..............................................................

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ Հայկ Բաբուխանյանին ուղղված  իր գրությունում Կոպիրկինը նշում է. «Ընդունեք մեր խորը ցավակցությունները Ձեզ, հանգուցյալի մտերիմներին եւ «Իրավունք» թերթի կոլեկտիվին»:

..................................................................

Ցավակցում եմ ՍԻՄ-ին` Հ. Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար

Երջանիկ Ղազարյան

....................................................................

Խորապես ցավակցում եմ... Համբերություն հարազատներին։ Աստված հոգին լուսավորի...
 
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան
.............................................................................
Հովհաննես Գալաջյան, առաջներում շատ էինք վիճում (հիմնականում ազգայնականության հարցերով), ջղայնանում, բայց վերջին տարիների համահայկական աղետների ֆոնին մեր հին հակասությունները շատ անկարևոր դարձան։ Այն քիչ մարդկանցից էիր, ովքեր գիտակցում են աղետի իրական մասշտաբները։ Տե՛ր, ողորմեա։
 
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան
 
...............................................................
 
Ընդհամենը ժամեր առաջ մարդը «like» է դնում գրառմանդ…Յուրովի շփման ձեւ է դարձել այսօրվա սեւ օրերում՝ տեսնում ես, որ կարդացել է, հիշում ես, դու էլ իր մտքերի հետ ես ծանոթանում, մտահոգությունների, մեկ էլ հանկարծ… Վերջ, գնաց, ցավը սրտում, բարկացած, ամբողջ ապրածիցդ դժգոհ՝ քանզի «առ ոչինչ» սարքեցին մեր ապրածը, բառիս բուն իմաստով, ի ծնե ոչնչությունները, մարդկության թափթփուկները, խոտանը… Հովհաննես ջան, ինչ ասե՞ մ… Շատ ափսոս…
 
«Հա­յոց ազ­գա­յին գվար­դի­ա»-յի հիմնադիր, ռեժիսոր
Արշակ Զաքարյան
...........................................
 
Յուրաքանչյուր մարդ, եթե մի վայրկյան Ձեզ ճանաչած լինի, ապա միայն խորը ցավ ու վիտշ կապրեր այսօր Ձեր անժամանկ մահվան մասին: Մի լուսավոր Աստղ բացակայեց Հայոց երկրում... Աստված Ձեր Հոգին լուսավորի պարոն Գալաջյան ջան:
 
Միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Լիլիթ Մանասերյան
........................................
 
Վերջին անգամ վերելակում մի քանի բառ փոխանակեցինք ու շնորհակալություն հայտնելով եւ իր լայն ժպիտն ինձ պարգեւելով հեռացավ... Այդպես էլ մնաց իմ հուշերում՝ լայն ժպիտ պարգեւող ինքնաբավ խելացի մարդ... Հազարներից մեկն, ում սիրտը նույնպես չդիմացավ մեր դառը իրականությանը... Խորին ցավակցությունս եմ հայտնում յուրայիններին, մտերիմներին եւ «Իրավունք» թերթի խմբագրության ողջ կազմին...
 
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս
Ալլա Հակոբյան 
.........................................
 
Խորը վշտով տեղեկացանք, որ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գալաջյան ընտանիքին, հարազատներին և գործընկերներին անդառնալի կորստի կապակցությամբ։
 
ՀՀԿ Երիտասարդական կառույց
.....................................................

Ես տեսել եմ իրեն աշխատելիս՝ անձնուրաց, մեծ նվիրումով, իր առողջության հաշվին: Իսկական նվիրյալի  կերպար էր «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Միշտ պայքարի մեջ էր՝ ուզում էր ազատ տեսնել իր հայրենիքը՝ չարիքից, կեղծիքից, անարդարույթունից: Եվ կռվում էր: Միասին զորամասեր ենք այցելել՝ Բանակն իր համար սրբություն էր: Որպես լրագրող, վերլուծաբան անփոխարինելի էր՝ հանուն նպատակի չարչարվում էր, տքնում էր՝ ու կրկին ու միշտ իր առողջության հաշվին։ Ամեն բանի դիմացավ ու կարող էր դիմանալ, բայց իր մեծ սիրտն անգամ չդիմացավ Արցախի ողբերգությանը՝ իր հոգին ռադիոկայան էր, ուր հոսում, ուր հավաքվում  էին Արցախից եկող տագնապն ու լուրերը:

Համահայկական  գրողների  միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին։

Համահայկական  գրողների  միության նախագահ Աբգար Ափինյան

...................................................................................

Երեկ կյանքի 61-րդ տարում մահացել է անվանի լրագրող, մեր գործընկեր, «Իրավունք» թերթի երկարամյա խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
 
Իր մասնագիտական ճանապարհը սկսելով ՀՀ անկախության առաջին օրերից՝ Հովհաննես Գալաջյանն իր լրագրողական գործունեությունը ծավալել է մեր պետության համար ամենածանր ժամանակներում՝ իր ձեռքը դրած ժամանակի զարկերակին:
 
Հայաստանի ժուռնալիստների միութունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, նրա ընթերցողներին:
 
Հայաստանի Ժուռնալիստների միություն
..................................................................................................
 
Խոր ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի մահվան մասին։ Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պաշտոնեության բերում ենք մեր ցավակցություններն ու վշտակցությունը բարեհիշատակ Հովհաննես Գալաջյանի սգակիր հարազատներին ու թերթի խմբագրությանը։

Աղոթք ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնային օթեւաններում խաղաղություն ու հանգստություն պարգեւի հանգուցյալի հոգուն։ Այլեւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանիքի անդամներին ու հարազատներին եւ սգակիր բոլոր անձանց։

Վշտակից սիրով եւ աղոթքով`

Տ. Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն

.........................................................................................

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ,

իրավապաշտպան

Այսեր Իսայան

........................................................................................

Ցավակցական հեռագիր է ուղարկել Параллель Z տելեգրամ ալիքից, որտեղ նշվում է. «Ցավակցում ենք ՍԻՄ կուսակցությանը եւ հարգելի Հովհաննես Գալաջյանի բոլոր մտերիմներին: Երկնային արքայություն եւ պայծառ հիշատակ»:



Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода