Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. Փաշինյան Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները Իրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել են

ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է ՀՀ-ում իր ռազմա-կենսաբանական գործունեությունը, քան արցախցիներին օգնություն տրամադրելը

Թեմա

ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Դժվար է օրացույցից ջնջել նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի ողբերգական ամսաթիվը, երբ սկսվեց Արցախում ռազմաքաղաքական իրավիճակի հերթական սրացումը: Ռազմատենչ Բաքուն հայտարարեց ռազմական գործողության մեկնարկի մասին, որը Երեւանը ստիպված եղավ բնորոշել որպես լայնամասշտաբ ագրեսիա: Սակայն դրանով օրացույցի սեւ օրերը չվերջացան: Արդեն սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որի համաձայն՝ 2024թ. հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը դադարեցնում է գոյությունը: Երեւանի վիճակագրական տվյալների համաձայն, ԱՀ ավելի քան 100 հազար բնակիչներ ենթարկվել են բռնագաղթի եւ վերատեղաբաշխվել ՀՀ տարածքում:

Այս խորապատկերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը հոկտեմբերի 5-ին շտապեց ելույթ ունենալ Վիենայում տեղակայված Մշտական խորհրդում՝ էթնիկ հայերի հանկարծակի ու զանգվածային ելքը բնորոշելով որպես՝ «սրտաճմլիկ»: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Վաշինգտոնը աջակցում է Հայաստանին՝ տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման եւ անվտանգության ապահովման հարցերում եւ շարունակելու է ցուցաբերել այդ աջակցությունը:

Մայքլ Կարպենտերի հայտարարությունը զետեղված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կայքում

Եվ, իսկապես, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական տվյալների համաձայն, 2019-2020 թվականներին հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժածների համար ԱՄՆ տրամադրած մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 10 միլիոն դոլար, ներառյալ շուրջ 3,9 միլիոն դոլարը՝ նախատեսված COVID-19 պանդեմիայի դեմ պայքարի համար, ինչպես նաեւ 5 միլիոն դոլարը՝ ի աջակցություն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի քայլերին, որոնք նպատակաուղղված էին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելուն:

Արցախում հակամարտությունից տուժածներին ԱՄՆ տրամադրած մարդասիրական օգնության մասին տեղեկատվությունը

Բացի այդ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ-USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հայտարարության համաձայն, 2023 թվականի սեպտեմբերին ամերիկյան իշխանությունները հայտարարեցին Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տեւական ճգնաժամից տուժած համայնքներին աջակցելու նպատակով 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: Ընդգծվում է, որ տվյալ գումարից բացի, 2020 թվականից ԱՄՆ-ն ավելի քան 23 միլիոն դոլար է հատկացրել որպես մարդասիրական օգնություն՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի հայտարարությունը զետեղված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում

Վաշինգտոնն ամեն կերպ ջանում է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Արցախում հակամարտությունից տուժածներին հատկացվող օգնության չափերի վրա: Սակայն արդյո՞ք այդքան նշանակալի են հնչեցվող թվերը՝ ԱՄՆ այն ծախսերի համատեքստում, որոնք նրանք իրականացնում են տվյալ տարածաշրջանում՝ բացառապես իրենց շահերից ելնելով: Այս հարցի պատասխանը գտնելու համար «Իրավունք»-ը հիմնվել է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ, անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի եւ «Ջինը՝ շշից» Telegram-ալիքում առկա տվյալների վրա:

ԱՄՆ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ պետական բյուջեի ծախսային մասի գլխավոր հոդվածներից մեկն առաջվա նման մնում է կենսաանվտանգության վերաբերյալ, այսպես կոչված, ծրագրերի եւ գործընկեր-երկրների հետ համագործակցության ֆինանսավորումը: Այդ շարքում ներառված է Հայաստանը՝ պետություն, որը կենսաբանական եւ ռազմա-կենսաբանական հետազոտությունների ահռելի ներուժ ունի:

Հայաստանի տարածքում է տեղակայված ռեֆերենս-լաբորատորիաների միասնական հակահամաճարակային ցանցը, որը վերահսկվում է ԱՄՆ ՊՆ սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) կողմից: Այդ ցանցը ներառում է առնվազն 7 օբյեկտ, որոնցից երկուսը տեղակայված են Երեւանում՝ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոնում (ՀՎԿԱԿ) եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում:

Մնացած օբյեկտները գործում են հանրապետության այլ քաղաքներում. Իջեւանում (ՀՎԿԱԿ մարզային լաբորատորիա), Գյումրիում (հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն), Մարտունիում, Վանաձորում եւ Կապանում: Հայկական մի շարք անկախ փորձագետների տեղեկություններով, ԱՄՆ կողմից ֆինանսավորվող եւ հաճախ բնակելի թաղամասերի մոտակայքում գտնվող կենսաբանական օբյեկտների ընդհանուր թիվը կարող է հասնել առնվազն 20-ի: Ըստ որում, միայն վերջին շրջանում ՀՎԿԱԿ ռեֆերենս-լաբորատորիաների ապահովման համար հատկացվել է առնվազն 9,8 միլիոն դոլար, ապա էլի 1,7 միլիոն դոլար՝ սարքավորումներ եւ կահույք ձեռք բերելու համար: Իսկ Գյումրիում գտնվող օբյեկտի համար հատկացվել է համապատասխանաբար՝ 2,7 միլիոն եւ 340 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանում 2014 թ. սեպտեմբերին մեկնարկեց ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվող «Անդրկովկասի երկրներում խոզերի աֆրիկյան ժանտախտի դիտարկման եւ համաճարակաբանական վիճակի էպիզոոտիայի (նշանակալի տարածության վրա մեկ կամ մի քանի տեսակի կենդանիների վարակիչ հիվանդությունների լայն տարածումը)» ծրագիրը: 

Աշխատանքներին մասնակցում են կենդանիների հիվանդությունների հետազոտման ազգային կենտրոնը, ԱՄՆ բանակի Ու. Ռիդի անվան գիտահետազոտական ինստիտուտը, DTRA -ն՝ Ռազմական սպառնալիքի նվազեցման գործակալությունը, որը ենթակա է Պենտագոնին եւ գործում է ԱՄՆ ՊՆ համակարգում, այս գործակալության հիմնական առաքելությունն է առաջարկել համալիր լուծումներ ԱՄՆ կառավարությանը եւ միջազգային գործընկերներին՝ զսպելու համար ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների վրա ռազմավարական հարձակումը, կանխել, կրճատել եւ հակազդել զանգվածային ոչնչացման զենքերին եւ ծագող սպառնալիքներին, Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արեւմտյան ազգային լաբորատորիան, որը ենթակա է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը, Կոննեկտիկուտ նահանգի համալսարանը: Ծրագիրը նախատեսում է խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) հետ կապված ընթացիկ վիճակի դիտարկում (արյան շիճուկների ընտրություն, ԽԱԺ շտամերի եւ վարակատարած տզերի հավաքում), ինչպես նաեւ՝ հայկական մասնագետների ուսուցումն արեւմտյան կենսաբանական լաբորատորիաներում:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առկա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ կողմից ֆինանսավորվող Հայաստանի օբյեկտներում, տեղացի մասնագետներից բացի, աշխատում են ամերիկյան գիտնականներ, որոնք օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ եւ ներկայացնում են Պենտագոնի եւ ԿՀՎ-ի գործընկերներին: Դրանցից հիմնականներն են СН2М Hill ընկերությունն ու միջազգային գիտատեխնիկական կենտրոնը, որը մասնաճյուղ ունի Հայաստանում: Հայաստանում նույն կերպ աշխատում են Battelle Memorial Institute-ի եւ Southern Research Institute-ի մասնագետները: Նշված կազմակերպությունները Black & Veatch ընկերության ենթակապալառուներն են: Իսկ Black & Veatch ընկերությունը կառավարում է Ուկրաինայում գործող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները եւ Պենտագոնի առանցքային կապալառուն է: Ըստ որում, DTRA-ն ազատ տնօրինում է Հայաստանում ստացված ախտածինների նմուշները, որոնք արտահանում է Ուկրաինա եւ Վրաստան: Այդ երկրների ամերիկյան լաբորատորիաների աշխատակիցները մշտական շփումներ ունեն Հայաստանի գործընկերների հետ, անց են կացնում համատեղ թեմատիկ միջոցառումներ:

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՐԻԿԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

Ըստ առկա տեղեկությունների, կենսաբանական հետազոտությունների ոլորտում ամերիկա-հայկական համագործակցության 2020 թվականին մեկնարկած հնգամյա ծրագրի շրջանակներում հայտարարվել է 50 միլիոն դոլար ծավալով երաշխավորված ֆինանսավորման մասին:

Հայաստանում առանձնապես վտանգավոր ախտածիններին հակազդելու ամերիկա-հայկական ծրագիրը՝ 2020-2024 թթ. համար

Ներկայումս իրականացվում է ԱՄՆ-ին հաշվետու համաճարակային հսկողության էլեկտրոնային գլոբալ համակարգի (EIDSS) արդիականացման նախագիծ: Այդ համակարգի գործիքածրագրային համալիրները տեղակայված են առողջապահության նախարարության, գյուղատնտեսության, ՆԳՆ փրկարար ծառայության եւ ԱԱԾ 94 օբյեկտներում: Այդ սարդոստայնը թույլ է տալիս տոտալ վերահսկողության ենթարկել առողջապահության հայկական համակարգը, արձանագրել նոր հիվանդությունների բռնկումները եւ հայտնաբերել նոր շտամեր: Դրանից բացի, շարունակվում է ամերիկյան նախագծերում ներգրավված հայկական մասնագետների պատրաստության երկկողմ ծրագրի իրականացումը:

DTRA-ն նույն կերպ մտադիր է Հայաստանում վերսկսել «Միջատաախտածին մանրէների կենսաբազմազանության ուսումնասիրություն» նախագծի իրականացումը, որի համաիրագործողներն են ՀՎԿԱԿ-ը եւ ԳԱԱ Մանրէների ավանդադրման կենտրոնը: Հիշատակված հետազոտություններին Պենտագոնի առնչությունը քողարկելու նպատակով որպես աշխատանքների պատվիրատու հանդես են գալիս ամերիկյան «Monsanto» եւ «Pioneer Hi-Bred International» կորպորացիաները: Ֆինանսավորումն իրականացվում է «Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) գծով:

Ի լրումն, DTRA-ի հովանու ներքո նախատեսված է Հայաստանում ստեղծել մանրէային ռեսուրսների տարածաշրջանային կենտրոն եւ տվյալների տեղեկատվական բազա: Դրա վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք է բերվել 2023-ի հունվարին, DTRA-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Կ. Սմիթի, Հայաստանի առողջապահության նախարար Ա. Ավանեսյանի եւ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի (ԳԱԿ) Մանրէների ավանդադրման կենտրոնի ղեկավար Վ. Բագիյանի միջեւ: Հայաստանի առողջապահության նախարար Ա. Ավանեսյանը նաեւ հավանություն է տվել ՀՎԿԱԿ-ի հենքի վրա արձագանքման արտակարգ օպերատիվ կենտրոնի ստեղծման DTRA-ի ծրագրին: Կենսաբանական անվտանգության ոլորտի նախարարությունների եւ գերատեսչությունների գործունեության համակարգումից բացի, կենտրոնի վրա են դրվելու ռիսկերի կառավարման համակարգի ներդրման, համաճարակաբանական հսկողության իրականացման, հետազոտական նոր լաբորատորիաների ստեղծման գործառույթները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՌԱԶՄԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Կարեւոր է ընդգծել, որ Հայաստանում տեղակայված ամերիկյան հետազոտական օբյեկտների ռեժիմային բնույթը, ինչպես նաեւ՝ մեծաքանակ «գիտական հետազոտությունները», ամենայն հավանականությամբ, խոչընդոտ չեն վտանգավոր վարակիչ հիվանդությունների չդադարող բռնկումների համար: Զորօրինակ, 2003 թվականի փետրվար-մարտին երկրում կտրուկ աճել է կարմրուկով վարակվելու դեպքերի թիվը. շուրջ 90 հիվանդացած (2022-ին հիվանդների թիվը չէր գերազանցել 7-ը): Այսինքն՝ երկրում կենսաանվտանգության մակարդակի հռչակվող աճը փաստացի ոչ մի կերպ չի նպաստում քաղաքացիների հիվանդացածության նվազեցմանը, ինչը ստիպում է խորհրդածել ամերիկյան մտադրությունների արդյունավետության եւ անկեղծության մասին: Հակառակը՝ Հայաստանի տարածքում հիվանդությունների զանգվածային բռնկումները հարուցում են բնակչության անհանգստությունը, ինչպես նաեւ՝ երկրում գտնվող ԱՄՆ ռազմա-կենսաբանական օբյեկտների հետ կապված մտահոգությունները: Այս մասին են փաստում Երեւանում ամերիկյան դեսպանատան առջեւ տեղի ունեցած ցույցերն ու բողոքի ակցիաները՝ ընդդեմ արեւմտյան կենսաբանական լաբորատորիաների:


 

Հայաստանում ամերիկյան ռազմա-կենսաբանական լաբորատորիայի տեղակայման դեմ բողոքի ակցիան (2022 թ. ապրիլ)

Չնայած ամերիկյան կողմի հետ ռազմական կեսաբանության ոլորտում սերտ համագործակցությանը, Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ժխտում են  ամերիկյան գերատեսչությունների ներգրավվածությունն անվտանգության գծով ազգային ծրագրերում: Խոստովանում են լոկ ԱՄՆ մասնակցությունը հայկական մասնագետների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման հարցերում աջակցություն ցուցաբերելուն:

Այդքանով հանդերձ, միայն 2022 թվականին է հայկական կողմն ազատվել Հայաստանում հավաքված վտանգավոր ախտածինների նմուշները ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանը փոխանցելու պարտավորություններից: Դա տեղի է ունեցել 2010 թվականին կնքված «Կենսաբանական զենքի մշակման ընթացքում օգտագործելու ենթակա տեխնոլոգիաների, ախտածինների եւ գիտելիքների տարածումը կանխելու ոլորտում համագործակցության մասին» հայ-ամերիկյան համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելուց հետո: Որքան էլ տարօրինակ չթվա, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ  Ռուսաստանը մերկացրեց կենսաանվտանգությանն առնչվող պրոբլեմները Ուկրաինայում իրականացվող «հատուկ ռազմական գործողության» ընթացքում:

ԻՆՉՈ՞Ւ Է ՌԱԶՄԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Վերը հիշատակված համաձայնագրում կատարված փոփոխությունները Հայաստանին չեն ազատում նրա տարածք ամերիկյան կողմից վտանգավոր ախտածինների ներմուծումից: DTRA-ի ռազմական վիրուսաբանները, տեխասյան ճարտարագիտական Jacobs Engineering Group (նախկինում՝ CH2Mhill) կորպորացիայի ներկայացուցիչների հետ համատեղ 2022թ. հուլիսի 27-ից 29-ը այցելել են Հայաստան: DTRA-ի սպա Ռայան Արների գլխավորած թիմը այցելել է ՀՎԿԱԿ, որտեղ, իրականացրել է սարքավորումների եւ վիրուսների ու վտանգավոր հիվանդությունների հետ կապված աշխատանքում ներգրավված անձնակազմի տեսչական ստուգում: Այդ այցը նախորդեց հետագայում ամերիկյան Bei Resources ընկերության կողմից Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի վիրուս եւ Գրամ բացասական բակտերիաներ (տուլարեմիայի հարուցիչներ) Հայաստան ներմուծելուն եւ դրանց աշխատանքների մեկնարկին:

ԱՄՆ-ն աշխարհով մեկ միլիոնավոր դոլարներ է ներդնում սեփական ռազմա-կենսաբանական ծրագրերում: Վաշինգտոնն այլ երկրների հետ կնքելով կենսաբանական անվտանգության վերաբերյալ գործընկերային համաձայնագրեր՝ նախօրոք է սահմանում նման համագործակցությունից իր շահը եւ պատրաստ է ֆինանսավորել համատեղ նախագծերը՝ առաջադրած նպատակներին հասնելու համար:

Արցախում զինված հակամարտությունից տուժածներին ցուցաբերվող աջակցությունն ամերիկյան իշխանությունների համար ավելի շուտ փիար քայլ է եւ չի ենթադրում դրամական խոշոր միջոցների տրամադրում: Միեւնույն ժամանակ, Պենտագոնի եւ USAID-ի գծով ռազմա-կենսաբանական ծրագրերի ֆինանսավորումը սահմանափակված չէ որոշակի թվերով եւ արդեն հիմա բազմապատիկ գերազանցում է փախստականների համար հատկացվող օժանդակությանը:  Տվյալ հարցում Վաշինգտոնը միանձնյա շահառու է եւ վերջնական արդյունքի սպառող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода