Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ

Սա հարված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլեւ` պատմական հիշողությանը, որը կրում ենք. Բալասանյան

Հանդիպում

Լենինգրադի պաշարման ավարտից անցավ ուղիղ 80 տարի. քաղաքի բնակիչները 872 օր անմարդկային ու սարսափելի տառապանքների միջով են անցել: Արցախի 9-ամսյա շրջափակումը տեսած հայ ազգը, թերեւս սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչ է այս ամենը նշանակում: Սակայն, ցավալիորեն գտնվեց մեկը Հայաստանում, որ Լենինգրադի պաշարման 80-րդ տարելիցին անարգեց Երեւանի Արաբկիր համայնքում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը: Պարզվում է՝ կատարվածը ոմն Սամվել Շիրինյանի «ձեռքի գործն է»: Վերջինս տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ երեւում է, թե ինչպես է մոտեցել հուշարձանին, տապալել հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները, պատռել ռուսական եռագույնով ժապավենները եւ իր գործողությունները բացատրել հակառուսական հռետորաբանությամբ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեք այն մասին, որ Երեւանում հակառուսներն արդեն անարգում են «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը:

— Իհարկե, ցավալի դեպք է, եւ այն պետք է դատապարտվի: Իշխանություններն ամեն ինչ պետք է անեն րոպե առաջ այդ մարդուն հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, որովհետեւ սա հարված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլեւ` այն պատմական հիշողությանը, որ մենք կրում ենք: Եվ կարեւոր է, որ նման դեպքերը բացառվեն եւ իշխանություններն օպերատիվ գործեն` անկախ նրանից, թե ում համակիրն է սույն արարքը թույլ տված երիտասարդը: Դեպքն ինքնին դատապարտելի է, եւ պետք է նշել, որ սա, ըստ էության, պատասխանն է այն հետխորհրդային տարիների կրթական ցածր ցենզի եւ ցածր մակարդակի, որ, ցավոք սրտի, ունի մեր հասարակությունը: Տարիներ շարունակ արեւմտյան կառույցների գրանտներով եւ արեւմտյան կառույցների պահանջով` ուղղակի ոչ միայն սրբագրվում է պատմությունը, այլեւ զբաղված են այնպիսի սերնդի դաստիարակությամբ, որը չի ունենա պատմական հիշողություն: Այս առումով ինձ համար, համենայնդեպս, անակնկալ չէր այս դեպքը: Ավելին` կարծում եմ` առաջիկայում դեռ տեսնելու ենք նման երեւույթներ: Սակայն, նաեւ պետք է նշեմ ուշագրավ մի փաստ` այն կառույցները արեւմտյան, ովքեր ցանկանում են Հայաստանում հակառուսականություն բորբոքել եւ մեր երկիրը տանել Ուկրաինայի ճանապարհով, նման մարդկանց վրա են իրենց խաղադրույքը կատարում: Սա խոսում է այն մասին, որ Արեւմուտքը եւ արեւմտյան կառույցներն այսօր Հայաստանում զրկված են փորձագիտական լուրջ դաշտի վրա հենվելու, մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող անձնանց վրա հենվելու եւ նրանց միջոցով իրենց քաղաղաքականությունը առաջ տանելու հնարավորությունից: Ուստի` ստիպված են նման մարդկանց միջոցով փորձել Հայաստանում ինչ-որ իրավիճակ փոխել:

Այս միջադեպի հեղինակը տեսանյութում դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել էր հղում տալ որեւէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։ Այդուհանդերձ, ո՞րը կլիներ առավել համարժեք պատասխան՝ Մարիա Զախարովայի խոսքերին:

— Շատ ցավալի է, որ նման մարդկանց միջոցով է փորձ արվում պատասխաններ տալ: Սակայն մի բան ես հստակ ցանկանում եմ նշել` ընդհանրապես կան պատասխաններ, որոնք կարող են պետության ապագան արժենալ: Ես չէի ցանկանա, որ այս, այսպես ասած, «պատասխանը» նման պատասխանների շարքին դասվեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն Պեգով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода