ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել

«Սեփական ապաշնորհությունն ու ագահությունն ուզում են փաթաթել շարքային քաղաքացու վզին»

Տնտեսություն

Եվ այս­պես, գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը նո­րից միաց­րին թա­լա­նի մե­քե­նան: Այս ան­գամ տրանսպոր­տի թան­կա­ցում­նե­րի տես­քով, ո­րից տե­ւա­կան ժա­մա­նակ փոր­ձում էին զերծ մնալ:

­­Բանն այն է, որ տրանս­պոր­տի վար­ձը նի­կո­լա­կան «հե­ղա­փո­խութ­յան» սիմ­վոլ­նե­րից մեկն էր: ­Ժա­մա­նա­կին հենց տա­րաբ­նույթ նի­կոլ-ա­վին­յան­նե­րը, այ­սօր հերթ­ա­կան կեր­պար ստանձ­նել փոր­ձող ­Հայ­կոն էլ վրա­դիր, ոչ թե պար­զա­պես քյալ­լա էին տա­լիս տրանս­պոր­տը թան­կաց­նե­լու դեմ, այլ հա­մո­զում էին, որ այն ժա­մա­նակ­վա իշ­խա­նութ­յուն­նե­րը դա ա­նում են ըն­դա­մե­նը թա­լա­նի հա­մար: Ընդ ո­րում, այն ժա­մա­նակ նա­խա­տես­վում էր 50 դրա­մա­նոց թան­կա­ցում, եւ դա ի­րոք տեխ­նի­կատն­տե­սա­կան հիմ­նա­վո­րում ու­ներ: Ու հենց այդ 50 դրա­մը թույլ չտա­լու հա­մար է, որ այ­սօր Ե­րե­ւա­նը հայտն­վեց ու­ղե­վար­ձը 3-4 ան­գամ թան­կաց­նե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ, որն այս պատ­մութ­յան, թե­րեւս, ա­մե­նաս­րի­կա­յա­կան կողմն է:

Այս­պես, տրանս­պոր­տա­յին հա­մա­կար­գի եր­բեմ­նի մաս­նա­գե­տը (ոչ ղե­կա­վար պաշ­տոն­նե­րի աշ­խա­տած), ա­նա­նու­նութ­յան պայ­մա­նով մեկ­նա­բա­նում է այս­պես.

- ­Ժա­մա­նա­կին 50 դրա­մա­նոց թան­կա­ցու­մը մեկ էա­կան խնդիր էր լու­ծում: ­Բանն այն է, որ 1990-ա­կան­նե­րի կե­սե­րից չփոխ­ված 100 դրամ սա­կա­գի­նը մեկ էա­կան խնդիր էր ա­ռա­ջաց­րել՝ մաս­նա­վոր հատ­վա­ծը դուրս էր գա­լիս ո­լոր­տից: Այ­սինքն, ե­թե մի ժա­մա­նակ «գծա­տեր» աս­վա­ծը դար­ձել էր օ­լի­գար­խի պես մի հաս­կա­ցութ­յուն, ա­պա ար­դեն մո­տա­վո­րա­պես 2010-ա­կան­նե­րից ո­լորտն աս­տի­ճա­նա­բար դար­ձավ լա­վա­գույն դեպ­քում զրո­յա­կան ե­կամ­տա­բե­րութ­յուն ա­պա­հո­վող: Բ­նա­կա­նա­բար, «գծա­տե­րե­րը» սկսե­ցին ներդ­րում­ներ չկա­տա­րել, նոր տեխ­նի­կա չբե­րել, ին­չը ոչ միայն միան­գա­մից հար­վա­ծեց սպա­սարկ­ման ո­րա­կին, այլ պար­զա­պես քա­ղա­քը սկսեց զրկվել տրանս­պոր­տից: ­Կար­ճա­ժամ­կետ լու­ծում դար­ձավ նաեւ նվի­րատ­վութ­յուն­նե­րի տես­քով փոքր ավ­տո­բուս­ներ բե­րե­լը, սա­կայն պետք էր ամ­բող­ջա­կան վե­րա­կա­ռու­ցում՝ նոր տրանս­պոր­տա­յին սխե­մա­յով, եր­թու­ղի­նե­րի օպտի­մա­լաց­մամբ, շա­հույ­թի հա­վա­սա­րա­չափ բաշխ­մամբ, որ հնա­րա­վոր լի­ներ Ե­րե­ւանն ա­պա­հո­վել: Իսկ դրա պայ­մա­նը 50 դրա­մով սա­կագ­նի բարձ­րա­ցումն էր, ո­րը հնա­րա­վոր կլի­ներ առն­վազն 10 տա­րի պա­հել: ­Նա­խա­տես­ված էր 2018-19թթ.-ին, բայց ե­կան «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» եւ, գե­րի լի­նե­լով «ոչ մի թան­կա­ցում» պո­պու­լիս­տա­կան լո­զունգ­նե­րին, հա­սան նրան, որ ողջ մաս­նա­վո­րը դուրս ե­կավ ո­լոր­տից: Ս­տիպ­ված էին քա­ղա­քի, պե­տա­կան բյու­ջեի, վար­կե­րի հաշ­վին տեխ­նի­կա բե­րել՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նի վրա վերց­նե­լով ղե­կա­վար­ման ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: ­Մինչ­դեռ մաս­նա­վո­րից դե­պի պե­տա­կա­նա­ցում նման ան­ցումն ի սկզբա­նե են­թադ­րում էր մեկ բան` պե­տա­կան կա­ռա­վար­ման ողջ վնա­սա­բեր դե­տալ­նե­րի կյան­քի կո­չում` դրա­կան դե­տալ­նե­րի ան­տես­մամբ: ­Խոս­քը նախ ֆի­նան­սա­կան կա­ռա­վա­րե­լիութ­յան բա­ցա­կա­յութ­յան մա­սին է. ո­րե­ւէ ռեալ պատ­կե­րա­ցում չկա, թե ե­կամ­տա­բե­րութ­յան կամ վնա­սա­բե­րութ­յան ինչ մա­կար­դա­կում է գոր­ծում հա­մա­կար­գը: Են­թադ­րում եմ, որ կա խո­րը վնա­սա­բե­րութ­յուն, քա­նի որ վար­կե­րին պետք է գու­մա­րել հա­մա­կար­գում ան­հաս­կա­նա­լի աշ­խա­տա­վար­ձե­րը` հատ­կա­պես վե­րա­դաս կազ­մի մոտ: ­Նաեւ, ան­հաս­կա­նա­լի շա­հա­գործ­ման ծախ­սե­րը, ե­կած մուտ­քե­րը, թե դրանց մի մասն ուր է գնում, եւ այդ­պես շա­րու­նակ, ին­չը մաս­նա­վոր հա­մա­կար­գում բա­ցառ­վում էր: ­Վեր­ջա­պես, ինք­ներդ կա­րող եք տես­նել, թե ինչ վատ մաս­նա­գի­տա­կան վի­ճա­կում են բո­լո­րը` վա­րորդ­նե­րից սկսած, ղե­կա­վա­րութ­յամբ վեր­ջաց­րած:  ­Տե­սեք, թե ավ­տո­բուս­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ քա­նի վթար է լի­նում: ­Մե­քե­նա­ներն ինչ­պես են ա­րա­գո­րեն շա­հա­գոր­ծու­մից դուրս գա­լիս վատ խնամ­քի պատ­ճա­ռով: ­Չու­նեն քիչ թե շատ ող­ջա­միտ տրանս­պոր­տա­յին սխե­մա, ո­րը եւս էա­պես ազ­դում է ե­կամ­տա­բե­րութ­յան վրա: ­Կան եր­թու­ղի­ներ, ո­րոնք, այս­պես ա­սած, քա­ղա­քի մի ծայ­րից մյուսն են հաս­նում գրե­թե դա­տարկ: Ու հի­մա էլ խո­սում են մին­չեւ 18 մետ­րա­նոց ավ­տո­բուս­նե­րի մա­սին: ­Հի­մա նա­յեք. «կար­միր գծե­րի» վճար­ներ են բազ­մա­պատ­կում, թե` ու­զում ենք եր­թե­ւե­կութ­յու­նը բեռ­նա­թա­փել: Ան­ցել է ամ­սից ա­վել, հի­մա կա­րո՞ղ են ե­րաշ­խա­վո­րել, որ գո­նե մեկ տո­կո­սով բեռ­նա­թա­փել են. ան­զեն աչ­քով էլ` ո´չ: ­Նույն ծան­րա­գույն եր­թե­ւե­կութ­յունն է, ու ե­թե սա լցնեն 19 մետ­րա­նոց ավ­տո­բուս­նե­րով, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ կլի­նի: Իսկ ու­սում­նա­սի­րե՞լ են, թե  խցա­նում­նե­րի որ մասն են ներ­կա 8-9 մետ­րա­նոց ավ­տո­բուս­նե­րի պատ­ճա­ռով, այդ թվում`վա­րորդ­նե­րի զրո­յա­կան մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղութ­յու­ննե­րի: Ո՞վ է հաշ­վար­կել, թե քա­ղա­քին կոնկ­րետ ինչ տրանս­պորտ է պետք, քա­նի մետ­րա­նոց, որ եր­թու­ղի­նե­րում ո­րից ինչ­քան, ինչ հա­ճա­խա­կա­նութ­յամբ, որ ե­կամ­տա­բեր գոր­ծեն, կամ որ փոքր «մար­շրուտ­կա­ներ» առ­հա­սա­րակ պետք չեն: ­Բա փոքր փո­ղոց­նե­րում, կարճ եր­թու­ղի­նե­րում արդ­յոք այդ «մար­շրուտ­կա­նե­րը» պետք չե՞ն: Լ­սել են` խո­շոր տրանս­պորտ, բայց գա­ղա­փար էլ չու­նեն, թե դա ինչ է, ինչ­պես պետք է հաշ­վար­կել: Կամ չգիտե՞ն, թե ներկայումս ուղեվարձի որչ մասն են վարորդները գողանում: Ի՞նչ է, ուզում են համոզել, թե այդ գողությունից տեղյակ չե՞ն, որ «նալոգները» վերեւներին չե՞ն հասնում: Ու ա­հա բե­րել, սե­փա­կան ա­պաշ­նոր­հութ­յու­նը, ագահությունը ու­զում են փա­թա­թել շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի վզին: Ս­րան մեկ ա­նուն կա­րե­լի է տալ` պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծութ­յու­ն: ­Մեկ սո­վո­րա­կան աու­դի­տը բա­վա­կան է հիմ­նա­վո­րե­լու հա­մար, թե ինչ թա­լան են ի­րա­կա­նաց­նում: Իսկ ­Փա­շին­յա­նը, որ բո­ղո­քում է մի սո­վո­րա­կան դու­շից, այս ա­մե­նը չի՞ տես­նում:

Ամ­փո­փեմ. ­հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի փո­խադ­րա­վար­ձը թույ­լատ­րե­լի է բարձ­րաց­նել ցան­կա­ցած չա­փով: ­Մեկ պայ­մա­նով, այդ ա­մե­նի տակ պետք է հստակ եւ հրա­պա­րա­կա­յին հիմ­նա­վո­րում լի­նի. ­տե­ղա­փո­խում ենք այս­քան քա­ղա­քա­ցի, ար­ժեքն այս­քան է, փո­խադ­րա­վար­ձը կլի­նի այս­քան: Մ­նա­ցած ցան­կա­ցած թան­կա­ցու­մը հան­ցա­գոր­ծութ­յուն է շար­քա­յին քա­ղա­քա­ցու հան­դեպ, եւ հենց դա է այս պա­հին տե­ղի ու­նե­նում:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ



ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода