Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա Խաչատրյան ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա

ՈՒՄԻՑ Է ՆԻԿՈԼԸ ՀԱՆԵԼՈՒ ՄՈՒՐԻ ՄՈՒՌԸ

Վերլուծություն

Ինչ­պես հայտ­նի է Մ­յուն­խե­նում Նի­կո­լը հան­դի­պեց բրի­տա­նա­կան գաղտ­նի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ: Ինք­նին փաստն ար­տա­ռոց է, ինչ գործ ու­նի մի պե­տութ­յան, տվյալ դեպ­քում «ա­զատ, ան­կախ» Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը մեկ այլ պե­տութ­յան գաղտ­նի հե­տա­խու­զութ­յան հետ: Սա­կայն դա նրանց ա­ռա­ջին հան­դի­պու­մը չէր:

2022 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 16-ին Ռի­չարդ Մու­րն այ­ցե­լեց Ե­րե­ւան, որ­տեղ հան­դի­պեց Նի­կո­լի հետ: Հատ­կան­շա­կան է, որ Մու­րի այ­ցից ըն­դա­մե­նը 4 օր ա­ռաջ` դեկ­տեմ­բե­րի 12-ին, ադր­բե­ջան­ցի­նե­րը փա­կե­ցին Ս­տե­փա­նա­կերտ-­Գո­րիս ավ­տո­ճա­նա­պար­հը, եւ նույն օ­րը ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը մեկ­նել էր Լոն­դոն MI6-ի ղե­կա­վա­րի հետ խորհր­դակ­ցե­լու հա­մար: Ըստ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի` Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը ներ­կա­յաց­րել է ի­րա­վի­ճա­կը` նշե­լով, որ Նի­կո­լը պատ­րաստ է գնալ ռուս­նե­րի եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ ստո­րագ­րած 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նագ­րի կա­տար­մա­նը եւ դա կան­խե­լու հա­մար Մու­րը ա­փալ-թա­փալ ե­կավ Ե­րե­ւան, հան­դի­պեց Նի­կո­լի հետ ցու­ցում­ներ տա­լու հա­մար: Ըստ էութ­յան, Մու­րը կար­գադ­րեց Նի­կո­լին դա­դա­րեց­նել բո­լոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ուղղ­ված էին ի­րա­վի­ճա­կի կար­գա­վոր­մա­նը:

Ն­շենք, որ Մու­րի գա­լու օ­րը, Լա­չի­նի մի­ջանց­քի ա­պաշր­ջա­փակ­ման հետ կապ­ված, ի­րա­վիճ­ակը գրե­թե հան­գու­ցա­լուծ­ված էր ռուս­նե­րի միջ­նորդ­րութ­յան շնոր­հիվ: Ադր­բե­ջա­նի «է­կո ակ­տի­վիստ­նե­րը» սկսել էին հա­վա­քել վրան­նե­րը` պատ­րաստ­վե­լով բա­ցել ճա­նա­պար­հը: Սա­կայն, Մու­րի այ­ցին զու­գա­հեռ, այդ գոր­ծըն­թա­ցը կտրուկ սա­ռեց­վեց, իսկ ի­րա­վի­ճա­կը սրվեց: Բանն այն է, որ Նի­կո­լը հրա­ժար­վեց կա­տա­րել Հա­յաս­տա­նի պար­տա­վոր­վա­ծութ­յու­նը բա­ցել ճա­նա­պարհ դե­պի Նա­խի­ջե­ւան եւ այն հանձ­նել ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ, ի պա­տաս­խան դրա Ադր­բե­ջա­նը վերջ­նա­կա­նա­պես փա­կեց Լա­չի­նի մի­ջանց­քը: Ռուս­նե­րի բո­լոր հոր­դոր­նե­րը` Նի­կո­լին վե­րա­դառ­նալ ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րագ­րի դրույթ­նե­րին ան­ցան ա­պարդ­յուն, քա­նի որ Մու­րը «բռնել էր Նի­կո­լի վա­խը»: Հենց այդ օ­րը վերջ­նա­կա­նա­պես ո­րոշ­վեց Ար­ցա­խի դե­ռեւս հայ­կա­կան մնա­ցած դա­ժան ճա­կա­տա­գի­րը եւ ար­ցախ­ցի­նե­րը դա­տա­պարտ­վե­ցին բռնա­գաղ­թի:

Ն­շենք, որ Մու­րի Ե­րե­ւան այ­ցից 1,5 ա­միս ա­ռաջ Ան­կա­րա­յում կա­յա­ցել էր Թուր­քիա­յի, Մեծ Բ­րի­տա­նիա­յի, Իս­րա­յե­լի ու ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ` Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար­նե­րի փակ հան­դի­պու­մը: Ըստ ա­մե­նայ­նի, հենց այդ­տեղ էլ ո­րո­շում կա­յաց­վեց սկսկել Լա­չի­նի փակ­ման օ­պե­րա­ցիան, արդ­յուն­քում բա­նը հասց­նե­լով Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան օ­կու­պա­ցիա­յի, զու­գա­հե­ռա­բար ռուս­նե­րին դնե­լով ծանր վի­ճա­կի մեջ, երբ վեր­ջին­ներս ստիպ­ված էին գոր­ծել վե­րո­հիշ­յալ չորս պե­տութ­յուն­նե­րի եւ դրանց կա­մա­կա­տար դար­ձած Հա­յաս­տա­նի հա­մա­տեղ խա­ղի դաշ­տում: Եվ միակ բա­նը, ինչ մնա­ցել էր ռուս­նե­րին, դա ա­պա­հո­վել ար­ցախ­ցի­նե­րի անվ­նաս տե­ղա­փո­խու­մը Հա­յաս­տան:

Այդ մե­ծա­ծա­վալ օ­պե­րա­ցիա­յի մաս էր կազ­մում Ան­կա­րա­յի հան­դիպ­մա­նը նա­խոր­դած 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 6-ին Պ­րա­հա­յում Հա­յաս­տա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լու մա­սին: Իսկ այդ հայ­տա­րա­րութ­յա­նը նա­խոր­դեց ԱՄՆ կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չութ­յան ղե­կա­վար Ո­ւիլ­յամ Բըրն­սի այ­ցը Հա­յաս­տան: Ա­հա այս­պիսն էր «Ար­ցա­խի հանձ­նում» օ­պե­րա­ցիա­յի ժա­մա­նակ­ցույ­ցը:

ՄՈՒՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այս­պես, վե­րո­հիշ­յալ հա­յա­կոր­ծան ծրագ­րում Նի­կո­լը փայ­լուն կա­տա­րեց ի­րեն հատ­կաց­ված դե­րը: Նա հույս ու­ներ, որ այդ­քա­նից հե­տո նա կստա­նա իր ե­րա­զած «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նը»: Եվ ի­րեն իս­կա­պես իր վե­րա­կա­ցու­նե­րը խոս­տա­ցել էին, որ նա հան­գիստ ու ա­ռոք-փա­ռոք իշ­խե­լու է Հա­յաս­տա­նում մո­տա­կա 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ն­րան խոս­տաց­ված էր, որ ցան­կա­ցած ընտ­րա­կան խախ­տում անց­նե­լու է Ա­րեւ­մուտ­քի կող­մից անն­կատ, նա շա­րու­նա­կե­լու է ստա­նալ հսկա­յա­կան վար­կեր, իսկ իր ու­նեց­ված­քը Ա­րեւ­մուտ­քում լի­նե­լու է ան­ձեռնմ­խե­լի:

­Սա­կայն Նի­կո­լի կյան­քը այդ­քան հարթ չըն­թա­ցավ:Եվ նոր էր Նի­կո­լը շունչ քա­շել, թե պրծավ Ար­ցա­խից, երբ նրա ա­ռաջ դրե­ցին նոր պայ­ման­ներ` նա պետք է ըն­դու­նի նոր սահ­մա­նադ­րութ­յուն: Ըստ այդ նոր պա­հանջ­նե­րի` Հա­յաս­տա­նը պետք է տրա­մադ­րի Ադր­բե­ջա­նին (ինչ նշա­նա­կում է ի­րա­կա­նում Թուր­քիա­յին) ան­վե­րահս­կե­լի ճա­նա­պարհ, ո­րը կկա­պի Թուր­քիան, Նա­խի­ջե­ւա­նը եւ Ադր­բե­ջա­նը: Ըստ էութ­յան, դա նշա­նա­կում է ՆԱՏՕ-ին տրա­մադ­րել վե­րահս­կո­ղութ­յուն հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նի նկատ­մամբ եւ բա­ցել ՆԱՏՕ-ի ճա­նա­պա­րհը դե­պի Ադր­բե­ջան եւ Մի­ջին Ա­սիա: Երկ­րորդ պա­հան­ջը Հա­յաս­տա­նը պետք է նոր սահ­մա­նադ­րութ­յամբ ըն­դու­նի իր ոչ դա­շին­քա­յին կար­գա­վի­ճա­կը եւ օ­տա­րերկ­յա զոր­քե­րի ՀՀ-ից դուրսբեր­ման դրույ­թը, ո­րով Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի սահ­ման­նե­րից պետք է դուրս գան ռուս խա­ղաղ­պահ­նե­րը եւ այդ սահ­ման­նե­րը պետք է անց­նեն Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Հա­յաս­տա­նից պետք է հե­ռա­նա նաեւ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան:

­Նի­կո­լը այսպի­սի ծանր հար­ված իր ա­րեւմ­տայն հո­վա­նա­վոր­նե­րից չէր սպա­սում: Նոր սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նե­լն իր հա­մար գրե­թե ան­լու­ծե­լի խնդիր է: Միա­ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը Նի­կո­լին պարզ ցույց տվե­ցին, որ հեշտ ու հան­գիստ չեն նա­յե­լու, թե ինչ­պես է Հա­յաս­տա­նը անց­նում ՆԱՏՕ-ա­կան Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Իսկ Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լի վրա ճնշու­մը ա­վե­լաց­նե­լու նպա­տա­կով, կտրուկ ակ­տի­վաց­րեց ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան թե­ւին` ի դեմս Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի:

­Մու­րի հետ մյուն­խեն­յան հան­դիպ­ման ըն­թաց­քում Նի­կո­լը փոր­ձեց մու­րալ, որ­պես­զի նրան չստի­պեն գնալ նոր սահ­մա­նադ­րութ­յան ինք­նաոչն­չաց­ման ճա­նա­պար­հով: Սա­կայն նրա ա­ռաջ դրվե­ցին նոր պայ­ման­ներ, մաս­նա­վո­րա­պես` ան­մի­ջա­պես հան­դի­պու­մից հե­տո Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ, ըստ էութ­յան, չի ճա­նա­չում Ղ­րի­մը եւ Ռու­սաս­տա­նին միա­ցած Դոն­բա­սը եւ այլ տա­րածք­նե­րը Ռու­սաս­տա­նի կազ­մում, ա­նու­հե­տեւ նա հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նը սա­ռեց­նում է իր մաս­նակ­ցութ­յու­նը ՀԱՊԿ-ին: Եվ եր­րորդ` Նի­կո­լը ուղ­ղա­կիո­րեն մե­ղադ­րեց պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յին Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յուն ծրագ­րե­լու հա­մար:

­Բայց այս նոր պայ­ման­նե­րի կա­տա­րու­մը Նի­կո­լին չի ա­զա­տում նոր սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման պա­հան­ջից: Եվ այդ հան­րաք­վեն ա­պա­հո­վե­լու հա­մար Նի­կո­լը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շան­տա­ժի է ե­նթար­կում սե­փա­կան բնակ­չութ­յա­նը, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է նոր պա­տե­րազ­մի Հա­յաս­տա­նի դեմ, ե­թե Հա­յաս­տա­նը չըն­դու­նի նոր սահ­մա­նադ­րութ­յուն` թուրք-ադր­բե­ջա­նա­կան պա­հանջ­նե­րով:

ԱՄԵՆ ԻՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իր իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լը Նի­կո­լի հա­մար դար­ձել է գերխն­դիր: Հա­կա­ռակ դեպ­քում նա պարզ գի­տակ­ցում է, որ ոչն­չաց­վե­լու է եւ կորց­նե­լու է այն ա­մենը, ինչ ձեռք է բե­րել, քա­նի որ նա գի­տի շատ բան, իսկ այդ­պի­սի գաղտ­նիք­նե­րով մարդ­կանց թույլ չեն տա­լիս, որ­պես­զի հաս­նեն դա­տա­րան, հենց նրանք, ով­քեր նախ­կի­նում նրանց կա­ռա­վա­րել են: Այդ իսկ պառ­ճա­ռով Նի­կո­լի հա­մար իշ­խա­նութ­յուն պա­հե­լը կյան­քի եւ մա­հու կռիվ է, եւ նա պատ­րաստ է այդ կռվում զո­հել բո­լո­րին եւ ա­մեն ինչ:

Իր իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար Նի­կո­լը կրկին հար­վա­ծում է Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն: Սա նաեւ Ա­րեւ­մուտ­քի պա­հանջն է: Բա­ռա­ցիո­րեն նույն կերպ Ա­րեւ­մուտ­քը գոր­ծեց նաեւ Ուկ­րաի­նա­յում` ոչն­չաց­նե­լով Ուկ­րաի­նա­յի ա­վան­դա­կան ե­կե­ղե­ցին, դրա հետ մեկ­տեղ ուղ­ղա­փառ ա­վան­դույթ­նե­րը: Հայ ազ­գա­յին ե­կե­ղե­ցին ոչն­չաց­նե­լու Նի­կո­լի ծրա­գի­րը ող­ջուն­վում է նաեւ Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի կող­մից, քա­նի որ մեր ազ­գա­յին ե­կե­ղե­ցին ոչ միայն հա­յե­րի ազ­գա­յին ինք­նութ­յան կա­րե­ւո­րա­գույն հիմ­նաս­յու­նե­րից է, հա­մաշ­խար­հա­յին հա­յութ­յա­նը միա­վո­րող ե­զա­կի կա­ռույց, այ­լեւ`Ար­ցա­խի ու Հայ դա­տի պա­հան­ջա­տեր: Նոր սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նու­մը են­թադ­րում է փո­խել նաեւ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ա­ռանձ­նա­հա­տուկ դե­րի մա­սին դրույ­թը, ին­չը նոր ճա­նա­պարհ կբա­ցի ա­ղանդ­նե­րի տա­րած­ման հա­մար: Իսկ ինչ­պես հայտ­նի է, ա­ղանդ­նե­րը, որ­պես կա­նոն, գտնվում են ա­րեւմտ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի կա­ռա­վար­ման ներ­քո:

Իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու Նի­կո­լի հա­ջորդ հար­վա­ծը հենց իր թի­մում գոր­ծող ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան «5-րդ շա­րաս­յա­ն» վնա­սա­զեր­ծումն է: Այդ նպա­տա­կով Նի­կո­լը ի­րա­կա­նաց­րեց Ա­լե­նի եղ­բոր կնոջ «օ­պե­րա­ցիան», ո­րին զոհ գնաց փո­ղի հա­մը ա­ռած եւ ի­րեն մի­նիստր պատ­կե­րաց­րած Վա­հան Քե­րոբ­յա­նը: Չե­րե­ւա­ցող աշ­խա­տանք է տար­վում նաեւ ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Տիգ­րան Ա­վին­յա­նի, ԿԳՄՍ նա­խա­րար Ժան­նա Անդ­րեաս­յա­նի, ա­ռող­ջա­պա­հութ­յան նախ­կին նա­խա­րար Ար­սեն Թո­րոս­յա­նի եւ մի շարք այլ ուղ­ղութ­յուն­նե­րով: Հա­րուց­վում են նոր քրեա­կան գոր­ծեր, կա­լա­վոր­վում են մար­դիկ սրանց շրջա­պա­տից, նա­խա­պատ­րաստ­վում են կոմպ­րո­մատ­ներ:

Եվ վեր­ջա­պես, եր­րորդ ուղ­ղութ­յու­նը, ո­րով Նի­կո­լը փոր­ձում է ա­պա­հո­վագ­րել իր իշ­խա­նութ­յու­նը, ընդ­դի­մութ­յան հետ ստվե­րա­յին փոխ­հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի գալն է: Ակն­հայտ է, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նը եւ իր թի­մա­կից­նե­րը դուրս են ե­կել ակ­տիվ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից եւ ի­րենց ընդ­դի­մա­դիր գոր­ծու­նեութ­յամբ ԱԺ-ում ա­պա­հո­վում են Նի­կո­լի «ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­ռաջ­նոր­դի» ի­մի­ջը: Ո­րե­ւէ այլ ընդդ­մա­դիր ակ­տի­վութ­յուն նույն­պես չի նկատ­վում: Իսկ վեր­ջին ընդ­դի­մա­դիր հան­րա­հա­վա­քում կար­գա­լույծ քա­հա­նա­յի բե­մում հայտն­վե­լը եւ Նա­րի­նե Դիլ­բար­յան մշտա­պես իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­քին գտնվող եւ ա­րեւմտ­յան կար­գա­խոս­ներ ար­տա­հայ­տող ե­րե­ւույ­թի ի հայտ գա­լը լուրջ կասկած­ներ են ա­ռա­ջաց­նում այդ հան­րա­հավ­քի ի­րա­կան նպա­տակ­նե­րի վե­րա­բեր­յալ, ե­թե հի­շենք, ինչ­պես Վազ­գեն Մա­նուկ­յա­նը, Անդ­րա­նիկ Թե­ւան­յա­նը եւ այլ ըն­դի­մա­դիր ներ­կա­յա­ցող գոր­ծիչ­նե­րը հա­ջո­ղութ­յամբ մա­րում էին ընդ­դի­մա­դիր ըմ­բոս­տութ­յու­նը, ա­պա պետք է ըն­դու­նել, որ այս խա­ղա­տախ­տա­կում Նի­կո­լին հա­ջող­վու­մ է խա­ղալ սպի­տակ­նե­րով:

Ար­մե­նակ Հով­հա­նիս­յան



Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода