Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. Փաշինյան Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները Իրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել են

Դաշնակահար Վարդան Օվսեփյանը համերգներով հանդես կգա Երեւանում

Տեսանյութեր

Ճանաչված դաշնակահար Վարդան Օվսեփյանը, որը 1994 թվականից ապրում և ստեղծագործում է արտերկրում, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգներով կներկայանա Երևանում և կհանդիպի ուսանողների հետ:

Դաշնակահարը մարտի 26-ին ելույթ կունենա ՀԲԸՄ համերգասրահում թավջութակահար Արտյոմ Մանուկյանի և թմբկահար Կարեն Քոչարյանի հետ «Վարդան Օվսեփյան տրիո»-ով, մարտի 27-ին Օվսեփյանն առաջին անգամ հայրենիքում հանդես կգա մենանվագով. «Վարդան Օվսեփյան-սոլո» խորագրով երեկոն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 30-ին «Վարդան Օվսեփյան տրիո»-ն ելույթ կունենա Տիգրան Ձիթողցյանի «Արտ ստուդիո»-ում:

Վարդան Օվսեփյանն ասում է՝ մարտի 27-ին կայանալիք երեկոյին ազատ իմպրովիզացիա է սպասվում: Հնարավոր է՝ նաև կատարի հայտնի ջազ գործեր, անդրադառնա Միշել Լեգրանին: «Իմպրովիազացիան անմիջական կապ ունի այն մթնոլորտի հետ, որում դու ես. սենյակը, օդը, ունկնդիրը, տրամադրությունը նպաստում են իմպրովիզացիայի ընթացքին ու զարգացումներին»,- հավաստիացնում է երաժիշտը:

Օվսեփյանը պատմում է՝ 1950-ական թվականներին կոմպոզիտոր Գյունտեր Շուլերը հորինել է «Երրորդ հոսանք» տերմինը: «Առաջին երկու հոսանքները «Mainstream» են՝ դասականն ու ջազը, իսկ դրանց միաձուլումը երրորդ հոսանքն է: 1960-1970-ականներից այդ հոսանքը թուլացավ, և քչերն են այն ներկայացնում: ԱՄՆ-ում ավանգարդ երաժշտությունը գերակշռում է»,-նշում է դաշնակահարը, որը հենց այդ «Երրորդ հոսանք»-ը պահպանողներից է:

Նա չի մտածել, թե ինչ գույն ունի  իր երաժշտությունը: Ասում է՝ այն փոփոխական է: «Տարիներ առաջ կարծում էի՝ պասիվ գույներն են գերակշռում, բայց հիմա շատ բան է փոխվել»,- ընդգծում է երաժիշտը:

Օվսեփյանն այժմ ապրում է Լոս Անջելեսում, դասավանդում է Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում (CalArts), սակայն չի կորցնում կապը հայրենիքի հետ: Պարբերաբար վերադառնում է Հայաստան՝ ներկայանալով բազմաբնույթ համերգային ծրագրերով:

2023 թվականին Վարդան Օվսեփյանը մի շարք ելույթներ է ունեցել «Ամառային ջազ արձակուրդները Հայաստանում» նախագծի շրջանակում և մի քանի համերգներով հանդես եկել ոչ միայն Երևանում, այլև Դիլիջանում, Կապանում, Գյումրիյում, Ստեփանավանում և Վանաձորում և վարպետաց դասեր անցկացրել Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ տարի Վարդան Օվսեփյանի հետ Հայաստան է այցելել նաև հանրաճանաչ բանդոլինահարուհի Էվա Սքոուն:

«Հայ ունկնդրի հետ հանդիպումն ինձ չի անհանգստացնում: 2008 թվականից երկու կամ երեք տարին մեկ գալիս եմ Հայաստան և չեմ կորցնում կապը հանդիսատեսի հետ: Նախորդ տարվա հուլիսին նաև մարզերում ենք համերգներով հանդես եկել: Ինձ համար առանձնահատուկ է Լոռվա մարզը, քանի որ հայրս լոռեցի է. մանկությունս է այնտեղ անցել»,-պատմում է նա:

Վարդան Օվսեփյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտության ակադեմիայում, Հելսինկիի ջազի կոնսերվատորիայում և Բերկլիի երաժշտության քոլեջում։

Վաղ տարիքից հրապուրված է եղել արևմտյան դասական երաժշտությամբ և ջազով: Մշտապես յուրատիպ ուղիներ է փնտրել իր ստեղծագործություններում ու իմպրովիզներում երաժշտական այդ խաչասերումները ներառելու համար։ Արդյունքում՝ 2005 թվականին ձևավորվել է «VOCE» ոչ փոքր կամերային անսամբլը, որը կենտրոնացած է երաժշտական պատմվածքի կինեմատոգրաֆիական մոտեցումների վրա։ Երկար տարիների ընթացքում Օվսեփյանը զարգացրել է ուշագրավ անկյունային երկրաչափական աշխարհ՝ կապված շախմատում իր փորձառության և մինիմալիզմի, ժամանակակից ճարտարապետության հանդեպ ունեցած հետաքրքրվածության հետ, ինչը հանգեցրել է երկու գրքերի հրատարակմանը՝ «Հայելային վարժություններ» («Mirror Exercises», 2011) և «Պերմուտացիոն ուսումնասիրություններ» («Permutation Studies», 2020)։

Մեկ այլ կարևոր իրողություն է Տատյանա Պառայի հետ «Ֆրակտալ սահման» («Fractal Limit») դուետի ստեղծումը, որը միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել։ Այդ նախագիծն ի ցույց է դնում Վարդան Օվսեփյանի ուշագրավ տեխնիկական վարպետությունը և բազմաձայն հյուսվածքներ կերտելու հմտությունը։ Բացի «VOCE»-ից և «Fractal Limit»-ից Օվսեփյանը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Միք Գուդրիքը, Փիթեր Էրսքինը, Ջերի Բերգոնզին, Թիմ Միլլերը, Բեն Մոնդերը, Դեյվիդ Բիննին և թողարկել է 20-ից ավելի ալբոմ, այդ թվում՝ նաև որպես առաջատար կատարող։

Վերջին շրջանի պարգևներից են «Fractal Limit»-ին շնորհված առաջին մրցանակը «Achava Jazz Award»-ում (Էրֆուրտ, Գերմանիա, 2017 թ․), Կամերային երաժշտության ամերիկյան դրամաշնորհը «Ջազային նոր ստեղծագործություններ» ծրագրի համար (Նյու Յորք, ԱՄՆ, 2017 թ․), որը ֆինանսավորում է «Դորիս Դյուք» բարեգործական հիմնադրամը։

«Վարդանը բերում է իր սեփական հնչյունը և բաղադրատարրերը: Ես երբևէ չեմ լսել մեկ այլ երաժշտի, որը նման կլինի նրան հարմոնիայի իմացության և մեղեդու ներազդեցության տեսանկյունից: Ենթադրում եմ, որ նա իսկական սենսացիա կառաջացնի»,-ասել է Փիթեր Էրսքինը։                                    

«Հնարավորություն ունենալով նվագել (և ձայնագրվել) նրա հետ՝ ես կարող եմ միայն ասել, որ նա որակական հատկանիշների մի ամբողջ բազմություն է»,-նշել է Միք Գուդրիքը։



Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода