Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումը. նա ունի պատմական ամենացածր ցուցանիշ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։

Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:

Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:

Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода