Iravunk.com | Հայաստանի անվտանգության հարցը լուծել Արեւմուտքն անգամ չի խոստանում
Պուտինի թուրքական այցը չի ուշանա ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ) ԶԱՐՄԱՆՔ «Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞… Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հայաստանի անվտանգության հարցը լուծել Արեւմուտքն անգամ չի խոստանում

Վերլուծություն

Այն, որ Բր­յու­սե­լում Նի­կո­լի, ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նի եւ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լ­ա­յե­նի ե­ռա­կողմ հան­դի­պու­մը Հա­յաս­տա­նի հա­մար ու­նե­նա­լու է ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յուն, ի սկզբանե էր ենթադրելի: Այսինքն, դրա արդյունքով վերջ­նա­կա­նա­պես հստա­կեց­վե­լու է, թե հա­յաս­տան­յան գոր­ծող խուն­տան ինչ կուրս է փոր­ձե­լու` պար­տադ­րե­լու երկ­րին՝ դե­պի Ա­րեւ­մո՞ւտք, թե՞ վե­րա­դարձ ռու­սա­կան վեկ­տո­րին՝ դրա­նից բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ա­սում ենք՝ փոր­ձե­լու, քա­նի որ մեծ հար­ցա­կան է, թե այս կամ այն ուղ­ղութ­յունն ըն­դու­նե­լու դեպ­քում դա Հա­յաս­տա­նի հա­մար վերջ­նա­կա՞ն շար­ժի կվե­րած­վի, թե դեկ­լա­րա­ցիա­յից այն կողմ կա­րող է եւ չանց­նել:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս­պի­սով, ի՞նչ է կա­տար­վում: Նախ, մինչ հանդֆիպումը բա­վա­կա­նին ակ­տիվ էր Բ­լին­քե­նը, իսկ դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ-ում բուն հան­դիպ­ման, դրա մի­ջո­ցով խնդիր­ներ լու­ծե­լու հար­ցում ո­րո­շա­կի տա­րա­կու­սանք­ներ կան: Պետ­քար­տու­ղա­րի գնա­հատ­մամբ, խոս­քը տնտե­սա­կան բնույ­թի հան­դիպ­ման մա­սին է: Թե ինչ կա դրա տակ, հաս­կա­նա­լի է: Նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ա­ռաջ, ինչ­պես 2018թ.-ից ի վեր պնդում ենք, հստակ խնդիր է դրված՝ Հա­յաս­տա­նը հա­նել ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յան կա­ռույց­նե­րից, հե­ռաց­նել ռու­սա­կան ռազ­մա­բա­զան: Սա­կայն այդ դեպ­քում մեկ պար­զա­գույն հարց կա. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ Հա­յաս­տա­նի տնտե­սա­կան կա­պե­րը զրո­յա­կան են, ա­վե­լի ճիշտ, Ա­րեւ­մուտ­քը Հա­յաս­տա­նից վերց­նում է այն, ինչ ի­րեն պետք է (մե­տաղ եւ նման բա­ներ), եւ վերջ: Այ­սինքն, ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից հրա­ժար­վե­լու հենց հա­ջորդ օ­րը Հա­յաս­տա­նը հայտն­վե­լու է տնտե­սա­կան կո­լապ­սի մեջ, ընդ ո­րում, հսկա­յա­կան վնաս­ներ կկրեն նաեւ իշ­խա­նա­կան օ­ղա­կի բա­զում ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Հա­մոզ­վե­լը դժվար չէ. դե­պի ՌԴ Հա­յաս­տանի ար­տա­հա­նու­մը, ան­ցած տար­վա կտրված­քով, մոտ 3,5 մի­լիարդ դո­լար էր (ճիշտ է, ԱՄԷ Հա­յաս­տա­նի ար­տա­հա­նու­մը եւս տպա­վո­րիչ է՝ 2,2 մի­լիարդ, սա­կայն դա ար­հես­տա­կան թիվ է, խոս­քը ոս­կու եւ թան­կար­ժեք քա­րե­րի մա­սին է, ո­րը եւս կկտրվի՝ ռու­սա­կան ուղ­ղութ­յան փակ­վե­լուն պես): ՌԴ-ից Հա­յաս­տան ներ­մու­ծու­մը 4 մի­լիար­դի չափ է (ոս­կու ու քա­րե­րի մա­սին մա­սին չենք մո­ռա­նում), ո­րը զգա­լի չա­փով է­ժան գնե­րով տրվող կեն­սա­կան հում­քի տես­քով է (գազ, վա­ռե­լիք, հա­ցա­հա­տիկ եւ այլն), եւ մի­ջազ­գա­յին գնե­րից է­ժա­նութ­յան հաշ­վին եւս Հա­յաս­տա­նը ա­մե­նա­քի­չը մի 1,5 մի­լիար­դի չա­փով օգտ­վում է: Գու­մա­րենք մաս­նա­վոր տրանս­ֆերնե­րը, «խո­պան­չի­նե­րի» կող­մից «գրպա­նով բեր­ված» փո­ղը եւ այլն: Այ­սինքն, ա­մե­նա­հա­մեստ հաշ­վարկ­նե­րով ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից Հա­յաս­տան տա­րե­կան 6 մի­լիարդ դո­լա­րի չափ փող է գա­լիս, եւ ո­րը մի ժա­մում կկտրվի՝ եվ­րո­պա­կան կուր­սի պա­րա­գա­յում: Իսկ դա, գու­մար­վե­լով նի­կոլ­յան թի­մի հան­դեպ մյուս՝ ոչ տնտե­սա­կան պատ­ճառ­նե­րով առ­կա ա­ճող ա­տե­լութ­յա­նը, խոս­տա­նում է այն­պի­սի ա­լիք, ո­րը հաս­տատ ա­մե­նա­լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ կկանգ­նեց­նի վար­չախմ­բին, ու այս դեպ­քում ան­գամ վազ­գե­նան­ման­ներն օ­գուտ չեն տա: Եվ ե­թե սպաս­վող հան­դիպ­ման հիմ­քը տնտե­սա­կանն է, ա­պա գրե­թե կաս­կած չկա, որ հենց այդ խնդիր­նե­րի կոմպ­լեքսն է, որ Նի­կո­լը պետք է դներ Բ­լին­քե­նի եւ Ուր­սու­լա­յի ա­ռաջ: Այն է՝ տա­րե­կան վեց մի­լիարդ, ո­րը պետք է առն­վազն Հա­յաս­տա­նի ներ­կա մա­կար­դա­կը պա­հե­լու հա­մար: Ընդ ո­րում, «մա­քուր» վեց մի­լիարդ, եւ ոչ թե վար­կեր, ո­րոնց տակ Հա­յաս­տանն ա­ռանց այդ էլ ճռռում է. Նի­կո­լի օ­րոք ար­տա­քին պարտ­քը 6-ից հա­սավ 12 մի­լիար­դի: Գու­մա­րած, Ա­րեւ­մուտ­քը պետք է բա­ցի շու­կա­նե­րը, լու­ծի լո­գիս­տի­կա­յի հար­ցե­րը եւ այդ­պես շա­րու­նակ:

Հանդիպման արդյունքում ստացավ 130 միլիոն` ընթացիկ տարվա համար:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

­Սա­կայն, չնա­յած թվարկ­ված լրջա­գույն դե­տալ­նե­րին, այս պա­հին ա­մե­նե­ւին էլ տնտե­սա­կան խնդի­րը չէ, որ Հա­յաս­տա­նի հա­մար նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով գլխա­վորն է: Այ­սօր Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան հա­մար ան­զեն աչ­քով էլ է տե­սա­նելի, որ շատ ա­վե­լի լուրջ եւ մտա­հո­գիչ է անվ­տան­գութ­յան հար­ցը: Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե տնտե­սա­կան հար­թութ­յու­նում ինչ կա­սի Բ­լին­քե­նը, ա­ռաջ­նա­յին սպա­սե­լիք­նե­րը հենց անվ­տան­գա­յին հար­ցերն են: Եվ այն, որ նա­խօ­րեին պետ­քար­տու­ղա­րը խո­սեց Ա­լիե­ւի հետ, ցույց է տա­լիս, որ Վա­շինգ­տո­նում եւս այն նյո­ւան­սը շատ լավ հաս­կա­նում են, այ­սինքն՝ նա­խա­պես Նի­կոլն այդ ա­մե­նը ներ­կա­յաց­րել է:

­Բայց ա­հա Ա­լիե­ւի հետ ու­նե­ցած Բ­լին­քե­նի զրույ­ցի մա­սին պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յու­նը հու­սադ­րող քիչ բան է մեզ տա­լիս: Այ­սինքն, ըստ այդ աղբ­յուր­նե­րի, Ա­լի­եւը, մաս­նա­վո­րա­պես, ա­սել է, որ ըստ «իր ու­նե­ցած տե­ղե­կութ­յուն­նե­րի՝ ե­ռա­կողմ հան­դիպ­ման նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցում քննարկ­վել են նաեւ այն­պի­սի հար­ցեր, ինչ­պի­սին են Հա­յաս­տա­նին ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը եւ հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը, Ադր­բե­ջա­նին սահ­մա­նա­կից տա­րածք­նե­րում ռազ­մա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղ­ծու­մը, Եվ­րո­պա­կան Միութ­յան Խա­ղա­ղութ­յան հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով եւ ԱՄՆ բյու­ջեի հաշ­վին Հա­յաս­տա­նին զի­նե­լը»: Նաեւ, որ այդ ա­մե­նը տա­նե­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր շի­կա­ցում­նե­րի: Այդ­պես է, թե՝ ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Այս պա­հին նկա­տենք՝ Ա­լիեւն առն­վազն փոր­ձում է ցույց տալ, որ Ա­րեւ­մուտ­քի հետ Հա­յաս­տա­նի այդ հնա­րա­վոր գոր­ծար­քը հա­մա­րում է ի­րեն ուղղ­ված սպառ­նա­լիք, ո­րը կփոր­ձի էս գլխից կան­խել: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լը շա­րու­նա­կում է խո­սել «խա­ղա­ղութ­յան ծրագ­րից», ա­պա հոկ­տեմ­բե­րի 5-ի հան­դի­պու­մը սպառ­նում է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձ­գել այդ հար­ցը:

Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նին անվ­տան­գա­յին տե­սանկ­յու­նից ո­րե­ւէ բան չտա­լով, այլ, թե­րեւս, էլ ա­վե­լի խո­րաց­նե­լով խնդի­րը: Նախ, այդ ա­մե­նը, ո­րոնց մա­սին խո­սեց Ա­լիե­ւը, այն է՝ ՆԱՏՕ-ա­կան հա­մա­կար­գի հետ Հա­յաս­տա­նի ինչ-որ ռազ­մա­կան օ­ղակ­նե­րի ստեղ­ծու­մը, սպառ­նա­լիք են հա­մա­րում Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը, ինչ­պես ցույց տվեց Լավ­րո­վի եւ Ֆի­դա­նի նա­խօ­րեին կա­յա­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցը՝ նաեւ Թուր­քիան: Վեր­ջա­պես, Վ­րաս­տա­նի խորհր­դա­րա­նում այս պա­հին քննարկ­վում է «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» օ­րենք, ու թեեւ իշ­խա­նութ­յուն­նե­րը պնդում են, թե դա ռու­սա­կան ազ­դե­ցութ­յամբ չի ար­ված, մեկ բան հաս­տատ է: Ն­ման օ­րեն­քի կա­րիք սո­վո­րա­բար ա­ռա­ջա­նում է այն դեպ­քում, ե­թե տվյալ երկ­րի իշ­խա­նութ­յուն­նե­րը տես­նում են ա­րեւմտ­յան «հե­ղա­փո­խա­կան» ազ­դե­ցութ­յան նվա­զեց­ման եւ վե­րահս­կե­լի դարձ­նե­լու սուր խնդիր: Ու երբ Թ­բի­լի­սին շարժ­վում է այդ ուղ­ղութ­յամբ, դժվար չէ հաս­կա­նալ, որ տա­րա­ծաշր­ջա­նը Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով ոչ պաշ­տո­նա­պես ՆԱՏՕ-ա­կա­նաց­նե­լու ծրագ­րե­րին նա եւս, մեղմ ա­սած, հա­զիվ թե կողմ լի­նի:

Ի­հար­կե, Բ­լին­քե­նը փոր­ձում էր Ա­լիե­ւին հա­մո­զել, թե չկա ո­րե­ւէ ռազ­մա­կան քննար­կում, պետք է շա­րու­նա­կել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» եւ այլն: Այ­սինքն, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան թե­ման ի­րենց հա­մար այս պա­հին չկա, եւ դա ար­դեն իսկ խո­րը մտա­հո­գութ­յուն­նե­րի տե­ղիք է տա­լիս: Չ­նա­յած, դա­տե­լով Հա­յաս­տա­նում Ֆ­րան­սիա­յի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Օ­լի­վիե Դը­կո­տին­յի՝ նա­խօ­րեին տված հար­ցազ­րույց­նե­րից, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վո­ղի դե­րը տրված է Ֆ­րան­սիա­յին: Բ­նա­կա­նա­բար, դես­պա­նը սկսեց Ռու­սաս­տա­նին «տրո­րե­լով», եւ, չգի­տես ին­չու, նրա խոս­քե­րը կա­րե­լի է հա­մա­րել նի­կոլ­յան քա­րոզ­նե­րի կրկնութ­յու­նը: Ա­պա հա­սավ այն մտքին, թե՝ «Ես ներ­կա­յաց­նում եմ Ֆ­րան­սիան, ո­րն իր կա­րո­ղութ­յուն­նե­րի սահ­ման­նե­րում կա­րող է հնա­րա­վո­րութ­յուն տալ Հա­յաս­տա­նին պաշտ­պա­նել իր ժո­ղովր­դին, իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յունն ու ինք­նիշ­խա­նութ­յու­նը: Այ­սինքն` չսպա­սել, որ լի­նի ռազ­մա­կան նոր դրվագ օգ­նե­լու հա­մար Հա­յաս­տա­նին: Այս պատ­ճա­ռով է, որ մենք սկսել ենք պաշտ­պա­նութ­յան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն Հա­յաս­տա­նի հետ»:

Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ո­րո՞նք են Ֆ­րան­սիա­յի «կա­րո­ղութ­յու­ննե­րի սահ­ման­նե­րը»: Բայց լավ է, դես­պա­նը մի փոքր ազ­նիվ գտնվեց եւ պարզ ակ­նար­կեց, որ այդ «սահ­ման­նե­րը» չեն լու­ծե­լու Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հար­ցե­րը: Ըստ դես­պա­նի. «Մենք այս­տեղ ենք, որ պրագ­մա­տիկ ձե­ւով ար­ձա­գան­քենք ձեր կա­րիք­նե­րին եւ մենք ար­դեն դա ցույց ենք տվել ռազ­մա­կան ո­լոր­տում: Դա չի խան­գա­րել Հա­յաս­տա­նին՝ չլքել ՀԱՊԿ-ը»: Մարդ­կա­յին լեզ­վով ա­սած՝ մեզ վրա այն­քան էլ շատ հույս չդնեք, լավ կա­նեք, որ այդ­պես էլ ՀԱՊԿ-ը չլքեք:

 ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ

Այս­պի­սով, ա­մեն ինչ նման է նրան, որ Բր­յու­սելի հան­դիպ­մա­նը փոր­ձցին Հա­յաս­տա­նին ինչ-ինչ խոս­տում­ներ տալ նախ՝ ֆի­նան­սա­կան ի­մաս­տով: Բայց ա­սել, որ տա­րե­կան 6 մի­լաիարդ դո­լա­րի կար­գի ֆի­նան­սա­կան օգ­նութ­յուն կտրա­մադ­րեն, այն էլ՝ ոչ պե­տա­կան վար­կե­րի տես­քով, ո­րե­ւէ լուրջ մարդ կհա­վա­տա՞: Ընդ ո­րում, մեծ հարց է, թե խոս­տա­ցա­ծը կտա՞ն, ե­թե Հա­յաս­տանն ի­րոք հե­ռա­նա ռու­սա­կան հա­մա­կար­գից: Թե­կու­զեւ պարզ փաս­տը հաշ­վի առ­նե­լով՝ դե­պի Ա­րեւ­մուտք տնտե­սա­կան ար­տա­հա­նում­նե­րի լո­գիս­տի­կա պար­զա­պես չու­նենք: Ու­նե­նա­լու դեպ­քում էլ չկան հա­յաս­տան­յան այն ապ­րանք­նե­րը, ո­րոնք Եվ­րո­պա­յում մրցու­նակ կլի­նեն: Եվ ե­թե ան­գամ հրաշ­քով մրցու­նակ լի­նեն, մեկ է, Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կը չմո­ռա­նանք, թե ինչ­պես են եվ­րո­պա­կան ֆեր­մեր­նե­րը ուկ­րաի­նա­կան ապ­րանք­նե­րի ա­ռաջ ճա­նա­պարհ փա­կում: Անվ­տան­գա­յին ա­ռու­մով. մի­ջի­նից ցածր ու­ղեղ ու­նե­ցող ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է պատ­կե­րաց­նել, որ ֆրան­սիա­ցի կամ ա­մե­րի­կա­ցի զին­վոր­նե­րը կա­րող են գալ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու: Կամ ողջ տա­րա­ծաշր­ջա­նի կող­մից մերժ­ված լի­նե­լու պա­րա­գա­յում այդ ինչ­պե՞ս են ռազ­մա­կան օգ­նութ­յուն Հա­յաս­տան հասց­նե­լու:

­Կարճ ա­սած, Բր­յու­սե­լում ընդամենը Նի­կո­լին մի փոքր քա­րոզ­չա­կան հիմ­քեր սար­քեցին, մի քիչ էլ վրան գո­ռացին՝ փոր­ձե­լով նրան վերջ­նա­կա­նա­պես տա­նել հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ: Բայց ե­թե ան­գամ նա դա ըն­դու­նի, կա­րո՞ղ է գո­նե մի­ջանկ­յալ լու­ծում ստա­նալ ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կին ի ցույց դնե­լու հա­մար: Ի վեր­ջո, Ա­լիե­ւը շա­րու­նա­կե­լու է սահ­մա­նա­յին գյու­ղեր պա­հան­ջել, այս մե­կը տաս, մյու­սը կու­զի, մին­չեւ որ Նի­կոլն իր լա­տու­նից սար­քած Հա­յաս­տա­նի մա­կե­տից կկտրի նաեւ Ս­յու­նի­քը: Չ­նա­յած, մինչ այդ, ներ­հա­յաս­տան­յան նյար­դա­յին վի­ճա­կը միայն ա­վե­լա­նա­լու է եւ հաս­տատ շատ ա­րագ կպայ­թի: Ա­րեւ­մուտ­քը հենց այդ ա­մե­նը՝ Ա­լիե­ւին կանգ­նեց­նե­լու եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լ տա­նե­լու հարցն է, որ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում լու­ծել: Նի­կո­լի հա­մար հենց դա է թիվ 1 խնդիր, եւ հենց այդ հարցն է, որ Բր­յու­սե­լում չէր կա­րող լուծ­վել: Մ­նա­ցա­ծը… չնա­յած` հե­տե­ւենք հանդիպմանը հաջորդելիք փուլին:



Պուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода