Ընկեր Փանջունի Իմպիչմենթս գաղտնի թող մնա Բամբասանք Զարմանք Խարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Ինչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայում Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Հարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն

Հիմա էլ չեմ կարողանում լացել... որոշել եմ՝ պիտի լինեմ ու պայքարեմ. Տաթեւ Արցախ

Ներքաղաքական
«Մենք շատերս մոռացել ենք, որ գոյություն ունեն նաեւ տոն օրեր, բայց նաեւ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որ դրանց մասին հիշեցնում են, դե հա ապրեն էդ մարդիկ... Եթե ապրում ենք, պիտի ուժեղ ապրենք, եթե լինում ենք պիտի ուժեղ լինենք, եթե մաքառումների ճանապարհներով անցնելուց հետո որոշել ենք լինենք, ուրեմն` պիտի ուժեղ լինենք, ժպտանք, որ մեզ ժպտան: Երբեմն որ ինձ որակավորում են ուժեղ կին, ես իմ մեջ մտածում եմ, «ա ոնց են ինձ ուժեղ համարում, ես թույլիկի մեկն եմ»: Հետո քեթչափ եմ անում անցյալս...
 
Պուճուր աղջիկ էի, երբ մայրս ու ընտանիքս որոշեց գնանք Արցախ ու Քարվաճառում ապրենք ու գնացինք, անասելի ու անմարդկային պայմաններ էին, չնայած՝ ես արդեն սովոր էի վատ պայմանների, որովհետեւ շատ ավելի փոքր տարիքում տեսածս պատերազմի նշույլներն ինձ մի քիչ կոփել էին, լավ չշեղվեմ: Քարվաճառում լույս, ջուր, հաց չկար մեր նոր գնացած տարիներին ու մարդիկ իրար թեւ ու թիկունք լինելով՝ ապրում էին, փլատակներով լեցուն փողոցներում, հիմնականում մեր թաղում՝ մինչեւ ուշ գիշեր մեր ձայներն էր` հալամուլա էինք խաղում: Կապ չուներ, որ մենք ցեխոտ ջուրը դույլով դնում էինք որ նստվածք տա մաքրվի ու երեսի մաքուրը խմեյինք, կապ չուներ, որ վատ էինք սնվում, մենք մեր հայրենիքում էինք մեզ զգում ու ուրախ էինք։
 
Դե էդպես մեծացանք, ես երիտասարդ աղջիկ էի, երբ սկսեցի աշխատել Քարվաճառի թերթում ու դուք շատերդ օրինակ համացանց ունեիք եւ այլ բաներ, ես էն հին ձեւերով էի աշխատում՝ լենտով ապարատով ու ձեռագիր հոդվածները ուղարկում էի Ստեփանակերտ, որ տպագրվեր թերթը, բա... Ու ստանում էի 24 000 ՀՀ դրամ , բայց աշխատում էի, որ թերթը չփակվի ու հաճախ ոտքով կիլոմետրեր էի կտրում գյուղից գյուղ գնում, որ մարդկանց կյանքը լուսաբանեմ: 
 
Հետո անցանք ապրիլյան պատերազմի միջով, անասելի ու վախենալու օրեր էին, տան բոլոր տղամարդիկ Օմարի դիրքերում էին, շատ հարեւաններ տեղափոխվել էին ՀՀ՝ ապահովության համար, ես ու մի հարեւանի հարս մեր երեխեքի հետ մնացել էինք, մայրս էլ տուն չէր գալիս՝ հիվանդանոցի աշխատակից էր, ու երեխեքս փոքր էին՝ տղաս 6 ամսական էր ու ամեն գիշեր քնելիս մենք բազմոցները պատից առաջ էինք տալիս, որ եթե ինչ պատսպարվենք: Ու ես օրերով կոշիկները հագս էի քնում: Աղջիկս նոր էր սկսել խոսալ ու երկար ժամանակ, երբ թռչող թիթեռ էր տեսնում, «բեսիլոկիկ» էր գոռում («բեզպիլոտնիկ»):
 
Դա էլ հաղթահարեցի ու 2018 թվականից, երբ սկսեցի էս հակահայ իշխանության դեմ պայքարել, թիրախավորվեցի, ստիպված թողեցի Քարվաճառում պետական աշխատանքս ու գնացի Շուշի, սկսեցի մարդկանց քարոզել, որ կործանման են գնալու, որ մենք կորուստներ ունենալու ճանապարհն ենք բռնել ու չլսեցին ինձ, ասեմ ավելին՝ նույնիսկ բռնության ենթարկվեցի, մի անգամ էլ եկան փորձեցին առեւանգել Ստեփանակերտում:
 
Դրանից հետո 44 օրյայից պատմեմ. դե գիտեք, երբ երեխաներիս տեղափոխեցի անվտանգ վայր, որոշեցի, որ ես պիտի վերադառնամ Արցախ ու ինչ-որ օգտակար բանով զբաղվեմ, սկզբից հռթիռակոծվող տարածքներից տեղահանված ու փողոցներում մնացած մարդկանց էի փորձում օգնել, որ հասնեն ՀՀ ու տեղավորվեն, հետո սկսեցի նաեւ դիրքեր գնալ ու անհրաժեշտ իրեր տանել։ Ես իմ վրա էդ ժամանակ զարմացած էի, որովհետեւ, օրինակ, ամպրոպից սարսափ եմ զգում, բայց կողքիս ընկած սմերչը ինձ ոչինչ չէր ասում: Էդ ընթացքում ինձ հասավ եղբորս զոհվելու բոթը, ինչ խոսք, սպասելի էր, ես գիտակցում էի, որ կամ իմ մասին պիտի լսեն էդ բոթը կամ ես իրանց մասին, չնայած որ ծանր էր՝ ես էլի ուժեղ մնացի, չդադարեց իմ գործունեությունը ու ավելացավ վրեժի պայքարը։
 
Դրանից հետո մի երեկո հասկացա, որ կորցրել ենք ամեն ինչ, տուն-տեղ, ապրուստ, 20 տարվա կյանք, մեր զրոյական կետը ու հայրենիքը։ Դա էլ հաղթահարեցի, որոշեցի, որ պիտի ապրեմ ու պայքարեմ, որ մնացածները իրեն տները չկորցնեն։ Թե ինչեր եղավ դրանից հետո՝ գլուխներդ չտանեմ: Քիչ ժամանակ էր անցել մեր ընտանիքի տեսած կորուստներից, երբ պարզեցինք, որ մեծ եղբայրս քաղցկեղով հիվանդ է, ամիսներ շարունակ նրա հետ հավասար պայքարեցինք հիվանդության դեմ, բայց ապարդյուն, 2023-ի ամռանը մահացավ: Ես էլի չկոտրվեցի ... որոշեցի որ ես դեռ անելիքներ ունեմ ու պիտի ապրեմ: 
 
Անցնեմ վերջի սեպտեմբերյան դեպքերին. մի քանի ամիս բլոկադայում մնացած ու հույսը չկորցրած քույրս զանգեց, լացելով ասաց, որ կռիվ է ու իրենք չգիտեն ողջ կմնան, թե՝ չէ, դե պարզ է, ես էլ չգիտեի՝ իրենք ողջ կմնան, թե՝ չէ, միակ հույսս Աստված էր, որ քույրս ու որդին ողջ-առողջ մնան։ Ու էդ ամենի համար իշխանությունից պատասխաններ ուզելու պատճառով էլ բանտ ընկա: Անկեղծ ասած, սկզբից նույնիսկ չէի էլ հասկանում հետս ինչ է կատարվում, միակ մտորումս քույրս ու որդին էին ու մնացյալ արցախցիները, որ ցեղասպանվելու վտանգի մեջ էին, մտածում էի՝ վատ երազ ա ու հեսա կարթնանամ ու արթնացա, արթնացա ու հասկացա, որ ես ՁՊՎ-ում եմ: Դրանից հետո դե շատերդ գիտեք՝ դատական նիստ ու երկու ամիս կալանք։ Կալանքս կարդալուց րոպեներ հետո՝ պաշտպանս Արսեն Բաբայանն ինձ լուր տվեց, որ քույրս ու որդին ողջ են ու գալիս են ՀՀ , ժպտացի ու գնացի բանտ: Անասելի օրեր էին, բայց, ինչ խոսք, հաղթահարելի էին, առողջական խնդիրներ կային, դե ոչինչ, էդքան կորուստների մեջ առողջական խնդիրն ի՞նչ էր, որ չհաղթահարեի: Մի խոսքով՝ բանտից դուրս եկա, սարսափելի վատ սոցիալական ու հոգեբանական վիճակում, էլի որոշեցի, որ ուժ հավաքեմ, նախ բարձրաձայնեմ, որ կոտրված չեմ ու չեմ կոտրվելու, հետո գործ ու ապրելու պայմաններ գտնեմ:
 
Կիսատ-պռատ հաջողվեց (ապրեն էն ընկերներս, որ օգնեցին): Ու ապրի էն մարդն, ով ինձ աշխատելու, ապրելու հնարավորություն տվեց ու իր մասին առանձին կանդրադառնամ։ Հենց փորձում էի բնականոն կյանքով ապրել, չնայած արդեն դա լիարժեք հնարավոր չէ, բայց, ամեն դեպքում, ինչքան որ հնարավոր լիներ էլի, էլի բոթ՝ հայրս մահացավ... Իրականում դա իմ համար շատ ծանր էր, ես ուզում էի լացեմ, գոռամ, ողբամ, բայց չէի կարողանում, հիմա էլ չեմ կարողանում լացել։
Ես որոշել եմ, անկախ ամեն ինչից, ապրել ու պայքարել: Եթե ապրում եմ, ուրեմն՝ անելիքներ ունեմ։ Գրեցի-գրեցի ու հասկացա, որ՝ այո, հիրավի ես ուժեղ մարդ եմ, ուժեղ կին եմ ու ես պիտի լինեմ ու պայքարեմ։
 
Դե ինչ ասեմ պայքարող կանայք ձեր տոնը շնորհավոր, մեզանից շատ բան է կախված մեզ ցանկանում եմ՝ ամրություն ու միասնություն», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը՝ քաղակտիվիստ ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (Վիրաբյան)։


Ընկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода