Iravunk.com | Ինչով է պայմանավորված կրիմինալի աճը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ) ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերից Մայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակին Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Բագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն Շարժման Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակ Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ով չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. Կոպիրկին ՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակին

Ինչով է պայմանավորված կրիմինալի աճը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Իրավական

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 666 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով: 2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

Ինչո՞վ է պայմանավորում հանցագործությունների թվի աճը, արդյո՞ք հիմքում իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությունը չէ, որ մարդիկ դիմում են, այսպես ասած, ինքնադատաստանի։ Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի փաստաբան Գուրգեն Ներսիսյանից, ով նախ փաստեց.

-Ընդհանրապես հանցավորության թվի աճի կամ նվազման պատճառների շուրջ վերլուծություններ կարելի է անել միայն հանցավորության կրիմինոլոգիական բնութագրիչների առավել խորը ուսումնասիրության արդյունքներով: Բայց ունեցած տվյալների հիման վրա կարելի է փաստել, որ նախ տեղի է ունեցել հանցավորության որակական փոփոխություն. եթե ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը նվազել, իսկ ընդհանուր հանցավորության թիվը աճել է, նշանակում է ավելացել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ինչը ինքնին մտահոգիչ է: Հանցավորության ընդհանուր թվի աճը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների գրանցման կարգապահության բարձրացում, առանձին խումբ հանցագործությունների համար նպաստավոր պայմանների առաջացում ու ծնող պատճառների ձևավորում, այնպիսի իրավիճակի կամ մթնոլորտի առաջացում, որը նպաստում է կրիմինոգեն միջավայրի ձևավորմանը:

 Առաջին դեպքում մենք գործ ունենք ոչ թե հանցավորության թվի ավելացման, այլ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող երևույթների նկատմամբ պետության, իրավապահ մարմինների արձագանքի որակական բնութագրիչների բարելավման հետ: Իհարկե այս դեպքում ևս արձանագրվում է հանցավորության թվի համեմատական աճ, սակայն այդ իմաստով դա չպետք է մտահոգիչ լինի, քանի որ բացահայտվում է իրական պատկերը, որը պետք է լինի իրավապահ համակարգի, այդ թվում դատախազության կարևորագույն նպատակը:

 Երկրորդ իրավիճակը վերաբերում է առանձին խումբ հանցագործությունների, որոնք ունեն կոնկրետ նպաստավոր պայմաններ ու ծնող պատճառներ, և դրանց ի հայտ գալը առաջ է բերում նաև այդ խումբ հանցագործությունների թվի ավելացում: Խոսքը մասնավորապես վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, կոռուպցիոն երևույթներին և այլն: Մարդիկ ունենում են անհատական զգացմունքներ, բայց մեր շուրջը տեղի ունեցող երևույթները որոշակիորեն ձևավորում են նաև համընդհանուր էմոցիոնալ միջավայր, որտեղ տխրությունը, հիասթափությունը, ընկճվածությունը և այլ էմոցիոնալ վիճակներ իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց վարքի վրա և, օրինակ, գույքի սեփականատերը ոչ պատշաճ է սկսում իրականացնել իր գույքի պահպանությունը, պաշտոնատար անձը ոչ պատշաճ է սկսում իրականացնել իր ծառայողական պարտականությունները և այդպես շարունակ: Քանի որ խորությամբ չեմ տիրապետում հանցավորության վիճակագրական պատկերին, չեմ կարող ասել այս մասով ինչ տեսք ունի համեմատական վիճակագրությունը, բայց այդ խումբ հանցագործությունների թվի աճը միանշանակ իր հիմքում ունենում է կոնկրետ նպաստավոր պայմաններ: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթ կրող հանցագործություններին, ապա դրանց թվի աճը հիմնականում պայմանավորված է լինում այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությամբ:

Մեր զրուցակցի պնդմամբ.

-Կարծում եմ Հայաստանում հանցավորության պատկերի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել երրորդ գործոնը: 2020թ.-ից սկսած հայաստանյան հասարակությունը լրջագույն էմոցիոնալ հարվածներ է կրում: Իրադարձությունները փոփոխվում և զարգանում են շատ արագ և Ժողովուրդը անընդհատ սթրեսի է ենթարկվում, ինչը կամա թե ակամա անձանց մոտ ձևավորում է իրավիճակին հակադրվելու, այս կամ այն կերպ արձագանքելու վարքային դրսևորումներ: Իհարկե, դրանք կարող են ունենալ նաև ադեկվատ, ռացիոնալ տեսք, բայց վիճակագրության մեջ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, արտաքին գրգիռներին հակազդող բազմաթիվ վարքային դրսևորումներ կարող են ունենալ նաև հակաիրավական բնույթի: Հասարակության մեջ լարվածության միջին մակարդակը բարձր է կամ ժամանակ առ ժամանակ ենթարկվում է կտրուկ փոփոխությունների, ինչն իր արտահայտությունն է ունենում ամենատարբեր բնագավառներում՝ ընտանիքում, հասարակական վայրերում, աշխատանքային կոլեկտիվներում և այլն: Պարզ վիճակագրություն է, գերնյարդային կամ գերլարված վիճակում գտնվող 100 անձից անօրինական արարք կարող է կատարել 10-ը, 10.000 անձից՝ 100-ը, հարբածության վիճակում 1.000 վարորդից վթարի կարող է ենթարկվել 10-ը, 10.000 վարորդից՝ 100-ը: Ակնհայտ է, որ նյարդային վիճակը հանգեցնում է նաև ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահման՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ նաև հանցավորության վիճակի վրա:

Ինչ վերաբերում է Ձեր հարցում նշված ինքնադատաստանի դեպքերին, ապա ես նման վիճակագրության կամ նման եզրահանգում անելու համար անհրաժեշտւ տեղեկությունների չեմ տիրապետում, բայց արդարադատության մատչելիության հետ կապված խնդիրները, քննության ժամկետների ողջամտության խախտումները ունակ են վերածվելու ինքնադատաստանի համար նպաստավոր պայմանի: 

 



Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода