Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Մի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ Դանիելյան Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում

Լավագույն դիզայներների ներկայացրած արվեստը մեկ հարկի տակ էր համախմբել դիվանագետներին

Մշակութային

Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիզոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Իտալիայի արտակարագ եւ լիզոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսը, Վրաստանում Հունգարիայի արտակարգ եւ լիզոր դեսպան Աննա Սիկոն, Եվրոպայի ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արտաքին մշակութային քաղաքականության բազմակողմ հարցերի վարչության պետ, դեսպան Կլեմենս Քոջան, Հունգարիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության մշակութային եւ գիտական դիվանագիտության բաժնի ղեկավար Էսթեր Քրիստինա Փափը, Չեխիայի արտաքին գործերի նախարարության հաղորդակցման բաժնի ղեկավար Կարել Սմեկալը, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին եւ Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, մասնակից արվեստագետները եւ հյուրեր՝ մասնակից երկրներից:

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) տնօրեն Վահան Բադալյանը, ողջունելով ներկաներին, մեծ ուրախություն հայտնեց, որ ԳԱԿ-ը նման գեղեցիկ նախագիծ է իրականացնում. «Հրաշալի առիթ է տեսնել տարբեր երկրների մոտեցումները զարդարվեստի ոլորտում: Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ ուրախ եմ, որ մեր երկիրը եւս այս ցանկում է: Հատուկ շնորհակալություն ՀՀ-ում Սլովակիայի դեսպանությանն ու պարոն դեսպանին՝ հրաշալի համագործակցության համար»:

Ցուցադրված են զարդերի յուրահատուկ նմուշներ, որոնք առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ, նորարարությամբ ու վարպետությամբ: Յուրաքանչյուր զարդ ունի իր յուրահատուկ պատմությունը՝ արտացոլելով այն ստեղծողի որոնումներն ու արտահայտման ուղիները:

«Մենք այստեղ ենք, որ տոնենք այս արվեստագետների տաղանդը, միշտ նորը ստեղծելու նրանց ձգտումները: Մենք այստեղ ենք որպես Կենտրոնական Եվրոպայի մի մաս՝ ցույց տալու, որ միասին մենք ուժեղ ենք, եւ քաջալերելու նման նախաձեռնությունները: Այստեղ ներկայացվում են զարդեր աշխարհի ամենագեղեցիկ զարդերն ունեցող երկրներից մեկում: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, եւ շնորհակալություն Գեղագիտության ազգային կենտրոնին՝ հրաշալի համագործակցության համար»,- իր խոսքում նշեց Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին եւ Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան:

«Այս ցուցահանդեսը համընկնում է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության սերտացման կարեւոր փուլի հետ: Երբեմն մշակույթն անտեսվում է, եւ սա բացառիկ օրինակ է, երբ համագործակցության առանցքում զարդարվեստն է: Մենք շատ կարեւորում ենք Սլովակիայի հետ հարաբերությունների սերտացման նման գեղեցիկ առիթները»,-ընդգծեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի ապրիլի 18-28-ը, ժամը՝ 12։00-18։00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցահանդեսն իրականացվում է Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի (Platform Culture Central Europe) Սլովակիայի նախագահության կապակցությամբ՝ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:



Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода