Ես կզող չե՛մ. Ավինյանի հրահանգով աշխատանքից ազատել են ավագանու անդամին
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու ընդդիմադիր անդամ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ազատել իրեն աշխատանքից:
«Հարգելի ընկերներ ու իմ շատ սիրելի հետեւորդներ, տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 18-ին կայացած հանրահավաքին մասնակցելու պատճառով, որը կազմակերպել ու հրավիրել էր «Դ. Օ. Կ.» կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրահանգով ազատվել եմ զբաղեցրած պաշտոնիցս՝ մնալով միայն ավագանու անդամի իմ կարգավիճակում: Շնորհակալություն եմ հայտնում տվյալ հիմնարկի տնօրենին եւ մյուս աշխատակիցներին՝ կարճատեւ, բայց շատ հարազատ ու մարդկային շփման եւ համատեղ աշխատանքի համար: Բոլոր ինձ ճանաչող մարդիկ գիտեն իմ տեսակի ու իմ սկզբունքայնությանս մասին: Ես կզող չե՛մ, այլ կզացնող ե՛մ...», - շեշտել է Գ. Հարությունյանը:
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գ. Հարությունյանն աշխատում էր Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկում: